Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2016թ-ի գործունեության արդյունքները

Սույն թվականի մարտի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են` Պատմության, Մ.Քոթանյանի անվան տնտեսա­գի­­­տության, Փիլի­սոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Հ.Աճառյանի անվան լեզվի, Մ.Աբեղ­­յանի անվան գրականության, Արևելագիտության, Հնագիտության և ազգա­գրության, Ար­­­­­վես­տի ինստի­տուտները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Շիրա­կի հա­յա­գի­տա­կան հետազոտությունների կենտրոնը, «Հայկա­կան հանրագիտարան» հրատարակչու­­թ­յունը: Բաժանմուն­քի կազմում գործում է Հայագիտական ուսումնասի­րությունները ֆինանսա­վորող համահայ­կական հիմնադրամը:

2016 թ. հրատարակվել են 159 գիրք, այդ թվում 2-ը` արտասահմանում, 856 հոդված, այդ թվում 209-ը` արտասահմանում:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 9 ակադեմիկոս և 18 թղթակից անդամ:
2016 թ. հրատարակվել են «Պատմաբանասիրական հանդեսի», «Բանբեր հայագիտության» հանդեսի և «Լրաբերի» 3-ական հա­մարներ, թողարկվել է «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլերեն հանդեսի 2 համար:
Բաժանմունքի հիմնարկները կազմակերպել են 32 հանրապետական և 8 միջազգային գիտական միջոցառում:
Ժողովի ընթացքում 2016թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

«Գրականագիտությունը հումանիտար գիտությունների համակարգում», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս. Սարինյան
««Հայոց պատմության» հրատարակության ընթացքի և պատմագիտական որոշ հիմնախնդիրների նոր լուծումների մասին», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա.Մելքոնյան
«Քրդական հարցը և արդիականությունը», զեկուցող՝ պ.գ.դ. Վ. Բայբուրդյան:
Հաշվետու տարում ՀՀ ԳԱԱ-ում փիլիսոփայական ուղղության զարգացումը խթանելու նպատակով Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում ստեղծվել է նոր կառույց: Հայոց ցեղասպանության հետևանքների և կորուստների հատուցման կառուցակարգերի մշակման համար ձևավորվել է գիտահետազոտական խումբ: Ձևավորվել է Հայերենի բարձրագույն խորհուրդը:
Բաժանմունքի կարևորագույն արդյունքներն են`

Հրատարակվել է «Հայոց պատմություն» բազմահատորյակի չորրորդ հատորի 2-րդ գիրքը, որն ընդգրկում է 1945-1991 թթ.:

«Հայոց պետականության հիմնախնդիրները հնագույն ժամանակներից մինչև 1918 թ.» թեմայի շրջանակներում ուսումնասիրվել է X-XIV դդ. հայկական մշակույթի պատմությունը:

«Աղբյուրագիտություն և պատմագրություն» թեմայի շրջանակներում ուսումնասիրվել է 1920-1930-ական թթ. խորհրդահայ պատ­մագիտությունը։

Հրատարակվել է «Հայաստանի հարակից երկրների պատմություն» քառահատորյակի 2-րդ հատորը, որն իր բովան­դա­կությամբ, հարցերի և ուսումնասիրությունների ընդգրկմամբ նախատիպը չունի Հայաստա­նում:

Հրատարակվել է Վ.Ա.Բայբուրդ­յանի «Իսլամ» մենագրությունը, որն առաջին փորձն է հայ ընթերցող­ներին ներկայացնելու իսլամի պատմությունը:

Հրատարակվել է.Ս.Ժամ­կոչյանի “Житие св. Григория Просветителя Армении по арабской синайской рукописи 455” աշխատությունը:

Պեղվել և ուսումնասիրվել են ՀՀ և Արցախի տարածքի 22 հուշարձաններ: Նկարա­գր­վել և համա­կողմանի վերլուծվել են Արաքսից հյուսիս ըն­կած տարածքներում մարդա­գոյացման (անթրոպոենեզ) գործընթացներին, «ագրա­րա­յին հեղափոխութ­յան» արդյունքով քաղաքակրթության սաղմնավորմանը, կոմպ­լեք­սային հա­սա­րակությունների և վաղ պետական կազմավորումների ձևավոր­մանն ու զար­գացմանը, Վանի թագավորության, արտաշիսյան դարաշրջանների քաղա­քա­յին մշակույթին վերաբերվող հնագի­տական, ճարտարապետական, հնակեն­սաբա­նա­կան, մարդաբանական բազմաթիվ տվյալներ ու փաստեր:

Շարունակվել են հայկական հեքիաթների բանա­հյուսական ժառանգության համակարգման և ուսումնասիրու­թյան աշխատանքները: Կազ­մվել և տպագրվել է «Հայ ժողովրդական հեքիաթներ» մատենաշարի հերթական՝ Պարսկա­հայքի հեքիաթներն ամբող­ջացնող XVIII հատորը:

Շիրակի մարզում /Աշոցք/ հայտնաբերվել և հետա­խուզ­­վել է ուշ երկաթի շրջանի 1 նոր հնավայր:

Ավարտին է հասցվել 1914-1918 թթ. ժամանակահատվածում Ալեքսանդրապոլի գավառ գաղթած արևմտահայ փախստականների թվի, էթնոկոնֆեսիոնալ կազմի, տեղա­բաշխ­ման, նրանց ընդունման հարցերում հասարակական կազմակերպությունների գործու­նեության հա­մակողմանի ուսումնասիրությունը:

Հայոց ցեղա­սպանության թան­գա­րան-ինս­տիտուտը կազմել և ներկայացրել է «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին», «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին, 1853-1925 թթ.», «Հայոց ցեղասպանությունը. ռուսական հայացք», «Հայոց ցեղասպա­նությունը», «Հայկական սպորտը և մարմնակրթությունըՕսմանյան կայսրությու­նում», «Ավրորայի ճանապարհը. Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսա­կանը», «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» ցուցադրությունները:

«Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը լույս է ընծայել «Հանրագիտական բառարանի» առաջին հատորը:

Ավարտին է հասցվել Գրիգոր Տա­թևա­ցու «Գիրք հարցմանց»-ի աշխարհաբար թարգմանությունը:

Կազմվել են բժշկագիտության ոլորտի բառարաններ ու բառացանկեր: Կազմվել է արդի հայերենի նորաբանությունների բառարանի 2-րդ պրակը: Պատրաստվել է արդի արևմտահայերենի գործնական բառարան:

Հայ հին և միջնադարյան գրականության ուղղությամբ ուսումնասիր­վել է Անիի՝ որպես սգացող քաղաքի կերպարը միջնադարյան հայ ու եվրոպական գրակա­նու­թյունների մեջ:

Ագրարային ոլորտում արտադրական ռիսկերի կառավարման նվազեցման համար հիմնավորվել է համաֆինանսավորման սկզբունքով ապահովագրու­թյան նոր հա­մա­կարգի արագ ձևավորման և ներդրման անհրաժեշտությունը, որին հետագայում կնպաստի միջհա­մայն­քային միավ­որումների ստեղծումը:

Փոքր ու միջին ձեռնարկատիրական գործունեությունը խրախուսելու և հետա­գա­յում ընդլայնելու համար հիմնավորվել է ցածր տոկոսադրույքով ֆինանսավորման համակարգի գործադրումը՝ կիրառելով ստացված եկամուտներից սահմանված ժամկետներում հետվճարային սկզբունքը:

Գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող գրավադրման գործընթացով պայմանավորված վարկավորումն արդյունավետ կազ­մա­կերպելու համար առաջարկվել է ֆերմերին գրավից ազատելու տարբերակը` որպես նախապայման օգտագործելով ֆերմերի նախկինում եղած դրական վարկային պատմությունը, որը կարող է խթան հանդիսանալ վարկային ամսական մարումներն ավելի արդյունավետ իրականացնելու հարցում, իսկ վար­կա­տուն դրանով իսկ իրեն կապահովագրի վարկի չվճարումների ռիսկից:

Հայաստանում տնտեսական աճի ապահովման, բնակչության սոցիալական վիճակի բարելավման և գործարար միջավայրի ակտիվացման նպատակով առաջարկվել է բարեփոխել հարկային համակարգը` կապված ավելացված արժեքի հարկի տարբերակված դրույքաչափերի և շահութահարկի գծով արագացված ամորտիզացիայի կիրառման հետ:
Հայաստանի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ հանգամանորեն վերլուծվել են մեր երկրում անկախության տարիներին ընթացող պատմական, իրավական, սոցիալական, սոցիալ-փիլիսոփայական զարգացումները, պետության և ժողովրդի ձեռքբերում­ները, ինչպես նաև առկա սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները, որոնք անհրաժեշտ է հաղթահարել հայոց պետականության կայուն զարգացման համար:
Շարունակվել են աշխատանքները հայ արվեստի խոշորագույն դեմքերին նվիրված ուսումնասիրության ասպարեզում: Ձեռք բերված կարևորագույն արդյունք­ներից է ԳԱԱ թղթակից անդամ Հ.Վ.Հովհաննիսյանի «Սուրեն Քոչարյանի գրական բեմը» էսսեն, որտեղ քննության է առնվել գրական բեմի նշանավոր դերասան Սուրեն Քոչարյանի արվեստը:
Բաժանմունքի կիրառական աշխատանքների արդյունքներն են`

Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

Ուսումնասիրվել է ՀՆԱ-ի վրա ինտե­գրա­ցիոն գործընթացները պայմանավորող փոփոխականների ազդե­ցու­թյունը: Առա­ջարկվել է էապես կրճատել վերաֆինանսավորման տոկո­սադրույքի և գնա­­ճի տարբերությունը մինչև ավելի քան 2-3 տոկոսային կետով:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ԱՄՆ-ի Սմիթսոնյան հաստատության հետ Հայաստանում իրակա­նացվող «Իմ Հայաստան» ծրագրով ծավալուն հետազոտություն­ներ են կա­տար­վել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում՝ մշակութային և գյուղական տուրիզմի զար­գացման ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու նպատակով:

Ինստիտուտի կողմից պեղված հնագիտական հուշարձաններում զբոսաշր­ջութ­յան կազմա­կերպման, հնավայրերի թանգարանացման ծրագրով շարունակվել են Արենի 1 քարայրի թան­գարանացման աշխատանքները: Ընթացիկ տարում տեղադրվել է դեպի քարանձավի հիմնական սրահները տանող փայտամածով արված անցուղի:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan