Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Պատերազմ Արցախում
Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան

Վահե Գրիգորյանի անգործությունը շատ թանկ է նստում ՀՀ հարկատուների վրա, իսկ վարչապետի աշխատակազմը կեղծիք է տարածում նրան արդարացնելու համար

AntiFake.am-ը հարցում է ուղարկել ՀՀ Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը պաշտոնավարման պահից մինչ այս պահը ՍԴ-ում տեղի ունեցած քանի նիստի է մասնակցել, իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում որքան աշխատավարձ, որքան պարգևավճար, որքան բենզինի կտրոն է ստացել, և արդյոք վերջինիս տրամադրվել է ծառայողական մեքենա, թե ոչ։

Լիազորությունները ստանձնելու պահից մինչև այս պահը Վահե Գրիգորյանը չի իրականացրել ՍԴ դատավորի՝ իր որևէ գործառույթ, սակայն ստացել է աշխատավարձ, պարգևավճարներ, օգտվել է ծառայողական մեքենայից, ստացել է բենզինի կտրոններ

Սահմանադրական դատարանը, AntiFake.am-ի հարցմանն ի պատասխան, տեղեկություններ է տրամադրել վերը նշված հարցերի կապակցությամբ։ Այսպես.

  1. Լիազորությունները ստանձնելու պահից մինչև սույն թվականի փետրվար ամիսը Վահե Գրիգորյանը չի իրականացրել որպես ՍԴ դատավոր իրեն վերապահված որևէ գործառույթ, այդ թվում՝ չի մասնակցել որևէ նիստի (դատական կազմի նիստեր, 41 աշխատակարգային նիստ, 39 ՍԴ նիստ), չի մասնակցել ՍԴ ներկայացված դիմումների՝ քննության ընդունելու հարցի պարզման գործընթացին, ներառյալ՝ դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով չի կազմել հաղորդում գործը քննության ընդունելու՝ «ՍԴ մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների պահպանվածության վերաբերյալ, որպես զեկուցող դատավոր իրեն մակագրված գործերով չի կատարել օրենքով սահմանված գործառույթները, այդ թվում՝ չի ներկայացրել ՍԴ ըստ էության որոշման նախագիծ: Արդյունքում, որոշ գործերով կայացվել են աշխատակարգային որոշումներ գործի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու կամ դատաքննությունն սկսելու ժամկետը հետաձգելու վերաբերյալ՝ պայմանավորված նրա անգործությամբ: Նշված գործառույթների իրականացումը վերապահվել է ՍԴ այլ դատավորների:
  2. Վահե Գրիգորյանի աշխատավարձի չափը կազմում է 793,680 դրամ: Պաշտոնավարման ժամանակահատվածում նա ստացել է պարգևավճար՝ 1,746,096 դրամի չափով:
  3. Պաշտոնը ստանձնելուց իր վեր` Վահե Գրիգորյանին հատկացվել է Hyundai մակնիշի 006 OS 01 պետհամարանիշով ծառայողական ավտոմեքենա, որը նրա կողմից շահագործման ընթացքում առաջացած անսարքությունների պատճառով վերանորոգվել և վերստին հատկացվել է նրան:
  4. Վահե Գրիգորյանին տրամադրվել է 1180 լիտրի համար նախատեսված բենզինի կտրոն:

Ստացվում է, որ Վահե Գրիգորյանը որպես ՍԴ դատավոր չի իրականացրել իրեն վերապահված որևէ գործառույթ, և նրա անգործությամբ պայմանավորված` վերջինիս գործառույթները կատարել են ՍԴ այլ դատավորներ՝ կրկնապատկելով իրենց աշխատանքը: Անգործության մատնվելուն զուգահեռ՝ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորի կարգավիճակով 8 ամիսների ընթացքում ամսական կտրվածքով ստացել է 793,680 դրամ աշխատավարձ՝ մոտ 6 մլն դրամի չափով (Գրիգորյանը ՍԴ դատավոր է ընտրվել 2019թ. հունիսի 18-ին), 1,746,096 դրամի չափով պարգևատրում1180 լիտրի համար նախատեսված բենզինի կտրոն և ծառայողական ավտոմեքենա, որը Գրիգորյանի շահագործման ընթացքում ունեցած անսարքությունների պատճառով վերանորոգվել և վերստին հատկացվել է նրան:

Փաստորեն, Ազգային ժողովի իշխող ուժի և «հեղափոխական կառավարության» սրտի թեկնածու ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր անգործության դիմաց ստանում է աշխատավարձ, պարգևավճարներ, օգտվում ծառայողական մեքենայից և բենզինի կտրոններից, որոնք հատկացվում են ՀՀ հարկատուների միջոցներից ձևավորված պետական միջոցներից և դա որևէ կերպ չի մտահոգում Վահե Գրիգորյանին երաշխավորող պաշտոնյաներին։


Վարչապետի աշխատակազմը կեղծ տեղեկություններ է տրամադրում Վահե Գրիգորյանի անգործության վերաբերյալ՝ ստանձնելով վերջինիս «փաստաբանի դերը»

Հունվարի 25-ին կապանյան ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի՝ «Ձեզ չի՞ մտահոգում այն փաստը, որ ՀՀ-ում կա պաշտոնյա, ով ստանում է բարձր աշխատավարձ, օգտվում է ծառայողական մեքենայից, սակայն աշխատանքի չի ներկայանում: Խոսքը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասին է, և խորհրդարանական երկրի խորհրդարանը նախաձեռնությամբ հանդես չի գալիս նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» հարցինասել է. «Եթե էդպիսի երևույթ կա, իհարկե մտահոգում է, չի կարող չմտահոգել: Ես չգիտեմ, առաջին անգամ եմ լսում, ճիշտն ասած, էդպիսի բան և կհետաքրքրվեմ ավելի մանրամասն»:

Այս կապակցությամբ AntiFake.am-ը հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել այն մասին թե՝

  1. Արդյոք Նիկոլ Փաշինյանը իմացե՞լ է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի կատարում ՍԴ դատավորի իր լիազորությունները, փոխարենը միլիարդավոր դրամների աշխատավարձ, պարգևավճար և բենզին է ստանում:
  2. Արդյոք, ըստ Փաշինյանի, սա ժողովրդի փողերի թալան չէ՞, քանի որ Կապանի ասուլիսում նա ասել է, որ եթե պարզվի, որ Վահե Գրիգորյանը չի իրականացնում իր պարտականությունները, ինչը շուրջ 8 ամիս է՝ հայտնի փաստ է, ապա ինքը քայլեր կձեռնարկի:

AntiFake.am-ը խնդրել էր պարզաբանել՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկել կամ պատրաստվում ձեռնարկել ՀՀ վարչապետը:

Ուղարկված հարցմանը մասնակիորեն պատասխանելով՝ Վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ պարգևավճար ստանալու, ծառայողական ավտոմեքենայից և դրա համար հատկացվող վառելիքից օգտվելու վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

AntiFake.am-ը, խնդրելով տրամադրել ասվածը հիմնավորող փաստաթղթեր, ևս մեկ հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե որ կառույցը կամ ով է հանդիսանում Վարչապետի աշխատակազմի կողմից տրամադրած վերը մեջբերված պատասխանի աղբյուրը:

Նման հարցադրումը պայմանավորված էր նրանով, որ AntiFake.am-ի տրամադրության տակ առկա էին Վարչապետի աշխատակազմի պատասխանում հերքված հանգամանքների վերաբերյալ հակառակը փաստող պաշտոնական փաստաթղթեր: Այս հարցմամբ AntiFake.am-ը Վարչապետի աշխատակազմից նաև խնդրել էր մեկնաբանել նախորդ հարցմամբ չստացած հարցերի պատասխանները՝ ակնկալելով ստանալ հստակ պատասխաններ:

Ստացված խուսափողական պատասխանում Վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ իրենց՝ AntiFake.am-ին փոխանցած տեղեկատվությունը ճշտվել է աշխատանքային կարգով, որի հիման վրա էլ տրամադրվել է հարցման պատասխանը:

Հասկանալու համար, թե աշխատանքային կարգ ասելով` ի՞նչ պետք է հասկանալ, (օրինակ` գրավոր և/կամ բանավոր կարգ) AntiFake.am-ը կապ է հաստատել Վարչապետի աշխատակազմի հետ, որտեղից պնդել են, որ իրենք տեղեկատվությունը ստացել են աշխատանքային կարգով՝ չհստակեցնելով, թե իրենից ինչ է ենթադրում աշխատանքային կարգը: Ճշտող հարցադրումներին էլ պատասխանել են, որ մեր հարցման պահի դրությամբ Վահե Գրիգորյանը պարգևավճարներ չի ստանում:

Հստակեցնելու համար, թե հարցման պահի դրությամբ ասելով` ինչ պետք է հասկանալ, Վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ Վահե Գրիգորյանը վերջին մի քանի ամիսների ընթացքում պարգևավճար չի ստանում: Իսկ աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պատրականությունները չկատարելու վերաբերյալ տեղեկացրել են, որ Վահե Գրիգորյանն այդ առնչությամբ ներկայացրել է պարզաբանումներ. նա ներկայանում է աշխատանքի, պարզապես չի մասնակցում ՍԴ նիստերին:

Ստացվում է, որ Վարչապետի աշխատակազմի AntiFake.am-ին տրամադրված պատասխանը, թե ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ պարգևավճար ստանալու, ծառայողական ավտոմեքենայից և դրա համար հատկացվող վառելիքից օգտվելու վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում և ԿԵՂԾԻՔ են: Վահե Գրիգորյանի աշխատանքի ներկայանալու, սակայն ՍԴ նիստերին չմասնակցելու Վարչապետի աշխատակազմի պնդումը ևս ՍՈՒՏ է, քանի որ Գրիգորյանը որպես ՍԴ դատավոր իրեն վերապահված որևէ գործառույթ չի իրականացրել, օրինակ՝ չի մասնակցել դատական կազմի նիստերին, 41 աշխատակարգային նիստերի և 39 ՍԴ նիստերին:

Ուստի՝ Սահմանադրական դատարանում ունենք այնպիսի դատավոր, ով, 8 ամիս շարունակ անգործության մատնվելուն զուգահեռ, ՀՀ հարկատուների հաշվին շահագործում է ծառայողական մեքենան, բենզինի կտրոններ, միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներ և աշխատավարձ ստանում, մեկնում գաղտնի գործուղումների: Այս ամենի «հովանավորն» էլ հանդիսանում է ՀՀ կառավարությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ով թեև հրապարակավ հայտնում է, որ եթե էդպիսի երևույթ կա, իհարկե մտահոգում է, չի կարող չմտահոգել, սակայն մինչ այս պահը ոչ միայն գործնականում տեսանելի չեն նրա ձեռնարկած քայլերը ստեղծված խնդրին լուծում տալու նպատակով, այլ մի բան էլ Վարչապետի աշխատակազմը ստանձնել է Վահե Գրիգորյանի «փաստաբանի» պարտականությունները և կեղծիք ու սուտ պարունակող պատասխանների գնով թույլ է տալիս Վահե Գրիգորյանի կողմից ՀՀ հարկատուների միջոցների հաշվին անգործության և ապօրինությունների շարունակականությունը։

Հետաքրքիր է, որ այս գործելաոճը արդարացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով առիթը բաց չի թողնում նախկին պաշտոնյաներին «թալանի», «բյուջեի վատնման», անգործության, ծառայողական մեքենաներից օգտվելու մեջ մեղադրելու համար։ Թե ո՞վ է իրականում «թալան» իրականացնում պաշտոն ստանձնելով և անգործություն դրսևորելով, կարծում ենք ավելի քան պարզ է։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի պատասխանն՝ այստեղ։
Վարչապետի աշխատակազմի առաջին և երկրորդ հարցումների պատասխաններն՝ այստեղ և այստեղ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan