Արցախի հարցում անվտանգության միջազգային երաշխիքներն ադրբեջանական ծուղակ են, մենք պատրա՞ստ ենք այդ դեպքում հրաժարվելու տարածքներից. Ա. Էլիբեգովա. Տեսանյութ Քրեականները ասում են «ԱՅՈ»․ ՔՊ-ին գումարներ են նվիրաբերել նաև քրեական կապեր ունեցողները Կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկվող քայլերը հատվածային բնույթ ունեն և կա մտավախություն, որ արդյունավետ չեն լինի․ Արմեն Գևորգյան
27
Այդ մարդիկ պետք է պետական համակարգից թողնեն, գնան․ Փաշինյանը՝ հեղափոխությունից չարացածների մասին. Տեսանյութ «Այո՛» լոգո պատրաստող ընկերությունը իրականում «ՔՊ»-ի դուստր ձերնարկությո՞ւնն է «Այո՛» հոլովակը ցույց տվեց, որ Փաշինյանը 2018-ի հեղափոխության ժամանակներից դուրս չի եկել. Տեսանյութ Փաշինյանը՝ արտոնյալ պայմաներով մեքենաները ներկրելու ժամկետների հնարավոր երկարաձգման մասին. Տեսանյութ Հայաստանի համար Ռուսաստանի և ԵՏՄ տարածքում ռոումինգը կարող է չեղարկվել. ՏՄՊՊՀ նախագահը մեկնել է Մոսկվա Աննա Դանիբեկյանը պետք է ընտրություն կատարի եւ հաղթահարի վախը. Արամ Օրբելյան. Տեսանյութ Արման Սաղաթելյան. Անընդհատ անցյալից կառչելը ցույց է տալիս, որ իշխանությունը ոչ միայն ներկայի անելիքներից չի հասկանում, այլև՝ ապագայի. Տեսանյութ Հեղափոխականների օլիգարխացման երկաթյա օրենքը ԵԿՄ-ն լծվել է «ԱՅՈ»-ի քարոզարշավին Պատրաստվում են հնարավոր ցնցումներին. Կառավարությունը երկարաժամկետ զորահավաք է նախագծում
Գևորգ Վարդանյանի մասին գիրքը կբացի ռուսական արտաքին հետախուզության 100-ամյակին նվիրված շարքը Արցախի հարցում անվտանգության միջազգային երաշխիքներն ադրբեջանական ծուղակ են, մենք պատրա՞ստ ենք այդ դեպքում հրաժարվելու տարածքներից. Ա. Էլիբեգովա. Տեսանյութ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն 2018-ին փողոց փակած բժիշկներն այսօր վարչապետին խնդրում են կանխել նախարար Թորոսյանի ճնշումները. Տեսանյութ ԿԵՑՑԵ՜Ք, ձեր անունները ոսկե տառերով կգրվի Հայակական իրավագիտության պատմության դասագրքերում Այսօր ավարտվեց Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հերթական դավադրության ժամկետը Քանի որ մարտի 1-ին ժողովուրդ ա պետք Նիկոլին, Առողջապահության նախարար կոչեցյալը հայտարարել ա, որ կորոնավիրուսն այդքան էլ վտանգավոր չի Հարգարժա´ն պարոն վարչապետ, հիշեք, որ դուք մինչև իշխանության հասնելը ընդդիմադրի երկար ճանապարհ եք անցել Երևանի տրանսպորտային նոր ցանցով նախատեսվում է շահագործել 110 նոր ժամանակակից տրոլեյբուս. Գալստյան Էս ո՞ւր ենք հասել. ոչ թե իշխող ուժը, այլ ինչ-որ գործակալություն պնդում է՝ թքած ամեն ինչի վրա, դուք իմ լոգոն եք օգտագործելու Չե՞ք կարծում, որ տարօրինակ է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում որևէ նկարահանում չի թույլատրվում, նույնիսկ Հ1-ին Շնորհավորում եմ բոլորիս․ ՍԴ դատավորներից որևէ մեկը վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չներկայացրեց Փաշինյանը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստանի հետ համագործակցության 2020թ․ ծրագրի ստորագրումը ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանը դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազություն «Независимая газета»-ի հոդվածի համար «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված իրավիճակ է, աշխատակիցներին ստիպում են ազատման դիմումներ գրել. Տեսանյութ Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը «Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն Իրանի քաղաքացի չէ. հերքում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ Իրանում 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 100-ով և հասել է 245-ի «Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել Դիմակների վաճառք Երևանի փողոցներում. հատը` 300 ՀՀ դրամ. Լուսանկար Այդ մարդիկ պետք է պետական համակարգից թողնեն, գնան․ Փաշինյանը՝ հեղափոխությունից չարացածների մասին. Տեսանյութ Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախիջևանի հետ Կոծկելուն էլ ձև կա Իրականությունը Մարտի 1-ի մասին․ ի՞նչ են թաքցրել հասարակությունից. Տեսանյութ «Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա». Արսեն Թորոսյան «Այո՛» լոգո պատրաստող ընկերությունը իրականում «ՔՊ»-ի դուստր ձերնարկությո՞ւնն է Փաշինյանի ֆեյսբուքյան շարադրությունը որպես կոնֆլիկտի լուծման սկզբունքեր ներկայացնելու մրցույթն անտաղանդության փառատոնի է վերածվում Մեղրիի ազատ տնտեսական գոտու չշահագործման խնդիրը 1,5 տարի է Նիկոլը չի կարողանում կարգավորել Իրականում այդպիսի «թռցրած» սիմվոլները բազմաթիվ են գործող իշխանության «ստեզծագործական» մտքում Մոսկվայում կկանգնեցնեն լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հուշարձանը ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է հետազոտության 850 թեստ «Այո՛» հոլովակը ցույց տվեց, որ Փաշինյանը 2018-ի հեղափոխության ժամանակներից դուրս չի եկել. Տեսանյութ Քրեականները ասում են «ԱՅՈ»․ ՔՊ-ին գումարներ են նվիրաբերել նաև քրեական կապեր ունեցողները Լայֆհաք. Ինչպես ստեղծել 3 միլիոն դրամանոց լոգո. Տեսանյութ Կարևոր է զերծ մնալ ՀԱՊԿ-ի մասին տեղեկատվության մանիպուլյացիայից. ՀՀ-ում ՌԴ դեսպան 12․2 մլն դրամ ԱԳՆ-ին՝ Սիրիայի հայերի անձնագրերի տուրքերը վճարելու համար Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի նշանակումը ոչ միայն արկածախնդրություն է, այլև պետական հանցագործություն, իշխանության յուրացում. Արծվիկ Մինասյան. Տեսանյութ Կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկվող քայլերը հատվածային բնույթ ունեն և կա մտավախություն, որ արդյունավետ չեն լինի․ Արմեն Գևորգյան Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 1-ին դեպքից հետո երկիրը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմանը Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման 95 անալիզ է անցկացվել. նախարար Վահագն Վերմիշյանն ազատվեց աշխատանքից ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում. կլոր սեղան-քննարկում. Տեսանյութ Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե Մինչև գարուն տաք և առանց տեղումների եղանակ է սպասվում Խորհրդարանական լսումներ․ «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները». ՈՒղիղ Փաշինյանը՝ արտոնյալ պայմաներով մեքենաները ներկրելու ժամկետների հնարավոր երկարաձգման մասին. Տեսանյութ «Ունենք հատուկ վայրեր կարանտին իրականացնելու համար». ինչ քայլեր կձեռնարկվեն կորոնավիրուսի ներթափանցման դեպքում. Տեսանյութ Ռոման Բաբայանը քննադատել է «НГ»–ին՝ Սումգայիթի դեպքերը խեղաթյուրված ներկայացնելու համար

Սա մամուլի բերանը փակելու, զսպաշապիկ հագցնելու հերթական փորձն է. Արմինե Օհանյանը՝ Սուրեն Պապիկյանի հայտարարության մասին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղիղ եթերում հնչեցրած հայտարարությունը մամուլին լռեցնելու փորձ է, որ զերծ մնան իրենց համար ոչ ցանկալի հրապարակումներից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

Հիշեցնենք՝ «Հրապարակ» թերթը պարզել է, որ նախարարը նախկինում դատվածություն է ունեցել։ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով նաև Քաղպայմանագիր կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը, ամենադրական իմիջն ունեցող մարդկանցից է այս իշխանության մեջ։ Սակայն, պարզվում է, նա իր կենսագրությունը սրբագրել է և որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից»,- գրել էր «Հրապարակը»՝ նշելով. «Պապիկյանը թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն և անգամ դատապարտված է եղել ու նստել է՝ զինծառայության ժամանակ հրամանատարին դանակով հարվածելու համար։ Սուրեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով․ «Պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»։

Սուրեն Պապիկյանն այսօր արձագանքել էր հրապարակմանը՝ ըստ էության չհերքելով տեղեկատվության ճշմարտացիությունը՝ նշելով, որ իր նկատմամբ համաներում է կիրառվել եւ միաժամանակ հայտարարել, թե դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ խնդրելով պարզել, թե ինչպես են իր անձնական տվյալները հասանելի դարձել որոշ լրատվամիջոցներին ու «տարբեր լրատվականներով իր անունը մրոտելու առիթ դարձել»։

«Սա մամուլի բերանը փակելու, զսպաշապիկ հագցնելու հերթական փորձն է, ընդ որում կոչ է արվում իրավապահ մարմիններին քրեական գործ հարուցել, պարզել արտահոսքի աղբյուրները, որտեղից ենք տեղեկատվություն ստացել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Օհանյանը։

Նա նշեց, որ լրագրողի պարտականությունը տեղեկությունը պարզելն ու հրապարակելն է. «Եթե մենք ամեն անգամ մտածենք, թե դա ինչ հետևանք է ունենալու և ով ինչպես է ընկալելու մեր հրապարակումները, ուրեմն ընդհանրապես պետք է չաշխատենք։ Թե որտեղից ենք ինֆորմացիան հայթայթել, ինչ ճանապարհով և այլն, դրանք բոլորովին կարևոր չեն։ Կարևորն այն է, որ դրանք լինեն ճշգրիտ»։

Գլխավոր խմբագիրը նկատեց, որ Պապիկյանի ուղիղ եթերից հաստատվեց իրենց տեղեկության ճշմարտացիությունը, որ այն համապատասխանում է իրականությանը, սակայն, Օհանյանի խոսքով, իշխանությունը փորձում է խմբագրությանը մեղադրել ինչ-որ դավադիր ուժերի ձեռքին գործիք լինելու և գաղտնի ինֆորմացիա հրապարակելու մեջ։

Օհանյանն ընդգծեց, որ պետական ոչ մի պաշտոնյայի կյանքի, կենսագրության ոչ մի էջ չի կարող գաղտնի լինել և նույնիսկ պաշտոնյայի մանկապարտեզում, դպրոցում կամ երիտասարդության տարիքում թույլ տված խախտումների, քայլերի մասին մամուլն իրավունք ունի հրապարակումներ անել և դա է հենց մամուլի պարտականությունն ու առաքելությունը։

«Մենք այս ճանապարհով անցել ենք, տարիներ շարունակ պայքարել ենք սրա դեմ և հասել ենք այն բանին, որ ի վերջո Սահմանադրական դատարանի որոշում ընդունվեց և պետական պաշտոնյաներին հասկացրեցին, որ աղբյուրը պահանջել չեն կարող։ Տեղեկատվության աղբյուրը պահանջել կարելի է միայն դատարանի որոշմամբ, այն էլ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման պատճառաբանությամբ»,- ասաց խմբագիրը։

Նա ընդգծեց, որ մամուլի նկատմամբ ճնշումներ իրականացնելու անիմաստ փորձեր են իրականացվում. «Ես շատ ցավում եմ, որ այդ փորձերն իրականացնողն այս իշխանությունների ամենալուրջ, ամենածանրակշիռ պաշտոնյան է, որի նկատմամբ հարգանք կար, բայց պարզվեց, որ իշխանության ոճն է լրատվամիջոցների հետ սպառնալիքների, քրեական մեթոդներով խոսելը»։

Օհանյանի գնահատմամբ՝ խնդրահարույցն այն է, որ պետական պաշտոնյան իր կենսագրությունից թաքցրել է որոշ դրվագներ։

«Մենք ընդամենն ասել ենք, որ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե այս մարդն ով է եղել, որտեղ է ծնվել, ինչ կենսագրություն ու անցյալ է ունեցել։

Մեր բարոյական հարթության մեջ արված հարցադրումն իրենք տեղափոխում են իրավական դաշտ, դե թող տեղափոխեն տեսնենք՝ դրանից ով է շահելու»,-ամփոփելով խոսքն ասաց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիրը։

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan