Բացարձակ իշխանության կողմից բացարձակ են խախտվում մարդու իրավունքները. Իշխանյան. Տեսանյութ
Մարդու իրավունքները խախտվում են պետության, իշխանության կողմից։ Բացարձակ իշխանության կողմից բացարձակ են խախտվում մարդու իրավունքները, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Մենք գնում ենք այդ ճանապարհով։ Եվ այստեղ բացարձակապես կարևոր չի անձի խնդիրը։ Մարդու իրավունքները պաշտպանվում են այն երկրներում, որտեղ ոչ թե անձով է պայմանավորված իշխանությունը, այլ՝ կառույցների անկախությամբ։ Եթե կառույցները ոչնչացվում են, ապա այդտեղ խոսել միապետի կամքի կամ բարի թագավորի մասին, սրանք հեքիաթներ են մարդկանց խաբելու համար»,-ասաց Ավետիք Իշխանյանը։
Աղբյուրը՝ aysor.am