ԿԳՄՍՆ-ն չի ստեղծի հուղարկավորման հանձնաժողով. Սամվել Կարապետյանը կոչումներ չունի Էրդողանի խորհրդական. «Նախկինում 16 անգամ Ռուսաստանի դեմ պատերազմել ենք ու պատրաստ ենք կրկին անել դա» Մարտ ամիսը տաք կլինի․ Գագիկ Սուրենյան
29
Ռուս-թուրքական նոր պատերազմի շեմին և անհավանական պարգևավճարները շարունակվում են. Փետրվարի 28-ի լուրերը Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Նորքում՝ 100 փաստի հետքերով «Դա սարքված տեսանյութ է». ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը՝ ՀՀ-ում ենթադրյալ ադրբեջանցու տեսանյութի մասին Իդլիբում սպանվել է ոչ թե 33, այլ 80 թուրք զինվոր. Թուրքիան թաքցնում է զոհերի իրական թիվը. Լուսանկար, տեսանյութ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Իդլիբում թուրքական բանակի օբյեկտ են ոչնչացրել․ կան տասնյակ զոհեր (լուսանկար 18+, տեսանյութ) Փաշինյանը Ծիծեռնակաբերդում է՝ հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին. Տեսանյութ ՔՊ դրամահավաքին հյուրերից շատերը որոշակի ակնկալիքով են մասնակցել. Ներքին հրահանգ է եղել Գագիկ Ջհանգիրյանի համար պաշտոնի որոնումները շարունակվում են. ՔՊ վարչությունում ՀԱԿ-ի թիմ կա «Այո»-ի շտաբում էլ են բոյկոտում Մարտի 1-ը քաղաքական խաղաքարտ է Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին, որն անընդհատ շահարկվում է․ Ն. Սամսոնյան. Տեսանյութ
Ռուս-թուրքական նոր պատերազմի շեմին և անհավանական պարգևավճարները շարունակվում են. Փետրվարի 28-ի լուրերը Ոստիկանությունը հրապարակել է Դավիթաշենում հնչած կրակոցների տեսագրությունը և մանրամասներ հայտնել Հանրային հեռուստաընկերությունը թաքնված քաղաքական տեխնոլոգիա է կիրառում և քարոզ է իրականացնում Այդ նույն ժողովուրդը վաղը կարող է ուզել Փաշինյանին մաս-մաս անել, ի՞նչ է, պիտի թո՞ւյլ տանք Սիրիայում շատ վատ զարգացումներ են սկսվել որոնք կարող են հանգեցնել ուղղակի ռուս- թուրքական պատերազմի Դասական կապրիզի արդյունքում այսօր մի ողջ համակարգ է փլուզվում, սթափվեք. Սոֆյա Հովսեփյան Օղակաձև զբոսայգում այս տարվա կեսերին հանրային սքեյթ-պարկ կունենանք «Լեռներում ավելի լավ է». Լուսինե Թովմասյանի լուսանկարն Իտալիայից Նիկոլից թաքուն շնորհավորում են Վանեցյանին Վարչապետի կողմից նման եղանակով խախտվում է ՀՀ սահմանադրական օրենքը «Հանրաքվեի մասին» Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Նորքում՝ 100 փաստի հետքերով Գրեթե Հայաստան, գրեթե նախագահ Երեկ պարզվեց, որ ՀՀ կան բարոյական սկզբունքներով պաշտոնեաներ Մեզ բացառիկ շանս է տրված՝ լինելու տարածաշրջանում հզոր խաղացող կամ բաց թողնել հնարավորությունը և հայտնվել պատմության լուսանցքում Սոցապ նախարարուհուն պետք է միանգամից պաշտոնանկ անել Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց ու անում է, որ ՀՀ-ում քաղաքացին վերանա ու վերածվի անդեմ ու չպայքարող մեկի Չգիտեն, որ իրենց նախաիրավական կամ նախաարդիական ժամանակների գիտակցության վրա ուղղակի վարչապետը խաղում է «Իմ աշխատանքային տարածքը և ազդեցությունը շատ սահմանափակ էին». սոցապ նախարարի խորհրդականն աշխատանքից ազատման դիմում է գրել 158,000 դոլար. անտրամաբանական պարգևավճարներ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում. Լուսանկար ԿԳՄՍՆ-ն չի ստեղծի հուղարկավորման հանձնաժողով. Սամվել Կարապետյանը կոչումներ չունի Շուշան Փաշինյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին Լավրովը ցավակցել է Անկարային Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության. Տեսանյութ Մխիթարյանը «Գենտ»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներից է Իրանում՝ Հայաստանին սահմանակից նահանգում, կորոնավիրուսի վարակման առաջին դեպքերն են գրանցվել Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Մարտի 1-ի վերաբերյալ նոր փաստեր, որոնք երբեք չեք տեսել և չեք լսել․ ՄԱՍ 7. Տեսանյութ Քոչարյանը խոստումը կատարեց, հաղորդումը կրկին կհեռարձակվի «Արդարություն հաստատելու ճանապարհին սեփական քմահաճույքին տուրք չեն տալիս». ՀԴԿ-ն կոչ է անում չմասնակցել հանրաքվեին Էրդողանի խորհրդական. «Նախկինում 16 անգամ Ռուսաստանի դեմ պատերազմել ենք ու պատրաստ ենք կրկին անել դա» Ազնիվ և օրինապաշտ մարդկանց հանդեպ անազնիվ պայքարն ու ապօրինի գործողությունները երբեք չեն կարող հաջողել Քարդաշյանների կռիվը, Ջհանգիրյանի պաշտոնը ՍԴ-ում և Ալեքսանյանի $20 հազար նվիրաբերությունը «Այո»-ին. Փետրվարի 28-ի մամուլը Սանկտ Պետերբուրգում ինքնաշեն ռումբի պայթյուն է տեղի ունեցել Մարտ ամիսը տաք կլինի․ Գագիկ Սուրենյան Սպասվում են տեղումներ Սիրիայում օպերացիայի համար երկու ռուս գեներալի շնորհվել է ՌԴ Ազգային հերոսի կոչում Կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութը Նուբար Աֆեյանի ընկերությունն է մատակարարել Կորոնավիրուսի շուրջ վարչապետի հերթական արկածախնդրությունը մարտի 1-ին կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ Իրենք իրենց համար փոս են փորում՝ մոռանալով, որ օրերից մի օր իրենք նույնպես լինելու են նախկին իշխանություն ՁԻԱՀ–ի բժիշկների բողոքը տնօրեն Սամվել Գրիգորյանին աշխատանքից ազատելու դեմ. Տեսանյութ «Դա սարքված տեսանյութ է». ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը՝ ՀՀ-ում ենթադրյալ ադրբեջանցու տեսանյութի մասին Ռուսաստանը ժամանակավորապես արգելել Է Իրանի քաղաքացիների մուտքը երկիր Ոճային. Սիրուշոյի նոր լուսանկարը Իդլիբում սպանվել է ոչ թե 33, այլ 80 թուրք զինվոր. Թուրքիան թաքցնում է զոհերի իրական թիվը. Լուսանկար, տեսանյութ Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին «Գյավուր» բառի համար Էրդողանը պետք է զգուշացում ստանա. Կարո Փայլան Հայկական հասարակությանը պետք է ոչ թե հեղափոխական, այլ պետական մտածողությամբ օժտված կառավարություն Ստացվել են «Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբից մահացած ՀՀ քաղաքացու թեստի արդյունքները Հանրահավաք և երթ՝ ընդդեմ կորոնավիրուսի. 3 մեջբերում, որոնք մատնում են իշխանության անլրջությունը Մարտի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մարտի 3-ից

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը դիմել է ՄԻՊ-ին

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը քրեական վարույթն իրականացնող մարմնի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության եւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից Գագիկ Խաչատրյանի  իրավունքները եւ ազատությունները խախտող գործողությունների եւ անգործության, ինչպես նաեւ նրա նկատմամբ դրսեւորվող վատ վերաբերմունքի վերաբերյալ դեռեւս սույն թվականի փետրվարի 3-ին բողոք է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ ներկայացված բողոքում մանրամասն նկարագրվել են այն բոլոր խախտումները, որոնք թույլ են տրվել Գ.Խաչատրյանի նկատմամբ սույն քրեական գործի քննության սկզբից մինչ օրս: 

Ըստ պաշտպանի՝ ի թիվս այլնի, նշվել է, նաեւ որ Գ.Խաչատրյանը 2015 թվականից կանոնավոր կերպով բուժում է ստացել Գերմանիայի Դաշնության Մամբուրգ քաղաքի Օրթոկենտրոն բժշկական կենտրոնում, որտեղ  թվով երեք վիրահատության է ենթարկվել: Վերջին անգամ ծանր եւ բարդ վիրահատության է ենթարկվել 2018 թվականի սկզբին՝ ողնաշարի հատվածում ինպլանտ է տեղադրվել, որից հետո պետք է պարտադիր հետվիրահատական վերականգնողական բուժում ստանար, որպեսզի խուսափեր վիրահատական բարդություններից եւ կրկնակի վիրահատության անհրաժեշտությունից, սակայն քանի որ ՀՀ-ում քննվող քրեական գործով հեռախոսազանգ է ստացել քննիչից եւ կանչվել հարցաքննության, անմիջապես դադարեցրել է հետվիրահատական վերականգնողական բուժումը, վերադարձել ու ներկայացել քննիչին, որտեղ Գ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց  է կիրառվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Քանի որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է, ուստի վիրահատությունն իրականացրած բժիշկ-պրոֆեսորի կողմից գրավոր տեղեկացվել է, որ նա պարտադիր պետք է շարունակի հետվիրահատական վերականգնողական բուժումը, որպեսզի խուսափի կրկնակի վիրահատության անհրաժեշտությունից: Այդ մասին հայտնել ենք վարույթն իրականացնող մարմնին եւ միջնորդել ենք Գ.Խաչատրյանին մեկ շաբաթով թույլ տալ մեկնել Համբուրգ եւ բուժում ստանալ:

Նշված միջնորդության քննարկումը քննիչի կողմից հետաձգվել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ Առողջապահության նախարարին հանձնարարվել է ՀՀ առաջատար մասնագետների մասնակցության բժշկական կոնսիլիում հրավիրել եւ պարզել, թե արդյոք Գ.Խաչատրյանի մոտ առկա է այնպիսի հիվանդություն, որը բուժման կարիք ունի:

Բժշկական կոնսիլիումն արձանագրել է, որ Գ.Խաչատրյանին անհարժեշտ է կրկնակի վիրահատություն՝ ուղղված ստենոզի շտկմանը, որը հնարավոր չէ իրականացնել ՀՀ-ում:

Բնականաբար, այդ եզրակացությունը ստանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր լինելու բավարարեր պաշտպանի միջնորդությունը եւ թույլատրել, որպեսզի Գ.Խաչատրյանը կարճաժամկետ մեկնի Գերմանիա եւ համապատասխան բուժում ստանա, ուստի վարույթն իրականացնող մարմինը Առողջապահության նախարարության հետ համաձայնեցված կարգով այնպես են արել, որպեսզի դեռեւս 04.07.2019թ. տրված կոնսիլիումի եզրակացությունը չտրամադրվի վարույթն իրականացնող մարմնին եւ այն տրամադրվել է միայն 2 ամիս անց՝ սեպտեմբեր ամսին՝ Գ.Խաչատրյանին կալանավորելուց հետո, դրանից հետո նրան եւս զրկելով վիրահատության ենթարկվելու հնարավորությունից:

Բնականաբար, հետվիրահատական պարտադիր վերականգնողական բուժումը չստանալու հետեւանքով առաջացել է կրկնակի վիրահատության անհրաժեշտություն, իսկ անհրաժեշտ կրկնակի վիրահատության չենթարկվելու, քրեակատարողական հիմնարկում շուրջ 5 ամիս որեւէ բուժում չստանալու եւ միայն ցավազրկողների միջոցով ցավերը մեղմելու հետեւանքով Գ.Խաչատրյանի առողջական վիճակն էլ ավելի է վատթարացել, ինչի հետեւանքով նույնիսկ շտապ օգնություն է հրավիրվել քրեակատարողական հիմնարկ, ինչպես նաեւ նրա պաշտպանի միջնորդությամբ տեղափոխվել եւ հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ հրավիրված բժշկական կոնսիլումը եւս արձանագրել է նրա առողջության բացասական դինամիկան եւ նշել, որ նա ստացիոնար պայմաններում բուժման կարիք ունի: Սակայն պետական իրավասու մարմինները բուժման անհրաժեշտության մասին տեղեկանալով անմիջապես Գ.Խաչատրյանին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ՝ զրկելով նաեւ բուժման եւ առողջության պահպանման հնարավորությունից:

Քանի որ 2020 թվականի հունվարի 23-ից Գ.Խաչատրյանի պաշտպանական թիմը պարբերաբար գրավոր բողոքներով պահանջել է նրան տեղափոխել բժշկական կենտրոն եւ ապահովել անհրաժեշտ բուժմամբ, սակայն դրանք անտեսվել են, ուստի փաստաբանական թիմն ի թիվս այլ գործողությունների, նաեւ բողոք է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին եւ մենք հույս ունենք, որ վերջինս կարձանագրի պետական իրավասու մարմինների կողմից թույլ տված այս խախտումները, ինչն ազդակ կլինի, որպեսզի անձանց նկատմամբ այլեւս նման խտրական, անօրինական եւ կամայական  վերաբերմունք չդրսեւորվի:

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan