Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

Իշխանությունները «на ура» մտնում են հավերժ տեղապտույտի մեջ. Մեսիա հռչակած Նիկոլը լրիվ մտել է դերի մեջ

Սահմանադրությունը բավականին բարդ կոնցեպտուալ իրավաքաղաքական փաստաթուղթ է, և ոտքի վրա այն մեկնաբանելն ու փողոցային մակարդակի քննարկումներ անելը, առաջին հերթին՝ հարված է պետությանն ու պետականությանը։ Սակայն այսօր բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես են օրվա իշխանություններն ամեն ինչ անում պետության սահմանադրականությունը ոտքի տակ տալու հարցում։ ՀՀ դատաիրավական համակարգի ամլացման գործընթացը գնալով «ձնագնդի էֆեկտ» է ստանում, քանի որ օրըստօրե իշխանություններն ավելի բացահայտ են ի ցույց դնում ողջ հանրության առաջ, թե ինչքան գերկարևոր է, որ ՍԴ-ում փոխվեն դատավորները։ Անկախ հանրաքվեի արդյունքից (եթե իհարկե այն կայանա), որը, պարզ է, հակասահմանադրական է, ՀՀ-ն ընկնելու է երկարաժամկետ խնդիրների մեջ, քանզի յուրաքանչյուր ընտրություն ունի իր ռիսկային հետևանքները, և միայն որոշակի ժամանակ անց է ժողովուրդն իր վրա զգալու այդ ընտրության թողած հետևանքը։ Երբ իշխանությունները խոսում են ներդրումների ու «տնտեսական հեղափոխության մասին», հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ ներդրումները սիրում են կայունություն և հանգիստ միջավայր, իսկ յուրաքանչյուր ընտրություն իր հետ բերում է հերթական ցնցումը՝ հանրության մոտ առաջացնելով հերթական սպասման ալիքը՝ անորոշ ժամանակով հետաձգելով ներդրումային հեռանկարը։ Առաջիկայում ՀՀ սպասվող խնդիրների զգալի հատվածը կապված է լինելու այս հակասահմանադրական գործընթացի վերաբերյալ ՀՀ միջազգային գործընկերների ունեցած վերաբերմունքին, և արդեն իսկ հնչեցրած բացասական hռետորաբանությանը։ Իշխանությունները «на ура» մտնում են հավերժ տեղապտույտի մեջ․ նրանք իրենց կառավարման այս ժամանակահատվածում ոչ մի հարցի շուրջ այդպես էլ խորքային ուսումնասիրություն ու վերլուծություն չկատարեցին։ Հետևելով նրանց գործունեության ընթացքին՝ պարզ է դառնում, որ իրենց կատարած որևէ քայլից առաջ՝ լինի դա որևէ ձերբակալություն կամ հնչեցրած հայտարարություն, բացակայում է խորքային հիմքը․ նախ ձերբակալվում են մարդիկ, կամ արվում են հայտարարություններ, հետո նոր միայն սկսում են հետևություններ անել դրանց թողած հետևանքների մասին։

Հ.Գ. Եթե հանրաքվեն կայանա, որը ես շատ խիստ կասկածում եմ, ունկնդրեք Նիկոլին բնորոշ պոպուլիզմին հավատարիմ թեզերը՝ «սա հանրաքվե է՝ ընդդեմ հնի», «սա ՀՀԿ-ի տապալման ու ջախջախման «այո»-ն է», «ժողովուրդն է իր պետության լիիրավ տերը, ոչ ոք չի կարող դեմ կանգնել ժողովրդի ազատ կամարտահայտմանը», «մենք մեր յուրաքանչյուր քվեին տեր ենք կանգնելու», «հայտնի կանտորաներն ու ֆեյքերը կստանան իրենց համարժեք պատասխանը», և նմանատիպ այլ պաթոսախեղդ լոզունգներ, և իհարկե նախընտրական կամպանիան անցնելու է «սևի ու սպիտակի» հերթական բևեռացման ֆոնին։

Հ.Գ.Գ. Ի դեպ, «քավորը» նույնպես Նիկոլնն է, ով իր հռետորաբանության մեջ քանիցս ակնարկել է, որ իր հայտարարած գաղափարին դեմ գնացողը դեմ է գնում ժողովրդին․ ստացվում է, որ իրեն մերօրյա Մեսիա հռչակած Նիկոլը լրիվ մտել է դերի մեջ և փորձում է ամենուր տարածել, ինչո՞ւ ոչ, նաև պարտադրել բացառապես սեփական տեսակետն ու պնդումները։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan