Վրաստանում մայրը փորձել է վաճառել իր նորածին երեխային
Վրաստանում նորածին երեխայի թրաֆիքինգի փաստով ձերբակալել են 7 հոգու, այդ թվում՝ նորածնի մորը, բժշկական հաստատության երկու բժշկի: Ձերբակալվածներից մեկը նախորդ տարի դատապարտված է եղել նմանատիպ հանցանքի փաստով: Այս մասին այսօր հաղորդել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը:
Քննչական ծառայության հայտարարությամբ` ամբաստանյալները նյութական օգուտ ստանալու համար գտել են մի տղամարդու, ով պատրաստ է եղել վարձատրության դիմաց երեխա ձեռք բերել և համաձայնվել է վճարել երեխայի դիմաց պահանջված 13 հազար դոլարը:
Հանցագործները համաձայնության են եկել մի հղի կնոջ հետ: Վերջինս բժշկական հաստատությունում գրանցվել է կեղծ անուն-ազգանունով:
Քննչական ծառայությունը ձերբակալել է հանցավոր խմբի բոլոր 6 անդամներին, իսկ նորածնին ժամանակավորապես փոխանցել են պետական խնամքի և թրաֆիքինգի զոհերի տուժածների օգնության գործակալությանը»,- հայտարարում են քննչական ծառայությունում:
Նրանց սպառնում է 14-17 տարվա ազատազրկում: