«Ռոմա»-ն չի գնի Մխիթարյանի տրանսֆերը
Դիտել նաև
Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան
Մենք ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ․ Մխիթարյան
Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի սուպերգավաթակիր. «Ինտերը» Էր Ռիադում հաղթեց «Նապոլիին»
Կհանդիպենք եզրափակչում․ Հենրիխ Մխիթարյանի գրառումը (տեսանյութ)
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ, բայց...
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա «Ռոմայից»։ Իտալական ակումբը մտադիր չէ 31-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 23 միլիոն եվրո, որը պահանջում է Լոնդոնի «Արսենալը», հաղորդում է The Sun-ը։
Անգլիական ակումբի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի ծրագրերում Հենրիխ Մխիթարյանը տեղ չունի եւ «Արսենալը» ամռանը կփորձի վաճառել ֆուտբոլիստին։ Մխիթարյանի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Մխիթարյանը «Արսենալ» էր տեղափոխվել 2018թ․ հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» 34 միլիոն եվրոյով։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 10 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Zham.am