Քրեականները ասում են «ԱՅՈ»․ ՔՊ-ին գումարներ են նվիրաբերել նաև քրեական կապեր ունեցողները Կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկվող քայլերը հատվածային բնույթ ունեն և կա մտավախություն, որ արդյունավետ չեն լինի․ Արմեն Գևորգյան Ռոման Բաբայանը քննադատել է «НГ»–ին՝ Սումգայիթի դեպքերը խեղաթյուրված ներկայացնելու համար
27
Այդ մարդիկ պետք է պետական համակարգից թողնեն, գնան․ Փաշինյանը՝ հեղափոխությունից չարացածների մասին. Տեսանյութ «Այո՛» լոգո պատրաստող ընկերությունը իրականում «ՔՊ»-ի դուստր ձերնարկությո՞ւնն է «Այո՛» հոլովակը ցույց տվեց, որ Փաշինյանը 2018-ի հեղափոխության ժամանակներից դուրս չի եկել. Տեսանյութ Փաշինյանը՝ արտոնյալ պայմաներով մեքենաները ներկրելու ժամկետների հնարավոր երկարաձգման մասին. Տեսանյութ Հայաստանի համար Ռուսաստանի և ԵՏՄ տարածքում ռոումինգը կարող է չեղարկվել. ՏՄՊՊՀ նախագահը մեկնել է Մոսկվա Աննա Դանիբեկյանը պետք է ընտրություն կատարի եւ հաղթահարի վախը. Արամ Օրբելյան. Տեսանյութ Արման Սաղաթելյան. Անընդհատ անցյալից կառչելը ցույց է տալիս, որ իշխանությունը ոչ միայն ներկայի անելիքներից չի հասկանում, այլև՝ ապագայի. Տեսանյութ Հեղափոխականների օլիգարխացման երկաթյա օրենքը ԵԿՄ-ն լծվել է «ԱՅՈ»-ի քարոզարշավին Պատրաստվում են հնարավոր ցնցումներին. Կառավարությունը երկարաժամկետ զորահավաք է նախագծում
2018-ին փողոց փակած բժիշկներն այսօր վարչապետին խնդրում են կանխել նախարար Թորոսյանի ճնշումները. Տեսանյութ ԿԵՑՑԵ՜Ք, ձեր անունները ոսկե տառերով կգրվի Հայակական իրավագիտության պատմության դասագրքերում Այսօր ավարտվեց Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հերթական դավադրության ժամկետը Քանի որ մարտի 1-ին ժողովուրդ ա պետք Նիկոլին, Առողջապահության նախարար կոչեցյալը հայտարարել ա, որ կորոնավիրուսն այդքան էլ վտանգավոր չի Հարգարժա´ն պարոն վարչապետ, հիշեք, որ դուք մինչև իշխանության հասնելը ընդդիմադրի երկար ճանապարհ եք անցել Երևանի տրանսպորտային նոր ցանցով նախատեսվում է շահագործել 110 նոր ժամանակակից տրոլեյբուս. Գալստյան Էս ո՞ւր ենք հասել. ոչ թե իշխող ուժը, այլ ինչ-որ գործակալություն պնդում է՝ թքած ամեն ինչի վրա, դուք իմ լոգոն եք օգտագործելու Չե՞ք կարծում, որ տարօրինակ է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում որևէ նկարահանում չի թույլատրվում, նույնիսկ Հ1-ին Շնորհավորում եմ բոլորիս․ ՍԴ դատավորներից որևէ մեկը վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չներկայացրեց Փաշինյանը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստանի հետ համագործակցության 2020թ․ ծրագրի ստորագրումը ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանը դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազություն «Независимая газета»-ի հոդվածի համար «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված իրավիճակ է, աշխատակիցներին ստիպում են ազատման դիմումներ գրել. Տեսանյութ Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը «Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն Իրանի քաղաքացի չէ. հերքում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ Իրանում 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 100-ով և հասել է 245-ի «Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել Դիմակների վաճառք Երևանի փողոցներում. հատը` 300 ՀՀ դրամ. Լուսանկար Այդ մարդիկ պետք է պետական համակարգից թողնեն, գնան․ Փաշինյանը՝ հեղափոխությունից չարացածների մասին. Տեսանյութ Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախիջևանի հետ Կոծկելուն էլ ձև կա Իրականությունը Մարտի 1-ի մասին․ ի՞նչ են թաքցրել հասարակությունից. Տեսանյութ «Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա». Արսեն Թորոսյան «Այո՛» լոգո պատրաստող ընկերությունը իրականում «ՔՊ»-ի դուստր ձերնարկությո՞ւնն է Փաշինյանի ֆեյսբուքյան շարադրությունը որպես կոնֆլիկտի լուծման սկզբունքեր ներկայացնելու մրցույթն անտաղանդության փառատոնի է վերածվում Մեղրիի ազատ տնտեսական գոտու չշահագործման խնդիրը 1,5 տարի է Նիկոլը չի կարողանում կարգավորել Իրականում այդպիսի «թռցրած» սիմվոլները բազմաթիվ են գործող իշխանության «ստեզծագործական» մտքում Մոսկվայում կկանգնեցնեն լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հուշարձանը ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է հետազոտության 850 թեստ «Այո՛» հոլովակը ցույց տվեց, որ Փաշինյանը 2018-ի հեղափոխության ժամանակներից դուրս չի եկել. Տեսանյութ Քրեականները ասում են «ԱՅՈ»․ ՔՊ-ին գումարներ են նվիրաբերել նաև քրեական կապեր ունեցողները Լայֆհաք. Ինչպես ստեղծել 3 միլիոն դրամանոց լոգո. Տեսանյութ Կարևոր է զերծ մնալ ՀԱՊԿ-ի մասին տեղեկատվության մանիպուլյացիայից. ՀՀ-ում ՌԴ դեսպան 12․2 մլն դրամ ԱԳՆ-ին՝ Սիրիայի հայերի անձնագրերի տուրքերը վճարելու համար Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի նշանակումը ոչ միայն արկածախնդրություն է, այլև պետական հանցագործություն, իշխանության յուրացում. Արծվիկ Մինասյան. Տեսանյութ Կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկվող քայլերը հատվածային բնույթ ունեն և կա մտավախություն, որ արդյունավետ չեն լինի․ Արմեն Գևորգյան Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 1-ին դեպքից հետո երկիրը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմանը Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման 95 անալիզ է անցկացվել. նախարար Վահագն Վերմիշյանն ազատվեց աշխատանքից ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում. կլոր սեղան-քննարկում. Տեսանյութ Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե Մինչև գարուն տաք և առանց տեղումների եղանակ է սպասվում Խորհրդարանական լսումներ․ «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները». ՈՒղիղ Փաշինյանը՝ արտոնյալ պայմաներով մեքենաները ներկրելու ժամկետների հնարավոր երկարաձգման մասին. Տեսանյութ «Ունենք հատուկ վայրեր կարանտին իրականացնելու համար». ինչ քայլեր կձեռնարկվեն կորոնավիրուսի ներթափանցման դեպքում. Տեսանյութ Ռոման Բաբայանը քննադատել է «НГ»–ին՝ Սումգայիթի դեպքերը խեղաթյուրված ներկայացնելու համար Դավիթ Տոնոյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր Լիլի Մորտոյի լուսանկարը Լաս Վեգասից Քայլ արա, բյուջեն կթիր. Սիրում եմ բոլորիդ, էշի տեղ եմ դնում բոլորիդ, հասնումա բոլորիդ

Եթե փաշինյանական հանրաքվեն ընդունվի, Հայաստանը կհայտնվի միջնադարյան բռնատիրության ճիրաններում. ինչո՞ւ

Եվ այսպես ՀՀ նախագահը, ստորագրելով հանրաքվե անցկացնելու մասին իր հրամանագիրը, փաստացի հայտնվեց սահմանադրական կարգը խախտողների շարքում:

Քանզի Սահմանադրության փոփոխությունները մինչև ընդունումը պետք է ներկայացվեին Սահմանադրական դատարան՝ դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելու համար (Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետ, 169-րդ հոդվածի 2-րդ մասԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մաս, 86-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 5-6-րդ մասեր): Անկախ առաջին և երկրորդ ընթերցումների հետ կապված Ազգային ժողովի կանոնակարգի նորմերի մեկնաբանություններից՝ Սահմանադրությունն ուղղակիորեն պահանջում է մինչև Սահմանադրության 

փոփոխության նախագծի ընդունումը ստանալ ՍԴ-ի որոշումը: Քանզի, հատուկ շեշտենք, դրված էր ոչ թե Նոր Սահմանադրության ընդունման, այլ սահմանադրական փոփոխությունների ընդունման խնդիրը: Իսկ այստեղ, ակնհայտ է, որ առաջին և երկրորդ իշխանությունները, կոպտագույն ձևով խախտում են երրորդ իշխանության, տվյալ դեպքում՝ ՍԴ-ի իրավունքները:

Ակնհայտ է, որ Փաշինյանի նպատակն է ՍԴ-ն վերցնել իր վերահսկողության տակ և երկրում հաստատել արդեն բացարձակ մենիշխանություն:

Այն որ նրա այս քայլը ոչ մի կապ չունի 2018-ի դեմոկրատական հեղափոխության իդեալների հետ, հասկանում է հանրության գիտակից հատվածի ճնշող մեծամասնությունը:

Իսկ ինչի՞ կարող է հանգեցնել այս ամենը: Փորձենք հասկանալ ներկայիս իշխանության իրական բնույթը:

Փաշինյանն իրականում ցանկանում է Հայաստանում հաստատել իր բացարձակ մենիշխանությունը

Վերջին մի քանի հարյուր տարվա քաղաքագիտական միտքը հանգել է այն եզրակացության, որ առանց ազատությունների և դեմոկրատական արժեքների հաստատման՝ երկիրը չի կարող ունենալ դեմոկրատական ապագա, իսկ քաղաքացիներն էլ չեն կարող հասնել իրենց կյանքի որակի բարեկեցության:

Դեռ անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքը 17-րդ դարում առաջ քաշեց այն միտքը, որ «...առանց իշխանությունների ճյուղերի տարանջատման՝ երկրում ազատություն հնարավոր չի լինի հաստատել...»: Հետագայում, Լոքի այս միտքը ավելի հիմնավոր ներկայացրեց ֆրանսիացի հայտնի իրավագետ, քաղաքագետ և փիլիսոփա Շարլ Դե Մոնթեսքյոն: Իր հանրահայտ «Օրենքների ոգու» մասին աշխատության 11–րդ գրքում ուղղակի նշում է հետևյալը․ «Եթե գործադիր և օրենսդիր իշխանությունները հանդես գան մեկ դեմքով, ապա կարելի կլինի ազատության մասին մոռանալ, և երկրում կհաստատվի բռնատիրություն... իսկ եթե դրան միանա նաև երկրի դատական իշխանությունը, ապա երկրում կհաստատվի բացարձակ բռնատիրություն...»:

Լոքի և Մոնթեսքյոյի այս գաղափարները հետագայում հիմք դրվեցին գրեթե բոլոր եվրոպական երկրների զարգացման կայացման համար: Այս սկզբունքը 20-րդ դարում մերժեցին միայն բոլշևիկներն ու նացիստները: Քանզի նրանց պատկերացումների հիմքում ընկած էր ոչ թե անհատի ազատության խնդիրը, այլ մեկի մոտ՝ դասակարգի, իսկ մյուսի մոտ՝ ռասայի գերակայության հարցը: Իսկ այդ դեպքում անհրաժեշտ էր ոչ թե մտածել դեմոկրատական, այլ բռնատիրական արժեքների հաստատման մասին: Այս համակարգում արդեն իշխանությունների տարանջատման սկզբունքը չպետք է գործեր, քանզի այս տոտալիտար արժեքների համար անհրաժեշտ էր ունենալ խիստ ուղղահայաց տոտալիտար համակարգ՝ իր համապատասխան առաջնորդով կամ ֆյուռերով:

Այսպիսի համակարգերում անխուսափելիորեն հաստատվում է անձի պաշտպամունքը, քանզի առանց դրա համակարգն ուղղակի չի գործի:

Թե ինչի հասցրեց այդ համակարգը մարդկությանը և կոնկրետ այդ երկրներին, չարժե ներկայացնել․ բոլորս գիտենք:

Այդ իսկ պատճառով էլ հատկապես կոմունիզմի փլուզումից հետո հանրահայտ Ֆրենսիս Ֆուկույաման գրեց իր հայտնի աշխատությունը՝ «Պատմության վերջը և վերջին մարդը», որի գլխավոր իմաստն այն էր, որ կոմունիզմի դարաշրջանի ավարտից հետո մարդկության մեջ սոցիալական հիմնական հակասություններն արդեն ավարտվել են:

Ի՞նչ կարող է նշանակել փաշինյանական բռնատիրական համակարգը, եթե այն հաստատվի

Գաղտնիք չէ, որ խորհրդային տոտալիտար համակարգից դեպի դեմոկրատականի անցումը միանգամից հնարավոր չէ: Այս անցումային փուլով ընթանում են ոչ միայն Հայաստանում, այլև ողջ հետխորհրդային տարածքում: Այս անցումային փուլին բնորոշ է այն, որ դեռ հաստատված չեն դեմոկրատական ինստիտուտները, բայց և արդեն չեն գործում նաև տոտալիտար կառույցները: Այդ երկրներում առկա են խոսքի, խղճի ազատությունները, իսկ ընտրություններն էլ անցնում են ազատ, սակայն ոչ արդար ձևով:

Կոնկրետ եթե վերցնենք Հայաստանի այս վերջին 30 տարվա կայացման փուլը, ապա կարող ենք նշել, որ ո՛չ Տեր-Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի, և ոչ էլ Սարգսյանի մոտ տոտալիտար հակումներ չեն զգացվել: Իհարկե, դեմոկրատական ինստիտուտները այս 30 տարիների ընթացքում չեն գործել: Հերիք է միայն բերել այն փաստը, որ այս տարիների ընթացքում ընտրական արդար համակարգն այդպես էլ չկայացավ:

Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա այն տարեց տարի թեև շատ փոքր քայլերով, այնուամենայնիվ ձեռք էր բերում իր ինքնուրույնությունը: Իհարկե, լիարժեք անկախության մասին խոսք լինել չէր կարող, սակայն ներկայիս դատական համակարգը 90-ականների հետ էլ չի կարելի համեմատել:

Այս ամենը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահներն իրենց բնույթով պոպուլիստներ չեն եղել: Նրանք ավելի շատ, այսպես կոչված, էլիտիստական գործիչներ էին, որոնք ավելի շատ հաշվի էին նստում իրենց վերնախավային շրջապատի հետ: Անշուշտ նրանց գլխավոր թերությունն այն էր, որ նրանք իրենց որոշումներում հաճախ հաշվի չէին առնում հանրության բոլոր խավերի կարծիքը: Այդ իսկ պատճառով էլ նրանց ավտորիտար համակարգերը տոտալիտար հակումներ չունեին: Նրանց որոշումներում (ճիշտ էին դրանք, թե սխալ) ամբոխի կարծիքը հաշվի չէր առնվում: Իսկ ամբոխն ունի իր ուրույն յուրահատկությունը: Բոլոր տոտալիտար համակարգերը՝ կոմունիստական, նացիստական, կրոնական, հիմնականում հենվում են հենց ամբոխի էմոցիաների վրա: Ամբոխի վրա հիմնված ավտորիտար համակարգը երբեք լուսավորչական բնույթ կամ ուղղվածություն չի կարող ունենալ: Սա քաղաքական աքսիոմա է: Բացի այդ, ամբոխի վրա հենված ավտորիտար համակարգը միշտ հակում է ունենում դառնալ տոտալիտար, որտեղ արդեն պետք է լինի անձի պաշտպամունք, միակ ճիշտ գաղափարախոսություն ու բոլոր քաղաքական մրցակիցներին «պետության թշնամի» հռչակում:

Դրանից հետո գալիս է զանգվածային ռեպրեսիաների փուլը, և հետո այս ամենն ավարտվում է պետության փլուզմամբ՝ կամ ներքին դեմոկրատական հեղափոխության ճանապարհով, կամ էլ դրսի ուժի ճնշան արդյունքում: Իսկ հաճախ՝ երկուսը միասին:

Երբ ազգը իրեն համարում է գերեվարված սեփական իշխանության կողմից, հեշտությամբ «համաձայնում է» բացել օտար թշնամու առջև իր դռները՝ դրանով իսկ կործանելով սեփական պետությունը:

Պատմությունն այդպիսի օրինակներ շատ ունի: Մենք էլ, ցավոք, պակաս օրինակներ չունենք մեր պետականության ինքնաոչնչացման խնդրի վերաբերյալ: Միայն թե, ինչպես ասում են, «...պատմությունը ոչ թե ուսուցում է ժողովուրդներին, այլ պարբերաբար պատժիչ դեր է կատարում, հատկապես այն ժողովուրդների համար, որոնք ոչինչ չեն ուզում սովորել նույնիսկ սեփական սխալներից...»:

Ինչպիսին կլինի մեր ժողովրդի այս անգամվա ընտրությունը, դրանից էլ կախված կլինի, թե ինչ ապագա նա կունենա:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan