Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած
7
ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Պատերազմ Արցախում
Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ Կարելի է նաև ինքնակազմակերպվել Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Սթիվ Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին Կիևում եռօրյա հրադադարի համար Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացների հետ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան. Շարմազանով Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Եղել են օրեր, երբ հարյուր հազարավոր հայերից բացի, նաև Փաշինյանն է անիծել այն օրը, երբ ոչ բարով՝ հայտնվեց ՀՀ վարչապետի աթոռին Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով

Արմեն Սարգսյանը որոշեց այն, ինչ 1933 թվականին արեց Գերմանիայում նախագահ Գինդենբուրգը` Հիտլերի համար բացելով իշխանության դռները. Տեսանյութ

Արդեն հայտնի  դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Դրանով իսկ կոպտագույն ձևով խախտելով երկրի հիմնական օրենքը: Իր այս քայլով, նա ապագայում կանգնելու է դատարանի առջև, որպես երկրի սահմանադրական կարգը խախտած անձնավորություն: Բացի այդ, իր այս քայլով նա դարձավ հանրության գիտակից զանգվածի համար յուրօրինակ «persona non grata», որին բոլորը հիշելու են, որպես ո՛չ միայն անհայրենիք, այլև պետության շահերը դավաճանած անձնավորություն

Սակայն այս ամենից բացի, նա իր քայլով հիշեցրեց մեկ այլ պատմական միջակություն` 1933-ին Գերմանիայի նախագահ Գինդենբուրգին, որի որոշման արդյունքում Ադոլֆ Հիտլերի առջև «լեգիտիմ» կարգով բացվեցին իշխանության դռները: 

Ինչո՞ւ  Գինդենբուրգը Հիտլերին դարձրեց Գերմանիայի ռեյխսկանցլեր

Ինչպես հայտնի է, 1932-ին Գերմանիայի Բունդեստագում սկսեցին քննարկել այն ժամանակվա երկրի նախագահ Պաուլ Ֆոն Գինդերբուրգի  կոռուպցիոն չարաշահումները` կապված այն հանգամանքի հետ, որ վերջինս պետական հիմնադրամի հաշվին կառուցել էր իր ճոխ առանձնատունը և, որպեսզի խուսափի նաև այլ շահարկումներից, այն որպես նվիրատվություն հանձնել էր իր որդուն: Այդ ժամանակ խորհրդարանում ընթանում էր  բուռն բանավեճ այս խնդրի շուրջ և շատ խմբակցություններ պայանջում եին պատասխանատվության ենթարկել ծերուկ նախագահին: Վերջինս վախենում էր այդ ճակատագրից և փորձում էր դաշնակիցներ գտնել նույն խորհրդարանում: Սակայն այնպես էր ստացվել, որ միակ ուժը ով կարող էր փրկել այդ պահին ծերուկին նացիստներն էին, ովքեր ունեին մեծ ներկայացուցչություն երկրի այն ժամանակվա խորհրդարանում: Սակայն Գինդենբուրգին աջակցելու դիմաց նրանք պահանջում էին, որ նախագահը ստորագրեր Ադոլֆ Հիտլերին ռեյխսկանցլերի պաշտոնում նշանակելու մասին որոշումը: Այդ ժամանակ Գերմանիայի քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնությունը դեմ էր Հիտլերին, քանզի մարդիկ հասկանում էին, թե ինչ կնշանակի, եթե նրա ձեռքում հայտնվի բացարձակ իշխանություն: Գինդենբուրգը տատանվում էր: Մի կողմից նրան տանջում էին խիղճը, հանրային կարծիքը, մյուս կողմից` նա վախենում էր քրեորեն հետապնդվելուց: Բացի այդ, Գինդենբուրգին ի օգուտ Հիտլերի աջակցությամբ հանդես էին եկել Գերմանիայի և արտերկրի հայտնի օլիգարխիկ  շրջանակները նույնպես: Օրինակ` հայտնի մեծահարուստ Ֆորդերի կլանի ներկայացուցիչները: Նույնիսկ վարկած կար, որ այդ քայլի համար, Գինդենբուրգին մեծ կաշառք էին առաջարկել նման որոշում կայացնելու համար: Երկար-բարակ տատանվելուց հետո, 1933-ի հունվարի 30-ին Գինդերբուրգը հանձնվեց և ստորագրեց Հիտլերին Գերմանիայի ռեյխսկանցլեր նշանակելու հրամանագիրը, որից հետո Հիտլերը տիրացավ արդեն ողջ իշխանությանը: Մեկ տարի անց, Գինդենբուրգը հավանաբար խղճի խայթ զգալու պատճառով հիվանդացավ քաղցքեղով և մահացավ: Նույն թվականին արդեն Հիտլերը հանրաքվե անցկացրեց, վերացրեց նախագահի պաշտոնը, իսկ Գինդենբուրգի լիազորությունները վերցրեց իրեն` ստանալով «երկրի ֆյուռեռի» կոչում: Թե ինչ եղավ հետագայում, արդեն շատերին է հայտնի:

Պարզապես այս պատմությունը հիշեցի, երբ այսօր իմացա, որ նախագահ Սարգսյանը համաձայնվեց խախտել հիմնական օրենքը` նշանակելով հանրաքվեի անցկացման օրը:

Գինդենբուրգի «բախտը բերեց» և նրան չդատեցին Նյուրնբերգում, քանզի նա մահացավ 1934 թվականին:

Ինչպիսի՞ն կլինի հայաստանյան նմանատիպ գործիչների ճակատագիրը` զերծ կմնանք մեկնաբանությունից, թեև, ինձ գոնե, դա հայտնի է: Քանզի պատմական օրինաչափությունները  գրեթե ամենուրեք գործում են մոտավորապես նույն կերպով:

Անհայտ է միայն այն, թե ի՞նչ գին է վճարելու Հայաստանը այս ամենի համար, քանզի հայտնի է, թե ինչ գին վճարեց իր ֆյուռեռի արկածախնդրության պատճառով Գերմանիան 1945 թվականից հետո` ընդմիշտ կորցնելով  իր պատմական տարածքները` Սելեզիան, Քյոնիգսբերգը և այլն: Իսկ մարդկային զոհերի և բարոյական վնասի մասին, նույնիսկ խոսք անգամ չկա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>