Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ)

Ժնևում քննարկվել է Լաչինի հարավում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայր կառուցելու և այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը. Վիտալի Բալասանյան. Տեսանյութ

Հայկական կողմը Ադրբեջանի հետ բուն բանակցություններ է վարում, ՀՀ քաղաքական իշխանությունը թոզ է փչում հանրության աչքերին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Ժնևում կայացած Ադրբեջանի և Հայաստանի արտգործանախարարների երկօրյա հանդիպմանը: «Պլանը հետևյալն է՝ համատեղ բնակավայրի կառուցում, Մինսկի խմբի առաջարկությամբ այնտեղ կհայտնվեն ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերը: Միգուցե, կլինեն այդպիսի բնակիչներ, որոնք համաձայնություն կտան ապրել այդ բնակավայրում»,- նշեց Վիտալի Բալասանյանը՝ հավելելով, որ Արցախի իշխանություններին, ինչպես նաև համայն հայությանը Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Արցախի հարցի շուրջ իր բուն տեսլականը և այն, թե ինչ փաստաթուղթ է դրված քննարկման սեղանին:

- Պարո՛ն Բալասանյան ինչպես գիտենք մասնակցելու եք և խորհրդարանական և նախագահական ընտրություններին, «Արդարություն» կուսակցությունը որոշել է Ձեր թեկնածությունն առաջադրել: Ձեր կարծիքով՝   ինչպիսի՞ ընտրություններ են սպասվում մարտի 31–ին՝ հաշվի առնելով այն, որ քարոզարշավը, ըստ էության, շատ ավելի վաղ է մեկնարկել, քան  նախատեսված է:


- «Արդարություն» կուսակցությունը համարյա երկուսից ավել տարեկան է: Երբ ես դեռ պատգամավոր էի, բազմիցս առաջարկություններ եմ արել հանրապետության նախագահին, որ կուսակցությունների մասին պետք է օրենք ընդունեինք, ցավոք սրտի, այսօր շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, որովհետև այսօր 1.5 ամսական նոր կուսակցությունների ձևավորմամբ և մասնակցությամբ չենք կարողանա ընտրությունների նախաշեմին քաղաքական դաշտը չենք կարողանա կայացնել: Պետք էր ցենզ ունենային, որ նորաստեղծ կուսակցությունը 5 տարի գործունեություն ծավալեր, որպեսզի ընտրողները, քաղաքացիները տեղյակ լինեին կուսակցության գործունեության, ծրագրերի մասին: Հիմա փաստ է՝ ունենք այն, ինչ ունենք:

2019 թ. «Արդարություն» կուսակցությունը մասնակցության առաջարկություն էր ներկայացրել, մինչ այդ բազմիցս էինք հանդիպել, որոշեցի առաջարկությունը ընդունել, քանի որ կուսակցությունը տվել էր իր համաձայնությունը ներկայացնել այն ծրագրային դրույթները, որոնք ես ներկայացրել էի տարբեր ժամանակահատվածում ընտրություններին մասնակցելիս:

Այս պահին բազմաթիվ աշխատանքներ ենք արել, մոտ ժամանակահատվածում նախընտրական շտաբները կսկսեն իրենց գործունեությունը ծավալել: Մենք շտապողականություն չենք դրսևորել, ինչպես մնացած թեկնածուները, մեկ տարուց ավելի է տեսնում ենք այդ շտապողականությունը, ինչը շատ վտանգավոր է:

Մի շարք հանդիպումներ ենք ունեցել բնակչության փոքր կոլեկտիվների հետ՝ իրենց հրավերով: Քննարկման հիմնական թեման եղել է անվտանգության վերաբերող հարցերը, բնակչությունը մտահոգություն ունի: Ճիշտ է, որ կարևորում է, որովհետև անվտանգության մարտահրավերներ կան, չի բացառվում, որ Ապրիլյան պատերազմը կրկնվի:

- Պարոն Բալասանյան, հավասար մրցակցության առումով մտահոգություններ չունե՞ք, մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ ՀՀ իշխանությունները ունեն իրենց ֆավորիտ թեկնածուն: Արայիկ Հարությունը ընդունելության էր արժանացել թե՛ խորհրդարանի, թե՛ վարչապետի կողմից: Վարչապետը հանդիպել էր նաև  մի շարք այլ թեկնածունների հետ: Ձեր լարված հարաբերություները Նիկոլ Փաշինյանի հետ որքանո՞վ կարող են ազդել ընտրությունների  ընթացքի, ելքի վրա:

- Նախ ասեմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ քաղաքական սխալ է գործել անմիջական միջամտություն է Արցախի Հանրապետության ներքին կյանքին, ներքին գործերին, ներքաղաքական իրավիճակին: Երբ Նիկոլ Փաշինյանի հրավերով, թե կանչով նախագահական նստավայրում այդ հանդիպումը տեղի ունեցավ, շատ սխալ էր, ընդհուպ եթե ինձ հրավիրեին, ես չէի մասնակցի: Կարող եմ ասել, որ ինձ չեն հրավիրել, բայց կրկնեմ՝ ընդհուպ, եթե հրավիրեին, ես չէի մասնակցի:

Այս ամենը տանում է նրան, որ ՀՀ իշխանությունն ունենա իր սիրելի թեկնածուն, որպեսզի Արցախի Հանրապետության իշխանությունը լինի ՀՀ իշխանության կցորդը:  Միանշանակ կարող եմ պնդել, ասել որ կասկածները փարատվել են, ինչի մասին խոսում էր նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը, ԱՀ նախագահի հետ հանդիպումը, այնուհետև ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի, ոստիկանապետի հետ հանդիպումները, որոնց վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կա, թե ինչ թեմաներ են քննարկվել:

Ես որևէ մեկի հետ լարված անձնական հարաբերություն չունեմ, չկա և թույլ չեմ տա, նրանք ովքեր փորձում են այդ լարվածությունը ստեղծել իրենց անձնական և պաշտոնական հարցն է: Ես վստահաբար ասում եմ ՝ Արցախում որևէ մեկի դրածոն չպետք է ընտրվի: ՀՀ-ն ամեն ինչ պետք անի, որ Արցախի Հանրապետության ընտրական զարգացումներին չմասնակցի, քանի որ դա շատ վտանգավոր է ՝ մանավանդ տեսնում ենք, թե Արցախյան հարցն ինչպիսի սրացումների, փակուղի է տարվել:

-Պարոն Բալասանյան, ի՞նչ տեսակետ ունեք Ժնևում կայացած արտգործնախարարների երկօրյա բանակցությունների վերաբերյալ, վերլուծական շրջանակներում նշում են, որ հնգակողմ հայտարարությունից հետո պարզ է դառնում, որ կոնկրետ փաստաթուղթ կա սեղանին դրված:

Դուք հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ բազմիցս Արցախի ռազմաքաղաքական իշխանությանը ներկայացրել է իր տեսլականը Արցախյան հարցի լուծման վերաբերյալ: Չկա նման բան, ընկեր ջան, եթե ներկայացրել ես, ապա  ներկայացրու համայն հայությանը, ինչու եք գաղտնի պահում, ես ժամանակին ներկա եմ եղել չեմ լսել, փաստաթուղթ չեմ տեսել, բայց իմ լսողությունը և տեսողությունը շատ լավ է, չկա որևէ բանավոր կամ գրավոր փաստաթուղթ, որը ՀՀ վարչապետը մեր հետ քննարկել է:

Դեռևս անցած տարի ես ասել էի, թե Բոլթոնի հայտնի ծրագրից հետո ինչ է կատարվելու: Իմ հավաստի տեղեկություններով՝ Ժնևում քննարկվել է մանրամասն դետալներ Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու վերաբերյալ, ինչը համոզված եմ, չի ստացվելու:

Թաքուն որևէ մեկը չի կարող բանակցություններ վարել, երբ հարցը վերաբերում է նման դեպքերին, կամ տարածքներ հանձնելուն, կոնվենցիաներ ընդունելուն: Պետք է Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները զերծ մնան նմանատիպ հարցերի քննարկումից:

Պլանը հետևյալն է. համատեղ բնակավայրի կառուցապատում, Մինսկի խմբի առաջարկությամբ այնտեղ կհայտնվեն ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերը: Միգուցե կլինեն այդպիսի բնակիչներ, որոնք համաձայնություն կտան ապրել այդ բնակավայրում…

–Կարծում եք, որ ոչ թե հանդիպումներ են ընթանում, այլ բուն բանակցություններ:

- Չկա հանդիպում հասկացությունը, դրանք բուն բանակցություններ են, ՀՀ քաղաքական իշխանությունները թոզ են փչում: Ինձ համար որպես գեներալ, զինվորական բանակցությունների ժամանակ ՀՀ արտգործնախարարի պահվածքը շատ բացական է: Երբ նայում ենք նրա պահելաձևը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի, այնպիսի տպավորություն է, որ Մամեդյարովը հաղթել է, հայկական կողմը պարտվողն է: Ադրբեջանը թե՛ արտաքին գործերի նախարարի խողովակով, թե՛ առաջին դեպքով պարզ տեքստով ասում է՝ ինչ է ուզում, մենք պարզ տեքստով ասում ենք՝ ինչ է ուզում Արցախը, ՀՀ քաղաքական իշխանությունը պարզ տեքստով չի ասում՝ որն է այն քաղաքականությունը, որը վերաբերում է Արցախյան հարցի լուծմանը:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք Tert.am-ի տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan