Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Պատերազմ Արցախում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ

Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք կներկայացնի

Դատարանի որոշման հրապարակմանը ներկայանալը ժամանակի անտեղի կորուստ կլիներ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի մայր գործով նյութերը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբին տրամադրելու վերաբերյալ դատական ակտի հրապարակմանը։

«Նախորդ դատական նիստին ներկայացել էինք, որպեսզի լրագրողների միջոցով հանրությանը կարողանանք ներկայացնել, թե ինչ է այդ պրոցեսում կատարվում։ Այսինքն՝ Արմեն Դանիելյանին ինչ-որ բան ներկայացնելու, համոզելու նպատակ չունեինք»,- նշեց Խուդոյանը՝ հավելելով, որ նախապես արդեն պարզ էր դատարանի որոշումը։

Նրա խոսքով՝ պատրաստվում են Վճռաբեկ բողոք ներկայացնել։

Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք պատահական է համարում, որ Դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքները մակագրվում են Արմեն Դանիելյանին, Խուդոյանը ասաց. «Կարծում եմ՝ ինչ-որ ժամանակ անց, շատ տևական ժամանակ անց, առանձին իրավական գործընթացներ կտեսնենք դրա վերաբերյալ։ Չեմ բացառում նաև քրեական գործերի առկայությունը, որովհետև այդ զուգադիպությունները մի քիչ արդեն շատ են լինում»։

Անդրադառնալով ՝ Արմեն Դանիելյանի կողմից ենթադրյալ կեղծիք կատարելու մասին հայտարարությանը և Դատախազության կողմից այդ հայտարարությանը որևէ ընթացք չտալուն, Խուդոյանը նշեց, որ մտահոգություն են ունեցել, որ հնարավոր է՝ դատական ակտը գրված է այլ անձի կողմից՝ լեզվաբանական վերլուծությունների պատճառով։

«Հաղորդում չենք ներկայացրել այսօրվա իրավապահ մարմիններին, որովհետև այդ հաղորդման ճակատագիրն էլ կանխավ հայտնի է՝ ինչ են անելու Դատախազությունը, ՀՔԾ-ն։ Որոշ ժամանակ անց այդ հարցին ևս կանդրադառնանք՝ հաղորդման տեքստով »,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ դատական նիստին այդ մասին ներկայացվել է, որպեսզի ևս մեկ անգամ ցույց տրվի դատախազության երկակի ստանդարտները։

«Երբ որ դատախազը մի դեպքում կարող է կարծիք հայտնել, որ գուցե բացահայտվի, որ Մխիթար Պապոյանը մասնակցել է ինչ-որ ակտի գրվելու ընթացքին, թեև նման հարց չի քննարկվում այդ քրեական գործով, իսկ մյուս դեպքում ասում է՝նորմալ է, որ դատավորներն իրար օգնեն»,- ասաց Խուդոյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացրել, որով պահանջել է ներկայացնել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը, այլ ոչ թե՝ առանձնացված մասի նյութերը, ինչը քննիչ մերժել էր:

Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան եւ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը։ Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:

Առաջին դատական նիստին պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, որի ընթացքում մտահոգություն էր հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտը կայացնելիս ենթադրյալ կեղծիք է տեղի ունեցել։

Մասնավորապես՝ Հ.Խոդոյանը նշել է, որ կասկածներ ունեն, որ Ռ.Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը կայացնելիս վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը խորհրդակցել է այլ դատավորի հետ, կամ ընդհանրապես այլ դատավոր է այն հեղինակել: Ընդ որում հնչեց նույն դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի անունը: Դատական նիստի ընթացքում կատարված հայտարարության վերաբերյալ դատախազությունը որևէ ընթացք չի տվել։

Աղբյուրը՝ pastinfo.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan