Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Պատերազմ Արցախում
Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից

2020 թվականին վարչապետի աշխատակազմի համար նախատեսված գործուղումների ծախսերը կկազմեն մոտ 1,9 մլն դոլար, ԱԺ-ինը՝ 1,5 մլն դոլար

2020 թվականին վարչապետի աշխատակազմի համար նախատեսված գործուղումների ծախսերը կկազմեն մոտ 891 մլն դրամ (մոտ 1.9 մլն ԱՄՆ դոլար) կամ 373 մլն դրամով (մոտ 777 հազար ԱՄՆ դոլարով) ավելի, քան եղել է 2019 թվականին: Ի դեպ, վարչապետից հետ չի մնում նաև Ազգային ժողովը, որի գործուղման ծախսերը 2020 թվականին կկազմեն 696 մլն դրամ (մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլար) և 236 մլն դրամով (մոտ 492 հազար ԱՄՆ դոլարով) կգերազանցեն 2019 թվականի ցուցանիշը:

Համեմատության համար նշեմ, որ վարչապետի աշխատակազմի և Ազգային ժողովի գործուղումների համար 2020 թվականի ծախսերը նախորդ տարվա համեմատ կավելանան մոտ 70 տոկոսով և 50 տոկոսով: Ընդհանուր առմամբ, 2020 թվականին ծառայողական գործուղումների համար կհատկացվի 5.7 մլրդ դրամ 2019 թվականի 4.6 մլրդ դրամի դիմաց:

Միանշանակ է, որ ժամանակակից քաղաքականության մեջ միջպետական հարաբերությունների զարգացումը, դիվանագիտական ակտիվ շփումները պետությունների համաշխարհային դիրքերի ամրապնդման և անվտանգության ապահովման կարևոր երաշխիքներից են: Եվ այս տեսանկյունից երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև փոխադարձ շփումները կենսական անհրաժեշտություն են, եթե դրանք նպաստում են վերը նշված խնդիրների լուծմանը, հակառակ պարագայում գործուղումներն ու այցելությունները կվերածվեն տուրիստական ուղևորությունների և էքսկուրսիաների՝ հանգեցնելով առանց այն էլ պետական սուղ միջոցների վատնմանը:

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ 2018 թվականի ապրիլից հետո Ն. Փաշինյանը կատարել է մոտ 25 արտասահմանյան ուղևորություն, որոնք հիմնականում եղել են աշխատանքային և միայն 5-ը` պաշտոնական այցեր: Դրանց ընթացքում կնքվել են ընդամենը 5 համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր: Այստեղ ծագում է տրամաբանական հարց․ ի վերջո, որո՞նք են եղել այդ այցերի ձեռքբերումներն ու արդյունքները: Եթե կան այդպիսիք, արդյո՞ք դրանք արդարացնում են այն հանրային միջոցների ծավալը, որոնք օգտագործվել են դրանց կազմակերպման նպատակով: Եվ ամենակարևորը, ո՞րն է դրանցից ակնկալվող արդյունքը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում հասարակությանը հուզող և միաժամանակ արդարացի վրդովմունքի առիթ հանդիսացող հարցերից մեկը միշտ եղել է հանրային միջոցների ոչ արդունավետ և ոչ նպատակային օգտագործումը: Ընդ որում, այն իր հնչեղութամբ միշտ գտնվել է հանրության ուշադրության կենտրոնում թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների ժամանակ: Հենց պետական միջոցների անարդյունավետ օգտագործման և փոշիացման վերաբերյալ հասարակական ընկալումները (ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյետիվ) նաև պատճառ դարձան 2018 թվականի ապրիլյան թավշյա իրադարձությունների: Եվ թվում էր, թե նոր իշխանությունների գործունեության հիմնական առանցքը պետք է դառնար պետական միջոցների արդյունավետ, հասցեական և նպատակային օգտագործումը` հանրային վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմների ներդրմամբ և թափանցիկության ապահովմամբ: Այլ ակնկալիք չէր էլ կարող լինել այն իշխանությունից, որի քննադատության թիրախն իր ընդդիմադիր գործունեության ողջ շրջանում եղել էր նախորդ իշխանությունների կողմից իրականացված, այսպես կոչված, «թալանի» դեմ պայքարը, իսկ իշխանության գալուց հետո` մինչև վերջին լուման կամ «կոպեկ առ կոպեկ» վերադարձը: Հավատալով դրանց իրականացման գործին իշխանության նվիրվածությանն ու հաստատակամությանը՝ հասարակության մոտ ձևավորվել էին օբյեկտիվ սպասումներ պետական միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ, մինչդեռ անցած շուրջ երկու տարվա ընթացքում արձանագրված բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ նոր իշխանությունը սեփական ընկալումներն ունի բյուջետային միջոցների «արդյունավետ» օգտագործման վերաբերյալ: Այն ձևի մեջ կրելով փոփոխություններ՝ միաժամանակ չի ենթարկվել բովանդակային լուրջ փոփոխություների: Չհիմնավորված պարգևավճարներ, գերթանկարժեք ուղևորություններ, անհասկանալի գործուղումներ, ամանօրյա խրախճանքներ, ավանդականի անվան տակ անցկացված անընկալելի զվարճալի միջոցառումներ… Այս շարքը կարելի է երկար շարունակել: Ու այս ամենը, պետական կամ, այլ կերպ ասած, շարքային քաղաքացու վճարած հարկերի հաշվին, ով այդ ամենի արդյունքը դեռևս չի զգում կամ տեսնում:

Եվ տրամաբանական հարց է առաջանում. առանց այն էլ ֆինանսական վատ վիճակում գտնվող քաղաքացին ինչո՞ւ պետք է իր գրպանից վճարի վարչապետի, Ազգային ժողովի պատգամավորների տարաբնույթ ու խայտաբղետ գործուղումների տարեցտարի ուռճացող ծախսերը: Ի՞նչ է շահել մեր պետությունը դրանցից:

Պետական միջոցների ցանկացած ծախս պետք է ունենա ոչ միայն հստակ ու ընդգծված նպատակ, այլ նաև չափելի ու առարկայական արդյունք: Սակայն այսօր պետական պաշտոնյաների ծառայողական գործուղումների նպատակով կատարվող միլիոնավոր ծախսերի անհրաժեշտությունը խնդրահարույց է և հասարակության արդարացի վրդովմունքի պատճառ է հանդիսանում թեկուզ միայն այն պատճառով, որ դրանց արդյունքը տեսանելի չէ մեծամասնության համար: Քաղաքացին ուզում է տեսնել և զգալ իր կողմից վճարված հարկերի հաշվին կատարվող ծախսերի առարկայական արդյունքները, մինչդեռ իշխանությունը գերադասում է նրան կերակրել վիճակագրական թվերով ու տվյալներով՝ դրանով իսկ ևս մեկ անգամ հաստատելով և խորացնելով գործուղումների շոշափելի արդյունքների բացակայության մասին կասկածները:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan