105-ամյա իտալահայը ցանկացել է ՀՀ քաղաքացիություն ստանալ

Դիտել նաև
Կառավարությունը պարզեցրել է ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը
Օռնելա Մուտին հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ
ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն. ԱԺ-ն քննարկում է նախագիծը
Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցի հետ կապված հարուցվել է քրեական գործ
Ռուսաստանում ուժի մեջ մտավ ՌԴ քաղաքացիություն ստանալու հեշտացված գործընթացը
Իտալիայի քաղաքացի 105-ամյա Նուրհան Բողոսի Յուսուփովիչը ցանկացել է դառնալ ՀՀ քաղաքացի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Նուրհան պապիկը ծնվել է 1915թ., Արևմտյան Հայաստանում, 105 տարեկան է, Իտալիայի քաղաքացի: Ցանկություն է հայտնել ստանալ ՀՀ քաղաքացիություն և պատվով կրել ՀՀ քաղաքացու անձնագիրը: Իհարկե, մենք բացառության կարգով սահմանված փաստաթղթերը դիմումի հետ միասին ընդունեցինք բնակարանում, առանց վարչություն հրավիրելու: Երկարակեցություն և առողջություն ենք մաղթում նրան»,-նշում է Բիչախչյանը։