Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան «Նահապետի» վախճանը
18
Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց եղավ Քննչական կոմիտեի դիմաց (տեսանյութ) Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է․ հայտարարություն Փաշինյանի ՔՊ կամակատարները համարձակ քաղաքացուն մեղադրում են «քաղաքական հայացքներով թշնամանք հրահրելու» քաղաքական հոդվածով Պատերազմ Արցախում
Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Ո՞վ է կազմակերպել Սամվել Վարդանյանի խոշտանգումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Որ Սամվելի խոշտանգումը քաղաքական հրահանգ էր, անքննարկելի է. Թաթուլ Պետրոսյան Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում օկուպացված Արցախից Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ Կոչ ենք անում ընդվզել և դիմակայել. «Հայ Ազգային Կոնգրեսը» հանդես է եկել հայտարարությամբ ու պահանջով «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Նահապետի» վախճանը Դուք շոկ եք ապրելու, երբ իմանաք՝ ինչքան փող ունեն նիկոլենք․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պեսկովը հաստատել է Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Ոստիկաններն են օգնել, որպեսզի Սամվել Վարդանյանին ծեծեն․ Հովհաննես Խուդոյան. Տեսանյութ Դատախազությունից պահանջում ենք բացել աչքերը և քայլեր ձեռնարկել՝ մեղավորներին պատժելու համար. ՀՀԿ ԳՄ Ցեղասպանության ուրացման Օվերտոնի պատուհանը բացված է. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց եղավ Քննչական կոմիտեի դիմաց (տեսանյութ) Փաշինյանի եւ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվել է. այն տեւել է մոտ մեկ ժամ (ֆոտո)

Փաշինյանի կողմից ներկայացրած 6 կոնսեսուսների հաստատման գլխավոր խոչընդոտն անձամբ ինքն է

Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց  հանրության,  որ ինքը ինչ վեց համազգային կոնսեսուս է առաջարկում  բոլորին: Հիշեցնենք, որ նա այդ առաջարկով հանդես էր եկել դեռ մի քանի ամիս առաջ: Այսօր արդեն բոլորի համար տեսանելի է, որ այդ համազգային կոնսեսուսի հաստատման գլխավոր խոչընդոտը հենց  ինքն է` Փաշինյանը:

Մեր առաջիկա հոդվածներում մեկ առ մեկ ներկայացնենք այդ կետերը:

Առաջին

Փաշինյանն առաջարկում էր բառացիորեն հետևյալը` «...բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից։ Մեր իրականության մեջ մենք իրար մեջ հարցեր լուծելու համար բռնությունը պետք է բացառենք։ Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն...»:

Որպես գաղափար՝ ճիշտ մոտեցում է: Իսկ հիմա փորձենք ներկայացնել Փաշինյանի իրական քայլերն ու մտքերը:

Փաշինյանի պատկերացումներով Ռոբերտ  Քոչարյանն   ու Սերժ Սարգսյանը ընդդիմություն չեն կարող լինել: Նույնը վերաբերվում է նաև ՀՀԿ-ին: Իր թիմակիցները ԲՀԿ-ին համարում են «...հանրության քրեական աշխարի ներկայացուցիչներ...», իսկ ինքն անձամբ խոսք էր տվել «...կտրել նրանց թաթիկները...»:  Փաշինյանը ՀՅԴ-ին, և նրա թիմակիցներին համարում է « ...ազգային գաղափարը շահագործող   քրեական գործեր կատարողներ...»» Լուսավորներին՝ «... հին ռեժիմի պատկերացումներով գործող քաղաքական ուժ...»: Փաշինյանի կարծիքով բացի իրենից երկրում այլ քաղաքական գործիչներ և ուժեր գոյություն չունեն և չեն էլ կարող լինել: Միգուցե  տեսականորեն այդպիսի ուժեր կարող են լինել, սակայն գործնականում, ըստ նրա, այսօր երկրում այդպիսի ուժեր չկան: Ինքը` Փաշինյանը, իրականում դասական բոլշևիկ է, ով հանգամանքների բերումով հայտնվել է 21 դարում,  Հայաստանում: Ինքը մեղավոր չէ, որ այդպիսին է: Հայաստանյան իրականությունն է  ձևավորել այդպիսի գործչին: Ինքը՝ Փաշինյանը, ձևականորեն համարում է, որ խնդիրները բռնությամբ չպետք է լուծվեն, սակայն իր գործողություններով  Հայաստանը տանում է դեպի իսկական քաղաքացիական պատերազմի: «Ասֆալտին կփռեմ, գետնին կպարկեցնել, վնգստացող դատավորներ» և այլ ձևակերպումները  դրանք հանդուրժող մարդու մտքեր չեն: Դրանք անհավասարակշռված մարդու խոսքեր են, ով կամա թե ակամա երկրին դրդում է բախումների: Բախումները հենց այնպես չեն առաջանում: 2016-ին դատարկ տեղը «Սասնա ծռերը» չգրավեցին ՊՊԾ գունդը: Դրան նախորդել էին այլ մի շարք գործոններ, որի պատճառով այդ մարդիկ համարեցին, որ « իրենց գործողություններին այլընտրանք չկա»: Նրանք ինքնանպատակ չեն գործել: Նրանց գործողությունները հանգամանքներով էին պայմանավորված: Նույնը Բոլշևիկները հենց այնպես 1918-ին «կարմիր տեռոր» չհռչակեցին. հանգամանքները ստիպեցին նրանց գնալու այդ քայլի:

Փաշինյանի այսօրվա գրեթե բոլոր քայլերը ուղղված են երկրում քաղաքացիական բախումների հրահրմանը: Իհարկե, եթե 3 մլն մարդ հնազանդվեր Փաշինյանի կապրիզներին, միգուցե այդպես չլիներ, սակայն բնության մեջ դա հնարավոր չէ: Այդ իսկ պատճառով Փաշինյանն իր գրագիտության պակասի պատճառով չի հասկանում, որ հնարավոր բռնությունների առաջացման գլխավոր մեղավորը հենց ինքն է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan