Գազի գինը կբարձրանա Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք Խորքային խնդիրներ իշխանության ներսում. նրանք աննախադեպ քայլի գնացին
1
Արցախի ԿԸՀ-ն հրապարակում է նախագահական ընտրությունների թարմացված տվյալները. ուղիղ Արցախի ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրության նախնական արդյունքները՝ առանց Մարտակերտի. այդ տվյալներով Արցախում ոչ մի թեկնածու չի ընտրվել նախագահ. Թարմացվող ԱՀ նախագահական ընտրությունների արդյունքները: Արայիկ Հարությունյանին առաջին փուլով անցնելու համար չի բավականացրել շուրջ 300 ձայն Փաշինյանի ծայրահեղականությունը և ոչ լեգիտիմությունը․ «Դուրս արի փողոց»–ից մինչև «Մնա տանը», «Կորոնավիրուսն ում շունն է»–ից մինչև ՄՀՀ–ն մահճակալներով լցնելը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 571 դեպք Աննախադեպ․ վիրուսի տնտեսական հետևանքները Իշխանության «արևմտյան թևը» չի հանդարտվում, անընդհատ շահարկում է ռուսական 102-րդ ռազմաբազայի ռիսկայնության մասին Ավինյանը Դուբայում ապրող նախկին օգնականին հետ է կանչել, խնդրել է օգնել պարետատանը. Նա «Գոնսալեսի» ընկերն է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում. պարետի որոշումը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց. Տեսանյութ
Պետությունը միկրոձեռնարկությունների համար քննարկում է աջակցության տարբեր հնարավորություններ Մոսկվա-Երևան նախատեսված թռիչքները չեղարկվել են Արցախի ԿԸՀ-ն հրապարակում է նախագահական ընտրությունների թարմացված տվյալները. ուղիղ «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ՝ առաջարկելով հուլիսի 1-ից սպառողների համար գազի սակագինը բարձրացնել 36 %-ով Փողոցում նետված օգտագործված դիմակը կամ ձեռնոցը վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են. պարետատուն Ու մեկը հանկարծ չասի, թե սա պոպուլիզմ ա, աչոկ ենք հավաքում կամ`սրանք եզակի դեպքեր են. Լուսանկարներ Արցախի ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրության նախնական արդյունքները՝ առանց Մարտակերտի. այդ տվյալներով Արցախում ոչ մի թեկնածու չի ընտրվել նախագահ. Թարմացվող Դե տեղորոշե´ք` քանի հոգի է մի կետում, հետագայում ով ու՞ր է գնում. չփորձվե՛ք մեղադրել քաղաքացիներին Փաստաբանների պալատի նախագահը դիմել է պարետին Մոնակոյի իշխանը բուժվել է կորոնավիրուսից Կյանքեր փրկելու հիմնավորմամբ մարդկանց տեղորոշելու օրենքն ուղղակի իմիտացիա է. Մարուքյան Ի՞նչ է քննարկել Արմեն Սարգսյանը հայտնի գիտնական Յոզեֆ Բաբիկյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ ասորական Նոր տարվա առթիվ «Սարի աղջիկ» տեսահոլովակի պրեմիերա. Գարիկ և Սոնա. Տեսանյութ Երևանի մետրոպոլիտենը փակ է ԱՀ նախագահական ընտրությունների արդյունքները: Արայիկ Հարությունյանին առաջին փուլով անցնելու համար չի բավականացրել շուրջ 300 ձայն Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը Փաշինյանի ծայրահեղականությունը և ոչ լեգիտիմությունը․ «Դուրս արի փողոց»–ից մինչև «Մնա տանը», «Կորոնավիրուսն ում շունն է»–ից մինչև ՄՀՀ–ն մահճակալներով լցնելը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 571 դեպք Գազի գինը կբարձրանա Իսկ այն ժամանակ մարդկանց առողջությունը և անվտանգությունը ձեզ չէր հետաքրքրո՞ւմ Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք Աննախադեպ․ վիրուսի տնտեսական հետևանքները Որոշ գծատերեր արտոնյալ են. Լուսանկարներ ԱՄՆ կոնգրեսական Փալոնեն կոչ է արել անմիջապես դադարեցրել Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի Գերմանիայի փորձը արևմտյան ժողովրդավարական համակարգերի ջատագովների միակ հույսն է Երեւան, այսօր առավոտ, 26 համարի ավտոբուս Նախագահը ստորագրել է կոնտակտավորերին գտնելու համար հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծը ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել Ոճային ու գեղեցիկ. Լուսինե Թովմասյանի լուսանկարը SMS ուղարկելու փոխարեն դուրս եկեք փողոց ու տեսեք ինչ է կատարվում Հայաստանյան ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների արտադրամասերում ստուգումներ են իրականացվել Ֆելիքս Ցոլակյանը տանից կաշխատի․ նա ռիսկային խմբում է «Ես էն ժամանակ ապուշ էի»․ Անի Երանյանը ցույց է տվել իր սիրած տեսարանը. Տեսանյութ Իշխանությունները «ինտելեկտուալ մոբիլիզացիա» են սկսել Ե՞րբ եւ ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն. նոր նախագիծ են բերել Ժուչոկներ՝թաղման բյուրոյում. Լուսամփոփը փոխելիս դրանք վայր են ընկել. Մարությանը պահանջել էր հրաժարական գրի Ինչո՞ւ պարզապես ամեն օր չենք հրապարակում վարակակիրների անուն-ազգանունները, Էդգար Առաքելյան Պատգամավորների մեծ մասն անտեսում է հակահամաճարակային միջոցառումները Հին Փաշինյան VS Նոր Փաշինյան. մաս 3. Տեսանյութ Նորանշանակ ՊՆ գնդապետն ու աղմկահարույց նամակը Հեռախոսազանգերին հետևելու նպատակը․ բացատրում է Մարիամը Սովետական շրջանի մոդելին են վերադառնում. իշխանությունը վճռական է տրամադրված Խորքային խնդիրներ իշխանության ներսում. նրանք աննախադեպ քայլի գնացին Իշխանության «արևմտյան թևը» չի հանդարտվում, անընդհատ շահարկում է ռուսական 102-րդ ռազմաբազայի ռիսկայնության մասին Իշխանությունները մտադիր են վերանայել դեռևս 1991 թ․ սեփականաշնորհված գյուղատնտեսական որոշ վարելահողերի հարցը Ավինյանը Դուբայում ապրող նախկին օգնականին հետ է կանչել, խնդրել է օգնել պարետատանը. Նա «Գոնսալեսի» ընկերն է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում. պարետի որոշումը ԱՀ Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«2019թ. հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված լինել Հայաստանի Սահմանադրական դատարանում տեղի ունեցող բաց կոնֆլիկտով: Ես ցանկանում եմ հիշեցնել 2019թ. հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովում ձևավորված կարծիքը, որ Սահմանադրական դատարանի վերաբերյալ ցանկացած նախագիծ՝ վաղաժամ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ, պետք է լինի իրապես կամավոր, բացառի ցանկացած անձնական կամ քաղաքական բնույթի ճնշում Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ և չպետք է ազդի դատարանի վարույթում գտնվող գործերի արդյունքների վրա։

Հանրային վերջին հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշերին և չեն կարող նպաստել այս իրավիճակի դեէսկալացիային։ Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև: Ես նորից կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և չխորացնել այս անհանգստացնող իրավիճակը՝ ապահովելու համար Հայաստանի Սահմանադրության բնականոն կենսագործունեությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Այսպիսով, անցած երեք օրերի ընթացքում սա եվրոպական կառույցների կողմից Հայաստանին հղված արդեն երկրորդ նման՝ բավական կոշտ ձևակերպումներով ու տողատակերով հայտարարությունն է. ուրբաթ օրը գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ էին հանդես եկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցողները: Եվ այս պայմաններում, Հայաստանի իշխանությունը՝ իշխող քաղաքական ուժի ձեռամբ, պատրաստվում է խորհրդարանում քննարկել և փորձել ընդունել օրենսդրական փոփոխություններ, որոնցով կշրջանցվի սահմանադրական փոփոխությունների փաթեթը՝ սահմանադրականության ստուգման նպատակով ՍԴ-ին ուղարկելու, ինչպես նաև Սահմանադրական փոփոխություններ նախատեսող օրենքները նախագահի ստորագրմանը ուղարկելու պահանջները:

Ակնհայտ է, որ այդ փոփոխությունները կյանքի կոչելու դեպքում եվրոպական կառույցների կողմից դատապարտող հայտարարությունները շարունակվելու են:

Դրանց ի պատասխան՝ Հայաստանի իշխանական ու մերձիշխանական շրջանակներում տարածվում է այն տեսակետը, թե սա մեր ներքին գործն է, եվրոպական կառույցներն իրավունք չունեն միջամտելու, և այլն: Այս կարծիքներն ուղեկցվում են հիշեցումներով, թե սրանք նույն այն եվրոպական կառույցներն են, որոնք նախկինում լեգիտիմացրել են Հայաստանում կեղծված ընտրությունները, նպաստել են նախկին իշխանությունների վերարտադրությանը, և այլն: Այսինքն՝ փորձ է արվում տարածել կարծիք, որ սա զուտ ներհայկական գործընթաց է, և եվրոպացիների կարծիքը կարելի է նաև անտեսել:

Իրականությունը, սակայն, այլ է. Հայաստանը միջազգային հանրության անդամ է (դեռևս) և ունի բազմաթիվ միջազգային պարտավորություններ, ու իշխանության թևերից մեկի կողմից մյուսի նկատմամբ բացահայտ ճնշումների այս քայլերը, տարբեր գնահատականներով՝ իշխանության յուրացման փորձը, չի կարող անհետևանք մնալ: Սակայն Հայաստանի իշխանություններին կարծես դա այնքան էլ չի մտահոգում, և նրանք շարունակում են առաջնորդվել «դուխով», այն դեպքում, երբ վաղուց դրա փոխարեն՝ պետք է գործեին մտքով ու խելքով:

Բայց դա այնքան հեշտ չէ, որքան «դուխով»-ը: Դրա համար եվրոպական կառույցները Հայաստանի հետ արդեն խոսում են այնպիսի լեզվով, որով խոսում են ավտորիտար ռեժիմների հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan