«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է. Ստեփան Դանիելյան Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թևանյան
23
Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Ինչ է կատարվում Ոսկեպարում. ուղիղ ԱԱԾ հատուկ ջոկատայիններ են տարվել Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք Լարված վիճակ Ոսկեպարում. ժողովուրդը վազում է դեպի եկեղեցի՝ թույլ չտալով ականազերծման աշխատանքներ կատարել (լուսանկարներ Պատերազմ Արցախում
Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին Փաշինյանի գրպանում են նաև միջանցքի ու ադբեջանցիների վերաբնակեցման քարտեզները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Իսկակական հայրենասիրությունը հենց սա է Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Ինչ է կատարվում Ոսկեպարում. ուղիղ Երևանի մետրոն ապրիլի 24-ին կաշխատի արտակարգ ռեժիմով Բավրայում փակվել է նաև ՀՀ ելքի 2-րդ ճանապարհը «Իրանը չի ընդունի օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս»․ Քանանի «Պուտինի և Փաշինյանի շփումը կարող է տեղի ունենալ կարճաժամկետ հեռանկարում»․ Պեսկով Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է. Ստեփան Դանիելյան 7 անձ է ձերբակալվել․ ՔԿ Փաշինյանի այցն ուղղակի մղձավանջ է դարձել Գետավանի բնակիչների համար Հանձնման, միակողմանի զիջումների փորձերը որևէ երաշխիք չեն պարունակում Խոշոր հրդեհ՝ Մալաթիայի տոնավաճառում. Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ ԱԱԾ հատուկ ջոկատայիններ են տարվել Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք Լարված վիճակ Ոսկեպարում. ժողովուրդը վազում է դեպի եկեղեցի՝ թույլ չտալով ականազերծման աշխատանքներ կատարել (լուսանկարներ

«Նիկոլ Փաշինյանն իրեն քիչ-քիչ Հիսուս է հռչակում, եթե իր բոլոր ասածներին լուրջ վերաբերվեմ՝ կխելագարվեմ». Հայկ Մամիջանյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ

– Պարոն Մամիջանյան, Կապանում ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց Արցախի հարցում Սերժ Սարգսյանի թողած ժառանգության մասին՝ կարդալով կայքերից մեկում Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ մի հրապարակում, և նշելով, որ, եթե հանրապետականները չեն հերքել, ուրեմն դա է իրականությունը: Ի՞նչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը, և ի՞նչ է հիմա մնացել:

– Երբ պարոն Փաշինյանը հպարտորեն ասում էր, որ ինքը զրոյական կետից է սկսում բանակցային գործընթացը և այս ողջ ընթացքը տրամադրել է նրան, որպեսզի տեղեկանա գործընթացի փաստերից, դա ծիծաղելի էր: Բայց երբ նախորդ տարվա դեկտեմբերին Բրատիսլավայում հրապարակվեց քիչ թե շատ շոշափելի որևէ դիրքորոշում, որի վերաբերյալ կարելի է խոսել, որովհետև Արցախի բանակցային գործընթացն ամենագաղտնի բանն է, որը կա մեր երկրում, մենք համոզվեցինք նրանում, որ վերադարձել են Սերժ Սարգսյանի թողած կետին՝ փոշիացնելով 2 տարի, և գումարած մեկ կետ՝ կապված Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հետ:

Ընդ որում՝ վերջերս, այսպես ասած՝ Արցախի գոյություն չունեցող ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հանդիպումը ԱՄՆ դեսպանի հետ, որը շատ վտանգավոր զարգացում է, իմ համեստ ենթադրությամբ՝ հենց պարոն Փաշինյանի այդ մոտեցման արձագանքն է: Պարզ է, որ ադրբեջանական կողմը երբեք չի համաձայնելու նրան, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, ենթադրվում է, որ պարոն Փաշինյանը վտանգավոր սխալ է գործում և գնում է այն ճանապարհով, որ Արցախը ներգրավվի բանակցային սեղանին, իսկ Ադրբեջանի կողմից, այսպես կոչված, Արցախի ադրբեջանական համայնքը ներգրավվի: Դա շատ վտանգավոր զարգացում է, դա կլինի մեկ քայլ՝ առաջ, երեք քայլ՝ հետ:

Ինչ վերաբերում է առհասարակ բանակցային գործընթացին, փաստացի ադրբեջանական կողմից հաջողվեց այնպես անել, որ 1.5 տարի բացարձակ չքննարկվի հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողական մեխանիզմների ներդրումը:

– Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հայանպա՞ստ էին:

– Ցանկացած պայմանավորվածության մեջ կարելի է գտնել մի կետ, որը կվնասի մեզ կամ այդքան էլ ցանկալի չէ մեզ համար: Փաշինյանը ձգտում է գտնել լուծում, որը ընդունելի կլինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, բայց եթե օրերից մի օր լուծում գտնվի, այն ընդունելի չի լինելու ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի ժողովուրդների համար: Համենայնդեպս, այդ փաստաթղթերում կային կետեր, որոնք Հայաստանի համար շատ կարևոր էին, այդ թվում՝ վերհսկողական մեխանիզմները, և այլն:

– Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն ինչո՞ւ դուրս մղվեցին օրակարգից, ինչո՞ւ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսեց Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունից, չանդրադարձավ դրանց:

– Որովհետև մենք ունենք ապաշնորհ մեծամտությամբ և հարցին չտիրապետելու ունակություններով բանակցող կողմ: Նիկոլ Փաշինյանն անխտիր բոլոր հարցերը, այդ թվում՝ Արցախի խնդիրը, փորձում է օգտագործել ներքաղաքական մանր «մուտիտների» մեջ օգտագործելու համար: Եթե մենք պատրաստ ենք եղել որևէ հակահայկական պայմանավորվածության, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանի համար լավ տարբերակ է, չէ՞, ինչո՞ւ չեն գնացել այդ պայմանավորվածությանը: Իրենք իրենց երկրի թշնամի՞ն էին:

– Նիկոլ Փաշինյանը Կապանում հայտարարեց, որ այս պահին սեղանին դրված ոչ մի թուղթ չկա, թղթի շուրջ չեն բանակցում: Այդ դեպքում՝ Ժնևում արտգործնախարարները 2 օր ինչի՞ շուրջ էին բանակցում, ի՞նչ եք կարծում: Եվ ինչո՞ւ էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ անում կոնֆիդենցիալությունը պահպանել, եթե դրանք բանակցություններ չեն, և որևէ թուղթ չկա սեղանին:

– Երևի Game of thrones-ի շուրջ: Ես ո՞նց կարող եմ մեկնաբանել մի մարդու, որն ասում է՝ 11 ժամ առանց փաստաթղթի բանակցել են: Պարզ չի՞, որ կա փաստաթուղթ, ու պարզ չի՞, որ այն խնդրահարույց կետեր ունի, եթե հանրությանը մինչև հիմա դրա մասին չեն տեղեկացնում: Գիտեք՝ կար մի ավանդույթ, որ բացի նրանից, որ ցանկացած հանդիպման վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ էին արվում, նախագահ Սերժ Սարգսյանը ցանկացած բանակցային կարևոր իրադարձությունից հետո գնում էր Արցախ: Դա չգրված ավանդույթ էր:

– Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Արցախի ղեկավարությանն ամեն ինչի մասին տեղյակ են պահում:

– Նախ՝ ինձ համար դա վերաբերմունքի խնդիր է, երկրորդ՝ նույնիսկ ՀՀ հանրությանը չեն տեղեկացնում, ես խիստ կասկածում եմ, որ արցախյան կողմն իրապես տեղեկացված է դրանից: Իսկ բանակցային գործընթաց, վստահ եմ, որ կա, և կա ինչ-որ փաստաթուղթ:

– Մինչ օրս հայտնի չէ՝ հայկական կողմն ունի՞ օրակարգ Արցախի հարցում, թե՞ ոչ: Առհասարակ, առանց օրակարգի՝ որքանո՞վ է արդյունավետ գնալ բանակցությունների, խորհրդակցությունների կամ հանդիպումների:

– Օրակարգ կա, վստահ եմ, որ կա նաև ինչ-որ բանակցվող փաստաթուղթ, որովհետև եթե մենք կարող ենք ենթադրել, որ հայկական կողմի որոշ պաշտոնյաներ պարապ են, էն, որ այց է, գնում են, ինչպես մեր պատգամավորական կորպուսի իբր խորհրդարանական դիվանագիտությամբ զբաղվողների մեծ մասը, ապա մնացած դեպքերում, չեմ կարծում՝ էնքան պարապ են, որ ոչնչի շուրջ 11 ժամ բանակցեն:

– Բայց Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արցախի հարցում ոչ մի կառավարություն այնքան թափանցիկ չի աշխատել, որքան ներկայիս կառավարությունը:

– Նիկոլ Փաշինյանն այնքան բան է ասել: Նիկոլ Փաշինյանն իրեն քիչ-քիչ Հիսուս է հռչակում, եթե իր բոլոր ասածներին լուրջ վերաբերվեմ՝ կխելագարվեմ:

– Նա երկրի ղեկավարն է:

– Նույնիսկ ձեզ է կարողացել դրանում համոզել: ՀՀ գլուխը նախագահն է: Ես ցավում եմ, որ մեր երկրի նախագահը չի կարողանում իր գործողություններով, հայտարարություններով՝ հիշեցնել դրա մասին:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan