Նույն լեզվով են խոսում. Լուսանկար Լուսանկարում Տեղ համայնքում թշնամական առաջխաղացման խայտառակ պատկերն է «Կարճ ասած»․ Հարձակում՝ առանց հարձակման. Տեսանյութ
2
Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, թե հետ են քաշվել. Տեղ-ից հերքում են ԱԱԾ-ին «Հայաստան» դաշինքի հայտարարությունը մարտի 31-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Փաշինյանը Հայաստանը դարձնում է երկրորդ Ուկրաինա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ում հրահրել է քաշքշուկ. Տեսանյութ. թարմացվում է Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար «Կան ավելի և պակաս շան որդիներ». Հայաստանին «տեղ են տալիս» հակառուսական կոալիցիայում. «Մոսկվան հույս ունի, որ այդ սյուժեն կկարգավորվի դաշնակցային եւ փոխընդունելի կերպով». Զախարովան՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մասին. Տեսանյութ Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Տեսանյութ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում Պատերազմ Արցախում
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցն է Երկրաշարժ՝ Թուրքիայում Նույն լեզվով են խոսում. Լուսանկար Լուսանկարում Տեղ համայնքում թշնամական առաջխաղացման խայտառակ պատկերն է Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, թե հետ են քաշվել. Տեղ-ից հերքում են ԱԱԾ-ին Ու՞մ համար է իրավիճակը բարելավվել. Ալվինա Աղաբաբյանը՝ ԱԱԾ-ին Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել․ ՌԴ ՊՆ Վաղը նման հաղորդագրությունները սովորական կդառնան՝ զինվորները զոհվելու են թյուրիմացաբար «Հայաստան» դաշինքի հայտարարությունը մարտի 31-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ազատ արձակել գեներալ Գրիգորի Խաչատուրովին. զոհվածների ծնողները հայտարարությունը Ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք. պաշտպան Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին Գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են «Եթե հակառակ իրավիճակում ԱԺ անվտանգությունից մեկը արտահոսք արած լիներ, հիմա սաղին գործից հանել էին». Սևակ Հակոբյան Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները. իրավիճակը էականորեն բարելավվել է. ԱԱԾ Կարծում եմ՝ քպ-ականները պետք է լավ գիտակցեն, որ իրենց իշխանության մեղքով ստեղծված իրավիճակն ու մթնոլորտը ամեն վայրկյան կարող է պայթել Արցախից ռուս խաղաղապահների միջնորդությամբ 28 ՌԴ քաղաքացի է դուրս բերվել Փաշինյանն աշխարհաքաղաքական սեղանին ընդամենն իր կեղծ, այսպես ասած, ժողովրդավարության արժեքն է դրել Կադրեր Սյունիքից․ ո՞ւր են հասել ադրբեջանցի զինվորները. Տեսանյութ Թուրքիայի արեւելքում երկրաշարժ է տեղի ունեցել Փոխհրաձգություն է եղել․ կա զոհ և վիրավոր «Կարճ ասած»․ Հարձակում՝ առանց հարձակման. Տեսանյութ ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի․ Վարդան Ոսկանյան Խոշոր վթար Գարեգին Նժդեհի փողոցում. կան տուժածներ Ինչպես է Սիրուշոյի որդին`Ռոբերտը, հոտնկայս ծափահարում պապիկին. Տեսանյութ Ադրբեջանը խրամատ է փորում Սյունիքի արտերում, Փաշինյանը կակաչների հողն է փխրեցնում ամառանոցում. Տեսանյութ Արցախում 980 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից Ձյուն և մերկասառույց. մի շարք ճանապարհներ դժվսրացանելի են

Ինչո՞ւ են մեր զինվորները բանակում «փռվում ասֆալտին ու ծեփվում պատերին». Տեսանյութ

Այն, որ մեր բանակում ոչ կանոնադրական հարաբերությունները վաղուց արդեն կանոնավոր են դարձել, հայտնի է բոլորին: Այդ հարաբերությունները ցավոք արդեն տոտալ բնույթ են կրում: Ընդ վորում այդ հարաբերությունները հաստատվել են ոչ միայն սպա-զինվոր, այլև զինվորը- զինվորի հետ հարթություններում:

Սակայն պետք է նշել, որ սա միայն բանակի խնդիրը չէ: Բանակը հանրության հայելին է: Եվ ինչ հարաբերություններ, որ հաստատված են մեր հանրության մեջ պետական համակարգում այդ նույն հարաբերությունները հաստատվում են նաև բանակում: Պարզապես բանակում դա առավել ցցուն է, քանզի հանրության մեջ  հաստատված հարաբերությունները շատ դեպքերում քողարկված բնույթ են  կրում: Իսկ բանակում ամեն ինչ տեսանելի է բոլորի համար: Մեր հանրությունը ապրում է ոչ թե օրենքներով, այլ «հասկացություններով», որն ավելի շատ բնորոշ է քրեական աշխարի բարքերին: Ցավոք մենք այդպես էլ չենք հասկացել, որ այդ բարքերի հիման վրա ժամանակակից պետություն չի կարող կառուցվել: Եթե իշխանավորն համարում է, որ «... երկրում չկա դատավոր, որ իրեն հակաճառի...», ապա նույն մտածում է նաև բանակային զորամասի սպան իր ենթակաների մասով: Ինչո՞վ է նա պակաս երկրի ղեկավարից: Եթե վերջինս կարող է իր ընդդիմադիրներին «պառկեցնել ասֆալտին ու ծեփել պատին», ապա նույն կարող է անել բանակային սպան զինվորի հանդեպ, կամ «ուժեղ շրջապատ ունեցող» զինվորն ավելի անպաշտպան զինվորի հանդեպ: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որն գործում է ամենուրեք:

Այսօր զինվոր Վահրամ Ավագյանի մահվան հետ կապված մեր շատ վերլուծաբաններ, քաղաքական,  հանրային և պետական  շատ  գործիչներ «կոկորդիլոսի արցունքներ են» թափում, որպեսզի փորձեն գողանալ մահացած զինվորի ծնողների էմոցիաները: Սակայն կանցնի ընդամենը մի քանի օր, և այս պատմությունն էլ կմոռացվի և կդառնա շարքային վիճակագրական  թիվ, որի մասին, հավանաբար,   երկրի ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում կգրի: Սակայն այս ամենը լուրջ հետք կթողնի այն ծնողների վրա, որոնք պետք է իրենց տղային ուղարկեն բանակ: Դրա համար  կփորձեն ամեն կերպ խուսափել դրանից, քանի որ կա հավանականություն, որ իրենց տղան էլ կարող է հայտնվել մահացած զինվոր Վահրամի տեղը:  Ահա սա է այն իրական պատկերը, որն առկա է մեր երկրում: Եվ այստեղ բանակի համապատասխան ստոարաբաժանումների սպաներին մեղադրել պետք չէ: Ոչ էլ այն զինվորներին, որոնք իրենց աչքով են տեսնում,  թե մեր երկրում ինչը թույլատրելի է, իսկ ինչը՝ ոչ :

Դրա համար պետք է մեկ բան, եթե չենք ուզում, որ բանակի հանդեպ վախը վերջնականապես հաստատվի մեր հանրության մեջ, ապա պիտի հրաժարվենք երկակի ստանդարտներից և փորձենք «բուժել» մեր հանրային հիվանդությունը: Երկրում պետք է իշխի ոչ թե ուժեղի իրավունքը, այլ՝ օրենքը: Եթե այս սկզբունքը չկարողանանք հաստատել մեր երկրում, ապա կարճ ժամանակ անց կունենանք փլուզված պետական  ինստիտուտներ, քանզի նրանց  հանդեպ հանրային վստահությունը ամբողջովին կվերանա: Այդպես են փլուզվում պետությունները, բանակներն ու  սեփական պետությունը փլուզած ժողովուրդը ստիպված է լինելու կերակրել օտար բանակներին և ծառայել օտար պետությանը: Որոնք սակայն  մեր  անվտանգությունը չեն ապահովելու: Չե՞ք հավատում, հարցրեք 1990 –ը տեսած բաքվեցի հայերին, կամ 1915-ը տեսած մեր արևմտահայ եղբայրներին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan