Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

Փաշինյանը խոստովանեց, որ իր դեմ «կոնսենսուս մինուս մեկ»-ն արդեն կայացել է. Տեսանյութ

Փաշինյանի իրական հայացքներն ու տեսակետները հասկանալու համար միայն նրա ֆեյսբուքյան էջին հետևելը բավարար չէ. այդ էջը, այսպես ասած, կարելի է համարել նրա պաշտոնական խոսափողը: Ավելի խորքային բնույթ ունեն  նրա լրատվամիջոցի խմբագրականները, որոնք, թեև պաշտոնապես չեն ստորագրվում Փաշինյանի կողմից, սակայն ներկայացնում են նրա իրական պատկերացումները այս կամ այն խնդրի վերաբերյալ: Վերջին այդ նյութերից  էր «Կոնսենսուս մինուս 95 տոկոս» վերնագրմամբ խմբագրականը, որտեղ  խոստովանում է, որ «կոնսենսուս մինուս մեկն» իսկապես կայացել է իր դեմ, սակայն այն բացատրվում է այլ հանգամանքներով:

Քանի որ այս հարցում այլևս տարաձայնություն չկա, փորձենք հասկանալ Փաշինյանի պատկերացումները, թե ինչպես է այդպես ստացվել:

Փաշինյանն իր փաստացի հոդվածում արդարացիորեն նշում է, որ ցանկացած հանրություն կարելի է բաժանել պայմանականորեն երկու մասի՝ 95 տոկոս կազմող հասարակ մարդկանց և 5 տոկոս կազմող վերնախավի: Շարունակելով իր միտքը, Փաշինյանի հոդվածագիրը նշում է, որ  Հայաստանի այսօրվա ղեկավարի դեմ են դուրս եկել ոչ թե շարքային քաղաքացիները, այլ վերնախավը գրեթե ամբողջությամբ: Այդ վերնախավի մեջ է հաստատվել կոնսենսուս մինուս մեկ գաղափարը, այլ ոչ թե շարքային քաղաքացիների մեջ, նշում է թերթի խմբագրականը: Եվ այդ պնդումից  անմիջապես հետո բացատրում, թե ինչո՞ւ է այդպես ստացվել: Ըստ թերթի խմբագրականի, սովորաբար «... իշխանափոխությունները, որպես կանոն, տեղի են ունենում հենց այդ 5 տոկոսի ներսում: Ընդ որում՝ այդ 5 տոկոսը միշտ կոմֆորտի դաշտում է, որովհետեւ օլիգարխները սկսում են ծառայել նոր իշխանություններին, քրեական հեղինակությունները նորերին են առաջարկում իրենց ծառայությունները, լրատվամիջոցները սկսում են սնվել նոր տերերից, քաղաքական լիդերները «հաճախորդություն են անում» նորերի համար, եւ այսպես շարունակ: Այլ կերպ ասած՝ որոշ դերաբաշխումներ լինում են, բայց մեծ հաշվով՝ այդ 5 տոկոսի կյանքում շատ բան չի փոխվում..»: Սակայն, ըստ  խմբագրականի, «...Հայաստանում ոչ միայն իշխանությունը փոխվել է բոլորովին այլ տրամաբանությամբ, այլեւ նոր իշխանությունները սկզբունքորեն հրաժարվել են այդ 5 տոկոսին «տեր կանգնելու» եւ նրանց կոմֆորտն ապահովելու ավանդույթից: Մինչդեռ դա առանձնապես բարդ չէր լինի. նոր իշխանությունները հանգիստ կարող էին աչք փակել նախկինների արածների վրա (ինչպես մինչ այդ արվում էր), օլիգարխներից «ճամպրուկներով» փող վերցնել ու թաքուն ֆինանսավորել ոչ միայն «անկախ լրատվամիջոցների» 90 տոկոսին, այլեւ քաղաքական հաճախորդներին, ուժային կառույցների միջոցով երկխոսության մեջ մտնել քրեական աշխարհի «գեներալների» հետ ու փոխադարձաբար միմյանց ծառայություններ մատուցել, եւ այլն: Ու հավատացեք՝ ոչ այսօրվա քարոզչական տեռորի թիրախում կհայտնվեին, ոչ էլ Քոչարյանի ասած «կոնսենսուս մինուս մեկը» կլիներ»:

Այս ամենը ընդունելուց հետո թերթը եզրակացնում է, թե ինչո՞ւ հաստատվեց Քոչարյանի այս «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարը:

 Ի՞նչ կարելի է ասել Փաշինյանի փաստացի այս տեսակետի մասին

Նախ լավ է, որ վարչապետը խոստովանում է, որ երկրի վերնախավի մեջ նա մնացել է միայնակ, սակայն դրա պատճառների հարցում հայտնվել է խորը մոլորության մեջ :

Նախ սկսենք նրանից, որ հասարակ ժողովուրդի հասկացությունն առանց վերնախավի կոչվում է «ամբոխ»: Սա  մեր տեսակետը չէ, այն քաղաքագիտության մեջ ընդունված փաստ է: Վերնախավը հասարակ զանգվածների հետ միասին  է կոչվում  «ժողովուրդ կամ ազգ»: Վերնախավը գլուխն է, իսկ հասարակ զանգվածները ժողովուրդի մարմինն է: Իսկ ժողովուրդն առանց վերնախավի դառնում է «ամբոխ»: Այդ ամբոխին   առանց վերնախավի կարելի է կառավարել շատ կարճ ժամանակ: Ինչպես օրինակ, 1917-ին ռուս բոլշևիկները,  հենվելով ամբոխի վրա, եկան իշխանության: Կամ 1933-ին գերմանացի նացիստները, հենվելով նույն ամբոխի վրա, նույնիսկ օրինական ճանապարհով, եկան իշխանության: Բոլշևիկներն ու նացիստներն ունեին տարբեր գաղափարական ուղղվածություններ, սակայն նրանց միավորում էր ատելությունն իրենց հանրությունների վերնախավերի հանդեպ: Եվ զարմանալի չէր, որ  թե բոլշևիկները, և թե նացիստները կարճ ժամանակ հաշվեհարդար տեսան այդ   5 տոկոսանոց նախկին վերնախավերի նկատմամբ, սակայն նույնիսկ դրանից հետո հասկացան, որ առանց «5 տոկոսանոց նոր վերնախավի» երկիր կառավարել հնարավոր չէ:

ԽՍՀՄ-ում Ստալինը ձևավորեց իր «5 տոկոսանոց նոմենկլատուրային վերնախավը», իսկ Հիտլերը` իր: Այսինքն,  պետություն կառավարել  առանց վերնախավի՝ հնարավոր չէ:

Դժվար է ասել՝ հասկանո՞ւմ է Փաշինյանը այս պարզ թեզը, թե՝ ոչ: Եթե չի հասկանում, ապա դրա արդյունքում կամ պետությունը «կհեռացնի Փաշինյանին» իր մարմնից, կամ էլ Փաշինյանը «կտապալի պետական համակարգը», և որի արդյունքում Հայաստանում կկատարվի պետականության փլուզում: Տեսականորեն դա էլ է հնարավոր, քանզի ավելի քան 600 տարի պետականությունից զուրկ ժողովուրդը կարող է դա թույլ տալ:

Սակայն կա նաև երկրորդ տարբերակը, Փաշինյանը հասկանում է, որ առանց  այդ 5 տոկոսանոց վերնախավի, այնուամենայնիվ, հնարավոր չէ պետություն կառավարել և փորձում է ձևավորել իր համար այդ «նոր վերնախավը»:

Այստեղ էլ նոր հարցադրում է առաջանում: Այդ ո՞րն է նրա «նոր վերնախավը»: Այն «մանկապարտե՞զը», որը նստած է ԱԺ-ում: Քրիստինե Պողոսյանն ու Լուսինե Բադալյա՞նն են Հայաստանի «Նոր վերնախավը»: Հասկանալի է, որ՝ ոչ: Դրանք Փաշինյանի անձնական իշխանության պահպանման  «անվտանգության կոճակներն» են: Իրականում Փաշինյանը սեփական վերնախավ չունի և չի էլ կարող ունենալ, քանզի առանց գաղափարախոսության կամ որևէ արժեքային հենքի վերնախավ ձևավորել հնարավոր չէ: Իսկ ինքը` Փաշինյանը, հայտարարել է, որ «գաղափարախոսությունների դարը  վաղուց ավարտվել է »: Նույնիսկ այն գործիչները, որոնց գաղափարական հենքերը հստակ չեն, իրենց տեսակով իրենց շուրջը մարդկանց խմբեր են հավաքում, որպեսզի կարողանան նոր կառավարման վերնախավեր ձևավորել: Այո, իսկապես, մեր երկրի վերնախավում շատ բարքեր և  խաղի կանոններ  պիտի փոփոխվեն, որպեսզի դրա հիման վրա հնարավոր լինի ձևավորել ժամանակակից պահանջներին ավելի   համապատասխան վերնախավ: Սակայն դրա համար երկրի ցանկացած ղեկավար գոնե պետք է պատկերացում  ունենա, թե ինչ հարաբերություններ է ուզում հաստատել երկրում: Այն ղեկավարները, որոնք ունեն այդ պատկերացումները և կարողանում են ներդնել այն, կոչվում են բարեփոխիչներ և սովորաբար հայտնվում են տվյալ երկրի պատմության մեջ դրական գնահատականով: Իսկ այն գործիչները, որոնք այդ պատկերացումները չունեն, կոչվում են հետադիմական, և իրենց երկրի պատմության մեջ ոչ մի հետք չեն թողնում:

Փաշինյանը այս շարքում չի պատկանում ոչ առաջին, ոչ էլ երկրորդ խմբին: Քանզի  ուզում է լինել բարեփոխիչ՝ չունենալով ոչ մի պատկերացում դրա մասին: Արդյունքում նա ակամայից կատարում է ավելի վտանգավոր քայլ, քան նույնիսկ հետադիմականներն էին  անում: Նա փորձում է հրաժարվել «հներից»՝ չունենալով «նորերը»: Արդյունքում ակամայից փլուզում  է երկրի պետական համակարգը՝ չգիտակցելով դա:

Կհաջողվի՞ դա նրան, դժվար է ասել: Բայց պարզ է մեկ բան, որ դրա արդյունքում վտանգի տակ է հայտնվելու ոչ միայն 5 տոկոսանոց վերնախավի, այլև 95 տոկոսանոց հասարակ մարդկանց կյանքը: Քանզի պատմությունը  դաժան է վարվում այն ժողովուրդների հետ, ովքեր չունենալով  պետական մտածողություն՝  հաճախ իրենց ղեկավար են հռչակում պատահական մարդկանց, կամ էլ իրենց պահվածքով սադրում են իրենց հակառակորդներին՝ չապահովելով սեփական անվտանգությունը:  Մի անգամ 1915-ին մեր մաշկի վրա դա մենք զգացել ենք :

Սա է իրականությունը:

 

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan