Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փաշինյանը թաքցնում է իրականությունը, ԼՂ հարցի շուրջ ընթանում են բանակցություններ․ Տարասով

Ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի խոսքով`Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ոչ այլ ինչ էր, եթե ոչ բանակցություն: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դրա մասին վկայում է հանդիպման տևողությունը` հունվարի 29-ին`7, հունվարի 30-ին՝ ավելի քան 4 ժամ:

«Ընթանում են բանակցություններ՝ կոնկրետ ինչ-որ փաստաթղթի շուրջ»,-ասաց նա`նշելով, որ ՀՀ իշխանությունները պետք է անկեղծ լինեն հայ ժողովրդի հետ և ասեն, թե ինչ փաստաթուղթ է դա:

Իր համոզմամբ`բանակցությունները հիմա ընթանում են «Մադրիդյան սկզբունքների» շուրջ, սեղանին դեռ այդ փաստաթուղթն է: Նա տարօրինակ համարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իրեն Սերժ Սարգսյանն է ժառանգություն թողել

«Մադրիդյան սկզբունքները», իրենք հիմա բանակցային սեղանին դա չեն քննարկում: «Հայաստանի վարչապետը հայտարարում է մի բան, արտգործնախարար Մնացականյանը հանդիպումներում անում է այլ բան: Նա վարում է բանակցություններ կոնկրետ փաստաթղթի շուրջ, և դա «Մադրիդյան սկզբունքներն» են: Նրա արածն ու Փաշինյանի ասածները միմյանց չեն համապատասխանում»,-ասաց նա` համարելով, որ Փաշինյանն իր հայտարարություններով թաքցնում է իրականությունը:

Ստանիսլավ Տարասովի կարծիքով` երկարատև բանակցություններում անհնար է, որ քննարկվեն միայն հումանիտար հարցեր: Դա, ըստ նրա, կարող էր ոչ ավելի, քան մեկ ժամ տևեր: «Որոշում են շարունակել մարդասիրական քայլերը, լրագրողների այցերը կազմակերպել, գերիներին ազատեն և այլն, դա կարող է մեկ ժամ տևել, ոչ ավելի: Մնացած ժամերին ի՞նչ է քննարկվում: Սա հարց է, որի պատասխանը Հայաստանի իշխանությունը պետք է տա ժողովրդին»,-ասաց նա:

Նա թերահավատորեն վերաբերեց նաև վարչապետի այն հայտարարությանը, որ ինքը Հայաստանի այն միակ ղեկավարն է, որ թափանցիկ ներկայացնում է բանակցային գործընթացը, մատնանշեց` համանախագահների` վերջին հանդիպումից հետո արած հայտարարության մեջ այն մասը, ըստ որի, պետք է բանակցություններն ընթանան գաղտնիության սկզբունքի վրա:

«Մնացականյանը բանակցություններում այլ բան է քննարկում, իսկ Փաշինյանը հրապարակային խոսում է այլ բանի մասին: Դա տարակուսանք է առաջացնում համանախագահների մոտ»,-նշեց նա:

Ռուսաստանցի քաղաքագետի խոսքով` կարելի է Ադրբեջանին շատ հարցերում քննարկել, բայց գոնե հասկանալի է, թե ինչ է նրա ուզածը: Հայկական կողմի դեպքում` դա բացահայտ չի ասվում: «Շատ կարևոր է հասկանալ, որ սա մի կոնյակի հարց չէ: Սա մի հարց է, որը վերաբերում է Հայաստանին, հայ ժողովրդին: Հայաստանի իշխանությունը պետք է բացեիբաց իր ժողովրդին հայտարարի, թե ինչի շուրջ է իրականում բանակցում»,-ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan