Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Պատերազմ Արցախում
Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ)

Ավտոմեքենաների շուկայի փլուզում տեղի կունենա՞, թե՞ պետությունը կմիջամտի

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում վարչապետը եւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ շատ են թմբկահարում, թե իրենց աշխատանքի շնորհիվ է, որ պետական բյուջեում հավել յալ հարկային մուտքեր են գրանցվել։ 

Սակայն պետք է նկատի ունենալ, որ անցնող տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական աճի եւ բյուջե մուտքագրվող գումարների ավելացման հարցում մեծ դերակատարություն է ունեցել երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման գործընթացը, որը չենք կարող համարել ներկայիս իշխանությունների աշխատանքի արդյունք։ 

Ուշագրավ է, որ միայն մեքենաների ներմուծման շնորհիվ բյուջե է մտել մոտ 94 մլրդ դրամ հավելյալ գումար: 2019-ին Հայաստան է ներմուծվել աննախադեպ քանակությամբ՝ ըստ որոշ հաշվարկների՝ մինչեւ 200 հազար ավտոմեքենա, քանի որ ավարտվում էր նախկին մաքսատուրքերով ներմուծելու այն արտոնությունը, որ Հայաստանը ձեռք էր բերել դեռեւս նախկին իշխանությունների օրոք՝ 2015 թվականին ԵԱՏՄ մտնելիս: 

Եվ ահա, երբ այս տարվանից ԵԱՏՄ նոր դրույքաչափերը սկսել են գործել, երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծումը փաստացի կանգ է առել: Սակայն խնդիրն ամենեւին սրանով չի սահմանափակվում։

 Շատ ավտոներկրողներ նույնիսկ վարկեր են վերցրել եւ մեծ թվով ավտոմեքենաներ ներկրել, որպեսզի կարողանան «թանկացումից» հետո վաճառել եւ շահույթ ստանալ։ Լուրջ սպասումներ կային, թե ավտոմեքենաների գների մեծ աճ է գրանցվելու։ 

Սակայն անցած տարվա ընթացքում Հայաստան ներկրված ավտոմեքենաները վաճառելու հետ կապված խնդիրներ են ծագել, քանի որ Ղազախստանում ավտոներկրողների համար սահմանափակումներ են կիրառվել, որը նախատեսում է ԵԱՏՄ-ից ներմուծված ու Ղազախստանում հաշվառված ավտոմեքենաները իրենց երկրում համարել անօրինական։ 

Այս որոշման արդյունքում արդեն երկու շաբաթ է՝ Ղազախստանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունենում։ 

Պետք է նկատի ունենալ, որ Ղազախստանի կողմից իր երկիր ներկրված ավտոմեքենաների շահագործման նկատմամբ կիրառվող սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ օրենսդրությանը, քանի որ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն՝ միության անդամ երկրների քաղաքացիները կարող են գնել մեքենա անդամ երկրներից որեւէ մեկից եւ առանց մաքսազերծման անարգել շահագործել դրանք իրենց երկրներում։ 

Այս ֆոնին հայ ավտոներկրողները մտահոգություններ ունեն, որ չեն կարողանալու վաճառել Հայաստան ներկրված մեծ քանակությամբ մեքենաները։ 

Եվ նույնիսկ որոշ տնտեսագետներ այն կարծիքին են, որ այսպիսի իրավիճակը կարող է հանգեցնել ավտոմեքենաների շուկայի փլուզման, իսկ ավտոմեքենաների գները կտրուկ կնվազեն։ 

Այս գործընթացի արդյունքում այն մարդիկ, ովքեր մեքենաներ են ներմուծել, տուժելու են։ Որպեսզի կարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները, նրանք փորձելու են արագ ազատվել իրենց մեքենաներից՝ նույնիսկ համաձայնելով վաճառել ցածր գնով։ 

Իսկ այսպիսի իրավիճակը, բնականաբար, չի բխում Հայաստանի շահերից։ Ուստի անհրաժեշտ է ՀՀ կառավարության միջամտությունը այս հարցում, որպեսզի ավտոներկրողները կարողանան իրացնել իրենց ավտոմեքենաները երկրից դուրս, եւ Հայաստանը չդառնա մեքենաների գերեզմանոց։ 

Ըստ էության, այս հարցը պետք է բարձրացվի ԵԱՏՄ փոխգործակցության շրջանակներում, քանի որ կարող է կարգավորվել բացառապես ԵԱՏՄ օրենսդրությամբ, որով միության ներսում քաղաքացիները առանց մաքսազերծման կարող են մեքենաներ գնել։ 

Եվ այս համատեքստում պատահական չէ, որ ղազախական ընդդիմադիր լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, որ Ղազախստանի իշխանությունը զբաղված է խոշոր ներկրողների շահերի պաշտպանությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan