Գյումրիի դպրոցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք
Դիտել նաև
Գյումրիի «Ալավերդին». Սամվել Բալասյանի ճակտի գիրն ու հերթական գործարքը
Այ, ջրափոս եմ ասել, է՜...
Քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվեք
Հարսնացուն զոհվել է, երիտասարդ տղան ծանր վիճակում է. նոր մանրամասներ՝ 11 կյանք խլած ավտովթարի մասին. Տեսանյութ
«Մոտ 20 րոպե ավտոմեքենաներով քաշում էին «Զիլ»-ից, որ հանեին ավտոբուսի միջից»․ պատմում է վթարի ականատեսը
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում, դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում:
Արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ:
Խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է: