Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
24
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտումէ Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Պատերազմ Արցախում
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտումէ Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ

Վարչապետն ու Սիվիլնեթը. Նրանք ովքեր սղոցում են ժողովրդավարական հաստատությունները

Իրաքի պատերազմի ժամանակներում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ասեց, որ եթե Բուշը լիներ Հայաստանի նախագահ, ապա երկիրը կքանդվեր, ( նկատի ուներ՝ քանի որ պետական հաստատությունները ամուր չեն, անկանխատեսելի մեկը դառնա ղեկավար, պետությունը կքանդվի) իսկ ԱՄՆ֊ին ոչինչ չի լինի ով էլ լինի նախագահ, քանի որ ամուր հաստատություններ ունի։ Ուրեմն, առաջին հերթին հաստատություններն են պահում երկիրը։

Այս 15տարիներին Հայաստա՞նը փոխվեց, թե այն ժամանակ էլ երկրի հաստատությունները այն աստիճան ամուր էին, որի շնորհիվ Բուշի հետ համեմատության եզր չունեցող, վտանգավոր ու անհավասարակշիռ մեկն է եկել իշխանության, այսուհանդերձ պետությունը չի քանդվում։ Ինչպես վարչապետն է ասում՝ պետական ապարատը դիմադրում է իրեն, այսինքն պետական հաստատությունները թույլ չեն տալիս որ քանդվի երկիրը։ Սակայն ինչպես հայտնի ֆիլմում՝ «ձեր մոտ դժբախտ պատահարներ եղե՞լ են», «ոչ», «ուրեմն, կլինեն»։ Վարչապետը ինտենսիվ սղոցում է հենց կայունություն ապահովող հաստատությունները՝ առաջին հերթին Սահմանդրական դատարանը ու մյուս դատարանները, որոնք կտրվելու դեպքում, փլուզում կլինի, ինչպես շենքն է փլվում երբ սյուները քանդում են։ թե փլուզումը մինչև ուր կհասնի, կախված է հասարակության դիմադրությունից։

Այս սղոցմանը մասնակցում է ոչ միայն վարչապետի թիմը, այլև Ազատություն ռադիոկայանն ու նաև «Սիվիլնեթ»֊ը, որ գրել է. «Թովմասեանները եւ թովմասեաններու ետին կանգնած քաղաքական ուժերը, հին ու նոր դաշնակիցները, վաղուց արդէն քաղաքական վարկանիշ չունին ժողովուրդին մօտ։ Անոնց քաղաքական գերեզմանը վաղուց փորուած էր», «Սխալ ըրաւ Փաշինեան, երբ մեր ժողովուրդի յեղափոխութենէն անմիջապէս յետոյ, այս տեսակ քաղաքական գործիչներուն յեղափոխական ուժեղ կիցով մը դուրս չշպրտեց ասպարէզէն»։ Հետաքրքիր է որ նախկին իշխանության առանցքային դեմքերից մեկի՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստեղծած Սիվիլնեթը մեղադրում է դատավորին նախկին իշխանություն լինելու մեջ։ եթե Սիվիլնեթը նախկին որևէ պաշտոնյայի «աղբաման է նետում», ապա էթիկապես ճիշտ կլիներ «Սիվիլնեթ»ը փակվեր, իր շքեղ գրասենյակը, որ նույնպես կառուցվել է նախկին իշխանության օրոք, տար ուրիշի, և ինքն իրեն աղբաման գցեր։ Սակայն ավելի հետաքրքիր է, որ հեղինակը կանադահայ Րաֆֆի Տուտագլեանն է, մի երկրից, որն անցել է Հայաստանից հազրապատիկ անարդարություների ու կոռուպցիաների միջով, վերջերս էլ այնտեղ կոռուպցիաներ էին բացահայտվում, բայց այդ երկրում գործադիր մարմնի կոչով երբեք դատարանների դռներ չեն փակել, և այդ երկիրը իր ժողովրդավարական նվաճումներին է հասել նաև դատարանի անկախության նկատմամբ հարգանքի շնորհիվ։ Ուրեմն, Դուդակլյանը որպես կանադահայ առաջինը պետք է հասկանար, որ ժողովրդավարության «բաստիոն»ը ոչ թե անձերն են, այլ հաստատությունները, առաջին հերթին անկախ դատարանն է՝ անկախ նրանից թե որևէ դատավոր ինչ կուսակցության անդամ է եղել, այդ կուսակցությանը ինքդ համակրու՞մ ես թե ոչ, այդ կուսակցության վարկանիշը բա՞րձր է թե ոչ, մանավանդ որ այդ կուսակցությունը որևէ հանցանքի համար փակված չի, գործում է հավասար մյուս կուսակցությունների հետ, որ դատարանի վրա ճնշումները, դատավորի նկատմամբ հալածանքները, որ նա հրաժարական տա, ուղիղ հարված է ժողովրդավարությանը, որ եթե հանկարծ կանադական գործադիր մարմնի որևէ ղեկավար ասեր այս՝ դատավորը պետք է հեռանա, առաջինը ինքը կթռներ պաշտոնից և այլևս երբեք չէր կարողանա վերադառնալ քաղաքականություն։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan