Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

Դու պետության ղեկավա՛ր ես, հրապարակախոս չես․ Տարասովը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը կապանյան ասուլիսում մի ուշագրավ հայտարարություն արեց՝ պատասխանելով հարցին, թե 2016-ին ասել էր, որ ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ եւ համաձայնությամբ, այս պահին է՞լ է այդպես մտածում։ «Ինչ որ ասել եմ 2016 թվականին, մինչեւ հիմա էլ իմ ֆեյսբուքյան էջին կա,- հպարտացավ Փաշինյանը՝ ավելացնելով,-Ձեզ ավելին ասեմ՝ ես մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաեւ Ռուսաստանի մեր գործընկերների հետ եւ շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական, ռազմավարական դաշնակցային մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել, վերլուծել ենք իրավիճակը մանրամասն եւ փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները»։

Այս թեմայով Հրապարակը զրուցեց ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ, ով հայտնի է իր բավականին հայամետ հայացքներով։ Հարցրինք, թե ինչպե՞ս, ի՞նչ մակարդակում կարող էին նման հարցեր բարձրացվել ՀՀ վարչապետի կողմից։ Ի վերջո, ի՞նչ են պատասխանել Փաշինյանին Կրեմլից։ Տարասովն ասում է՝ պարզ չէ, թե Փաշինյանն ում հետ է այդ հարցը քննարկել։

«Նախ, մենք այդ մասին տեղեկատվություն չունենք։ Երկրորդ․ նրա այդ մեղադրանքը, որ Ռուսաստանն է սադրել ապրիլյանը, մեկ այլ բան է՝ ասել, երբ դու ընդդիմություն ես, մեկ այլ բան՝ երբ վարչապետ ես, պետության գլուխ։ Առավել եւս, երբ պետության առաջին դեմքը ՌԴ-ին՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ դաշնակցին մեղադրում է։ Դա չի կարող անել՝ հղում անելով ինչ-որ մի լրատվամիջոցի, ինչ-որ մի հրապարակման․․․ դու պետության ղեկավար ես, հրապարակախոս չես։ Ես՝ Տարասովս, կարող եմ սխալվել, դու՝ ոչ։ Սա ահավոր անպատասխանատու է»,-ասում է քաղաքագետը։ Նա, իհարկե, փորձեց հերքել Փաշինյանին՝ ասելով․ «Եթե ՌԴ-ն էր սադրում, ինչո՞ւ էր, ուրեմն, մեկ օր անց կարմիր գորգին հրավիրել Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների պետերին եւ ուլտիմատիվ հրահանգել՝ դադարեցնել կրակը»։

Շարունակելով թվարկել Նիկոլ Փաշինյանի կապանյան անպատասխանատու հայտարարությունները՝ Տարասովն ասում է․ «Եվ ՌԴ-ի կողմից շրջաններ հանձնելու մեջ, իբր, շահագրգռված լինելը հիմնավորեց ինչ-որ պարբերականի հղում անելով։ Ի դեպ, անպատասխանատու է նաեւ այդ պարբերականը չնշելը՝ դաշնակցիդ մեղադրելիս։ Դու պետության ղեկավար ես, կարող ես ունենալ հետախուզության տվյալ, հակահետախուզության, բայց հղում անել ինչ-որ թերթի․․․ Իսկ հետո վերցրեց ու շարադրեց Մադրիդյան սկզբունքները։ Եվ նաեւ մեղադրեց, որ դրանք ընդունել է Սերժ Սարգսյանը։ Սա կատարյալ հիմարություն է, որովհետեւ դրանք մշտապես եղել են բանակցությունների սեղանին։ Եվ հիմա էլ Փաշինյանը ԱԳՆ մակարդակով եւ անձնապես էլ խոսում է դրանց հիմքով։ Եվ ազնիվ կլիներ ասել, որ միջնորդների կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքները չեն բավարարում, մենք հրաժարվում ենք դրանցից։ Եվ ի՞նչ կապ ունի այստեղ Սարգսյանը»։ Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում Կապանում վարչապետի մեկ այլ խոսքի վրա, թե Սարգսյանը պատրաստ էր տալ 7 շրջանները, համադրում է դրանք ու եզրակացնում․ «Իր տրամաբանությամբ ստացվում է, որ Ռուսաստանը պատերազմ է հրահրել այդ սկզբունքների իրագործումը խափանելո՞ւ համար։ Այո՞»։

Նա շեշտում է, որ իր այս հայտարարությամբ Փաշինյանն անհարմար դրության մեջ դրեց Արցախի նախագահի թեկնածուներին, որոնք բոլորն էլ հայտարարեցին, որ դեմ են։ «Ռուսաստանն էլ դեմ է, թեկնածուներն էլ, եւ ստացվում է, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները ռուսամետ են։ Սա ի՞նչ տրամաբանություն է․․․ մենք չենք կարողանում հասկանալ, թե սա ինչ է, ինչ խաղ։ Նա ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ հրապարակախոսի կերպարից»։ Շարունակելով մեջբերել Փաշինյանին՝ Տարասովն ասաց․ «Սերժ Ազատիչն ինձ այսպիսի ժառանգություն է թողել․․․ Սերժ Ազատիչը քեզ թողել է 8 շրջան, որոնք չի հանձնել։ Ահա թե ինչ է քեզ թողել։ Եվ ոչ այդ կասկածելի բովանդակությամբ թուղթը»։

Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական մամուլը գրեց, որ Նիկոլ Փաշինյանի մոտ ախտորոշել են սուր նեւրոզ, իսկ Լուկաշենկոյի մոտ՝ նյարդաստենիա։ Տարասովին հարցրինք՝ ռուսական վրեժխնդրությո՞ւն է։ Ասաց՝ չէ, դա շատ տգեղ էր։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan