2015-ի սահմանադրական բարեփոխումներից հետո ՀՀ ՍԴ-ն լիարժեք չի գործում. «Իմ քայլը»
Դիտել նաև
Բոլոր քանդիչ, սկանդալային ծրագրերը ԿԳՄՍ-ից են ելնում․ պատգամավոր
PR և սուտ, այստեղ դուք անգերազանցելի եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ականներին
Փակում են ԳՈՅ թատրոնը, սա ինստիտուցիոնալ ջարդ է՝ ուղղված հոգևոր Հայաստանի դեմ. Լիլիթ Գալստյան
Հանրային միջոցներով սնվող հեռուստաալիքին ո՞վ է իրավունք տվել․ Լիլիթ Գալստյան
Վայքի ավագանու անդամը գնել է Վահե Մակունցի հանքարդյունաբերական ընկերությունները և ընդլայնում է բիզնեսը
Կառավարող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը խնդիր է տեսնում այն բանում, որ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո Սահմանադրական դատարանը լիարժեք չի գործում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցում հունվարի 29-ին ասաց «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Փոխանցում է NEWS.am-ը:
Նրա խոսքով՝ անցումային դրույթները, որոնք պետք է սահուն անցնեին Սահմանադրության նախորդ խմբագրումից նորին, թերություններ ունեն։ «Հենց դա է, վստահության ճգնաժամի հետ միասին, Սահմանադրական դատարանի հիմնական խնդիրը»,- ասել է Մակունցը։