«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ

Արա Գալոյան. 2019-ի աննախադեպ թվերը

Բան չմնաց։ Մինչև դեկտեմբերի 31-ը Վիճկոմը պարտավոր է հրապարակել երկրի 2019թ. սոցիալ-տնտեսական վիճակն ամփոփող նախնական հաշվետվությունը։ Մեր վիճակագիրները համարյա հանձնարարականներ ունեն թվերը որոշակի «մակարդակի» բերելու համար։ Իշխանությունն էլ «հանձնարարականը» ձևակերպելուն զուգահեռ ջանք չի խնայում հասարակական ուշադրությունը իրավական և իրավախախտումներ ներկայացնող տեղեկատվության շուրջ բևեռելու համար։

Իրավախախտումների արդեն արձանագրված բացասական պատկեր վիճակագրությունը հնարավոր է նախկինների վրա «դուրս գրել»։ Օրինակ այն, որ 2019թ․ հունվար-նոյեմբերին մեր երկրում արձանագրվել են աննախադեպ քանակի հանցագործություններ՝ 24 164 դեպք։ Սա նույնիսկ 2018-ի 22․2 հազարանոց ռեկորդից բարձր է։

Անցած տարի, երբ այս ժամանակահատվածում նախկին ամենաբարձր 17․9 հազարանոց ցուցանիշից իրավախախտումների քանակը 20 հազարից անցավ, պաշտոնական բացատրությունը համաներումն էր։ Առաջին հանրապետության հարյուրամյակի առիթով հայտարարված համաներումը։ Բայց 2018-ին հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները պատմական աննախադեպ «բարձունքի» չհասան։ Ընդամենը 53 դեպք, որ ուղիղ 10-ով զիջում էր 2015-ի ցուցանիշին։ Աննախադեպ ասածն այս տարի արձանագրվեց՝ 67 դեպք։ Բայց ինչպես ասվում է հանրահայտ գովազդում՝ «սա դեռ ամենը չէ»։

Կտրուկ աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Դրանք համարյա բոլոր իրավական նրբերանգ-դասակարգումներով իսկապես «պատմական» են։ Օրինակ այն հանցագործությունների տեսակը, որ հաշվառվում է՝ «կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը»։ «Հանցավոր» 2015-ին այն 322 դեպք էր արձանագրել։ Հետո կտրուկ նվազել էր (2016-ին 150 դեպք, 2017-ին 65)։ Այս հանցատեսակը «լուսավոր» 2018-ին 177 դեպք գրանցեց, իսկ 2019-ին արդեն (ու կրկին) աննախադեպ էր՝ 410։

Նույն տրամաբանությունն է գործում պետական կամ հանրային գույքի դեմ կատարված ոտնձգությունների վիճակագրության մեջ։ Հեռավոր 2015-17թթ․ դրանց քանակը տարվա 11 ամսվա ընթացքում 90-100 հատ էր։ Հիմա խոսքն աննախադեպ 473-ի մասին է։ Իհարկե, կարելի է բացատրել, որ հիմա են բացահայտվում գյուղապետերի կողմից իրենց հարազատներին պահակ ու հավաքարար ձևակերպելու փաստերը։ Ու հենց այդ պատճառով է պետական ու հանրային գույքի վատնման-յուրացման դեպքերի հաշվառումը աննախադեպ ցուցանիշներ արձանագրում։ Նման կերպ բացատրել, իհարկե, կարելի է։ Բայց այդ դեպքում բոլորովին անհասկանալի կլինի, թե ինչու է անձնական սեփականության դեմ արձանագրված հանցագործությունների հաշվառումն այդքան տարօրինակ ցուցանիշներ արձանագրում։ 2015-ին անձնական գույքի հափշտակությունների թիվը մոտ 5․9 հազար էր, 2016-ին՝ մոտ 6․9 հազար, 2017-ին՝ մոտ 6․3 հազար։ Հետո աճը թռիչքային է։ 2018-ի համաներումից հետո անձնական գույքի հափշտակությունների պաշտոնական քանակը աճեց՝ մոտ 9․3 հազար դեպք։ Իսկ անցած տարվա նույն՝ 11 ամսվա ցուցանիշն ավելի աննախադեպ էր՝ մոտ 11․2 հազար։

Այնպես որ․ 2019-ը իրավախախտումների վիճակագրության իմաստով աննախադեպ էր։ Այդ քանակի հանցագործություններ նախկինում չեն արձանագրվել։ Չեմ կարծում, որ զուտ (ու միայն) իրավագիտական վերլուծությունը կբավարարի ստեղծված իրավիճակը հասկանալու համար։ Ակնհայտ ավելի համակողմանի ու բազմաժանր վերլուծության կարիք կա։ Որովհետև, եթե համեմատենք 2018-ն ու 19-ը, կարող ենք արձանագրել, որ կոռուպցիայի դեմ պայքարը նահանջ է արձանագրում։ Պաշտոնապես հաշվառվող «հանցագործությունների ընդհանուր քանակից՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների» թիվը կրճատվում է՝ 2019-ին 1154 դեպք՝ 2018-ի 1334-ի դիմաց։ Բա եղա՞վ։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan