Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ապօրինի զենք–զինամթերք պահելու կասկածանքով․ ուղիղ
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել Ոստիկանության 6-րդ վարչություն։ Վարչության դիմաց են Նարեկ Սամսոնյանի ընկերներն ու աջակիցները։
Հիշեցնենք, որ այսօր բերման էին ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Նա ավելի ուշ ազատ է արձակվել։ Բերման էին ենթարկվել նաև «Ադեկվադ» միաբանության համահիմնադիրներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը, միաբանության մի քանի անդամներ, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել։