Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա

«Թող Աստված պահապան լինի մեր հայրենյաց պաշտպաններին, թող նրանց բազուկն անհաղթ լինի, կամքն՝ անկոտրում». Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:

Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին՝ Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում, որովհետեւ սա բոլորիս տոնն է:

Սա աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների տոնն է, ովքեր Հայրենիքի համար օրհասական պահին տարբեր երկրներից շտապեցին Արցախ եւ կանգնեցին նրա պաշտպանության դիրքերում: Այսօր էլ նրանք իրենց անգնահատելի ավանդն են բերում Արցախի շենացման ու զարգացման հայրենանվեր գործին:

Սա սահմանամերձ գոտում ապրող գյուղացու տոնն է, ով իր ամենօրյա աշխատանքով պահում է հող հայրենին եւ պաշտպանում այն, ուսուցիչների տոնն է, ովքեր դաստիարակում են հայրենիքի արժանի պաշտպանների, բժիշկների տոնն է, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, մարտի դաշտում փրկում էին հազարավոր մարդկանց կյանքեր:

Եվ, վերջապես, սա Մեծ Հայրենականի եւ Արցախյան ազատամարտի մեր վետերանների, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության վետերանների եւ ծառայողների տոնն է, Հայրենիքի պաշտպան մեր զինվորների, սպաների, գեներալների, բոլոր նրանց, ովքեր այսօր էլ անառիկ են պահում հայրենի երկրի սահմանները, իրենց անձնվեր ծառայությամբ ապահովում են հարազատ ժողովրդի անդորրն ու բնականոն գործունեությունը:

Փա՛ռք ու պատի՛վ բոլորին: Թող Աստված պահապան լինի մեր հայրենյաց պաշտպաններին, թող նրանց բազուկն անհաղթ լինի, կամքն՝ անկոտրում:

Հայրենիքի ազատության ու անկախության համար պայքարում իրենց կյանքն են զոհաբերել շատ քաջ հայորդիներ: Նրանց անունները ոսկե տառերով են գրվել հայ ժողովրդի նորագույն պատմության էջերում, նրանց հիշատակը միշտ վառ է մեր սրտերում: Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին:

Թանկագի՛ն բարեկամներ,

Այս նվիրական օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու մեծագույն հաջողություններ մեր երկրին ու  ժողովրդին, բոլոր հայ ընտանիքներին՝ երջանկություն  ու ամենայն բարիք»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan