«Վերնատունը» կոչ է անում չմասնակցել հանրաքվեին Փաշինյանը սահմանադրական հանրաքվեի հարցում «երկու քարի արանքում» է. մանրամասներ Գերմանիա այցից Իշխանությունները լրջորեն լծվել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարին. վարչության պետին գործուղեցին Վրաստան
23
Զվարթնոց օդանավականում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգ է ստացվել. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը Զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել են խորհրդակցություն. Տեսանյութ Փաշինյանի «Մյունխենյան սկզբունքների» հակառակ կողմը Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է.Նիկոլ Փաշինյան. Լուսանկարներ «Ոչ»–ի շտաբը Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չունի․ Լևոն Քոչարյան Արա Գալոյան. ՀՆԱ-ին սպասելիս Ես չեմ պնդել, որ ձկնկիթ գնելու մեջ հանցակազմ կա, հակառակը, այդտեղ կա բարոյականության անկում. Նարեկ Սամսոնյան. Տեսանյութ ««Ոչ»-ի ճամբարն առաջին հերթին վերահսկողություն իրականացնելու համար է». Ռուբեն Մելիքյան. Տեսանյութ «Այո»-ի թիմն արդեն մշակել է ստրատեգիան. պատկառելի գումարներ են ծախսվելու. Հոլովակները մոնտաժվում են «Կոստյում», որ արդեն լավն է, երբ քո հագին է. դիրքորոշումների փոփոխության «նուրբ արվեստը»
Զվարթնոց օդանավականում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգ է ստացվել. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը Զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել են խորհրդակցություն. Տեսանյութ Փնտրվում է «բովանդակություն» Փաշինյանի «Մյունխենյան սկզբունքների» հակառակ կողմը Լուսանկարներ Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից Երեկվա դրությամբ կորոնավիրուսից 4 հոգի մահացած + ևս 18 վարակված Իրանում. սահմանը պետք է արդեն փակված լիներ Երևանում վերջին հրաժեշտն են տալիս Երվանդ Մանարյանին. ուղիղ Ադրբեջանում երկրաշարժ է եղել Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է.Նիկոլ Փաշինյան. Լուսանկարներ Փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին. Լուսանկար Ահազանգ. Երևանում 4,000 տարեկան ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են. Լուսանկար «Վերնատունը» կոչ է անում չմասնակցել հանրաքվեին Կորոնավիրուսը մոտեցավ ՀՀ սահմաններին. արդյո՞ք Հայաստանը վերահսկում է իրավիճակը. Արման Սաղաթելյան Իմաստը ո՞րն ա ընկնել Ամերիկայում բնակվողի հետևից 83-ամյա ուկրաինուհին «վերակենդանացել» է իր թաղման արարողությունը կազմակերպելուց հետո. Տեսանյութ Ի՞նչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին «Ոչ»–ի շտաբը Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չունի․ Լևոն Քոչարյան AntiFake-ը հանրաքվեին խախտումները տեսաձայնագրած անձանց կպարգևատրի Մերկ հավաքարարների ղեկավարին ստիպել են՝ նույն տեսքով մաքրություն անել հինգ բնակարաններում Կորոնավիրուսից մահացել է առաջին եվրոպացին Մյունխենից հետո մենք ևս մեկ քայլով մոտեցանք պատերազմին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արման Թաթոյանը Արցախում այցելել է զորամասեր. Լուսանկար Լիբանանում` կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվեց Փետրվարի 23-ին կնշվի Բուն Բարեկենդանը, նախատեսված են մի շարք միջոցառումներ Կրակոցներ Երևանում Մյունխենյան դեբատում Փաշինյանը նույնիսկ չէր էլ հերքում Ալիևի հնչեցրած զրպարտություններն ու ակնհայտ ստերը. Գագիկ Համբարյան. Տեսանյութ Անվտանգության խորհրդի բոլոր անդամ պաշտոնյաներն այսօր մեկնում են Արցախ Բոլորս ականատես եղանք Նիկոլի հերթական շարքային «ժուլիկությանը» ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ Արա Գալոյան. ՀՆԱ-ին սպասելիս Փլվող դպրոցի համար 40 հազար դոլար չունեն, հանրաքվեի համար 7 միլիոն 300 հազար դոլար ունեն Բանակում զինվորների մահվան դեպքերով պայմանավորված՝ հրամանատարներին նոր կարգադրություն է տրվել. մանրամասներ Փաշինյանի կողմից ոչ մի նոր ու համոզիչ փաստարկ, թե ինչու է ողջ երկիրը 2-3 ամսով կրկին մտցնում ընտրական մսաղացի մեջ, և ինչով է պահանջված այս հանրաքվեն Ես չեմ պնդել, որ ձկնկիթ գնելու մեջ հանցակազմ կա, հակառակը, այդտեղ կա բարոյականության անկում. Նարեկ Սամսոնյան. Տեսանյութ ««Ոչ»-ի ճամբարն առաջին հերթին վերահսկողություն իրականացնելու համար է». Ռուբեն Մելիքյան. Տեսանյութ Թիրախավորում ենք հայոց պետականությունը. Դավիթ Բաբայանը վտանգներ է տեսնում Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի Փաշինյանը սահմանադրական հանրաքվեի հարցում «երկու քարի արանքում» է. մանրամասներ Գերմանիա այցից Իշխանությունները լրջորեն լծվել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարին. վարչության պետին գործուղեցին Վրաստան Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ Իսպանիայի դեսպանատուն Երևանո՞ւմ. որոշ հարցեր վերանայվում են «Այո»-ի թիմն արդեն մշակել է ստրատեգիան. պատկառելի գումարներ են ծախսվելու. Հոլովակները մոնտաժվում են «Այո»-ի շոուն սկսվեց «Մոնումենտով». «սրանք դեռ ծաղիկներն են» Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի փակ նիստից «Կոստյում», որ արդեն լավն է, երբ քո հագին է. դիրքորոշումների փոփոխության «նուրբ արվեստը» Իշխանությունները տագնապած են. պարզ հաշվարկ հանրաքվեից առաջ. «Նիկոլն այնքան հանճարեղ մարդ է» Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ է. ռուսական կողմում կուտակված է 335 բեռնատար Բանակցությունները գնում են «տարածքներ՝ անվտանգության դիմաց» սկզբունքի շուրջ. Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ Բակո Սահակյանը գրասենյակ է ձեւավորում. Նա իր նախորդների օրինակին չի հետեւելու եւ չի հեռանալու Արցախից Նիկոլը պատկերացում չունի արժանապատվության մասին. միայն փորները կուշտ լինի. Շանթ Հարությունյան. Տեսանյութ

Թող մեր ժողովրդի հաղթանակները լինեն նաեւ տնտեսության, գիտության, մշակույթի, դիվանագիտության ոլորտներում. Սեյրան Օհանյան

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հունվարի 28-ին մենք տոնում ենք մեր հարազատ Բանակի 28-րդ տարեդարձը։ Ինձ համար այս թանկ, նվիրական տոնի կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝

- համայն հայությանը, Հայաստանում եւ Արցախում ապրող բոլոր ազգերի քաղաքացիներին,

- մեր ողջ պատմության անմահ հերոսներին ու տաղանդաշատ զորավարներին, - Հայրենական պատերազմի բովում թրծված մեր պապերին ու հայրերին,

- Արցախյան պատերազմի փառապանծ մարտիկներին եւ վետերաններին, - զոհված, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին,

- քաջարի նախնիների սխրագործություններով տոգորված մեր սերնդակիցների նման՝ իրենց հայրերի հերոսություններով օժտված, կյանքի ավյունով, երազանքներով լի, ստեղծագործ ու համարձակ կեցվածքով մեր երիտասարդ սերնդին,

- Հայկական բանակի ողջ անձնակազմին՝ գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, բոլոր նրանց, ովքեր Արցախյան ազատամարտից մինչեւ ապրիլյան պատերազմ, մինչ այսօր, իրենց դիրքում ամուր կանգնած, տոկուն կամքով, արհեստավարժ խնդիր են կատարում՝ հոխորտացող, սադրող հակառակորդին խաղաղություն պարտադրելով։

Ակնհայտ է, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը ապահովել եւ նրան զուգահեռ Հայկական բանակը կերտել ենք ազգովի, եւ դրա համար է, որ երկար տարիներ ծառայելով բանակում՝ ինձ համար Հայոց բանակի զինծառայողն ու Հայաստանի քաղաքացին, սահմանում կանգնած զինվորն ու սահմանին ապրող, հողին կառչած գյուղացին նույն հարթության վրա են եղել, եւ այսօր էլ պետության համար օրհասական պահին նրանք նույն խնդիրն են կատարելու՝ միասնական պաշտպանելով մեր Հայրենիքը։

Երկար տարիների ռազմավարական պլանավորմամբ իրականացված պաշտպանական քաղաքականության եւ դրա շրջանակներում անցկացված պետական մակարդակի զորավարժություններով փորձարկմամբ ամրապնդման շնորհիվ այսօր ակնհայտ է, որ խաղաղության պարտադրումը ավելի լայն հասկացություն է։

Պետության, հասարակության եւ անհատի անվտանգության ապահովումը, կայուն զարգացումը, հայ ինքնության պահպանումը իրականացվում են կենսագործունեության բոլոր ոլորտների համար ժողովրդավարական արժեքների համակարգի վրա հիմնված միասնական պետական քաղաքականության իրագործման միջոցով, որի հիմնական երաշխիքներն են՝

• պետական կառավարման համակարգի արդյունավետությունը,

• իրավունքի գերակայության ապահովումը,

• ժողովրդավարական արժեքների արմատավորումը,

• դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը,

• Զինված ուժերի մարտունակությունը,

• անվտանգության եւ իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը,

• արդյունավետ միջազգային ներգրավվածություն ապահովող արտաքին քաղաքականությունը,

• սոցիալական արդարության ապահովումը։ Ես կավելացնեմ նաեւ՝

• ժողովրդագրության պայմանների կտրուկ բարելավումը,

• պետության համաչափ զարգացումն ու պայքարը ուրբանիզացիայի պատճառների դեմ,

• տնտեսության թռիչքային զարգացումը։ Հասկանալի է չէ՞, որ նշված երաշխիքներից միայն մեկն է վերաբերում Զինված ուժերի մարտունակությանը, մյուսներին մենք կարող ենք հասնել արդարության եւ ներքին համախմբվածության միջոցով, որոնք հատկապես կարեւոր են մեզ նման փոքր, զարգացած ենթակառույցներ, մեծաքանակ բնական ռեսուրսներ, արտաքին ճանապարհներ ու դեպի ծով ելք չունեցող երկրի համար։

Յուրաքանչյուր պետություն բնութագրվում է իր տարածքով, բնակչությամբ եւ տնտեսությամբ. նրա ռազմական ներուժի բաղկացուցիչ մասերն են տնտեսությունը, բանակն իր զորահավաքային պատրաստականությամբ եւ բնակչության հայրենասիրական ու երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը։

Ինչպես տեսնում եք, տնտեսությունը որոշիչ է բոլոր տարբերակներում. զարգացող պետությունների համար, որպես ռազմական ներուժի գերակա մաս, մանավանդ բանակահենք տնտեսությունը նույնիսկ առաջնային է, քան բանակը։

Ավելի պարզ, զիվորական տեսանկյունից համեմատելով՝ կարելի է ասել հետեւյալը, որ եթե ժամանակակից համազորային ռազմական օպերացիաներում հաղթանակ ապահովող գործոններն են զինվորը (մարդը) եւ զենքը, տեխնիկան, ապա երկրի զարգացման «օպերացիայում» նույնպես մարդը մնում է, իսկ նրա ձեռքի «զենքը» տնտեսությունն է՝ բահը, գերանդին, մուրճը, հաստոցը, մեքենան, համակարգիչը, ժամանակակից տեխնոլոգիաները...

Տարիների ընթացքում բանակում արմատավորվել է զարգացման ռազմավարությունը, եւ ապացուցվել է, որ այն անընդհատ կատարելագործվող կառույց է ու ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այսօր ղեկավարության ջանքերով արագ տեմպերով առաջ է ընթանում։

Ժամանակն է, որ նույն արագ տեմպերով զարգանա երկրի տնտեսությունը: Անհրաժեշտ է ժողովրդին հետզհետե ապահովել աշխատելու «զենքով» եւ պարբերաբար հաշվետու լինել ժողովրդին։

Պետության, կառավարության ուղղակի պարտականությունն է, ամենակարեւոր պարտականությունը՝ տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման ռազմավարություն մշակել եւ ամեն ինչ, ամեն մանրուք մի կողմ դնել ու հետեւողականորեն այն իրագործել. դա կլինի ամենամեծ օգնությունը ժողովրդին եւ բանակին։

Պետության ղեկավարության խնդիրն է այս ամենը իրագործելու համար հավաքագրել մեր բոլոր առողջ, փորձառու ուժերը ՝ անկախ թիմից, կուսակցական պատկանելությունից եւ գիշեր ու զօր առանց ժամանակ վատնելու զբաղվել տնտեսությամբ (մանր-մունր գործերով թող զբաղվեն մանրախնդիրները)։ Ժամանակն է խոսքերը ապացուցել կոնկրետ գործերով։ Եվ յուրաքանչյուրս պարտավոր է իր տեղում աջակցել այս ծրագրին՝ գիտակցելով, որ հապաղելը մեր երեխաների ապագայից է տանելու:

Պետք է հասկանանք եւ արձանագրենք, որ ժողովրդին տրված «զենքով»՝ տնտեսությամբ ստեղծված հավելյալ արժեքը կհզորացնի պետությունը եւ բանակը։

Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են։ Այս տոնական օրը առանձնահատուկ գնահատանքով եւ երախտագիտությամբ եւս մեկ անգամ շնորհավորում եմ մեր հայ իրականության մեջ ամենածանր, բայց պատվավոր վիճակում գտնվող բանակի գեներալներին, սպաներին եւ հատկապես առաջին գծում ամենօրյա բարդ ծառայություն իրականացնող հրամանատարներին. նրանք իրենց ուսերի վրա են կրում եւ՛ մեր նախնիների լավագույն ավանդույթները, եւ՛ իրենց հարազատ, կրտսեր եղբայրների՝ զինվորների պատրաստությունն ու անվտանգությունը շարունակվող ոչ պատերազմ, ոչ խաղաղություն դժվարին իրավիճակում, եւ՛ նաեւ փորձություններն ու հաղթանակների բերկրանքը։

Մեր ավանդական մարտական ոգին, համահայկական համերաշխությունն ու միասնությունը վերականգնելու եւ ազգային գաղափարական զարթոնքի համար՝ 1988 թվականի մտավորական-կամավորական շարժումը այսօր նորից մտավորականների հետ պարտավոր է շարունակել մեր բանակի սպան, ովքեր էլ, կարծում եմ, միասին հայ ազնվականության հիմքը պետք է կազմեն։

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ԻՄ ՀԱՐԱԶԱՏ ՀԱՅԿԱԿԱ՛Ն ԲԱՆԱԿ

Քեզ մշտական հաղթանակներ... Ե

Եվ թող ապագայում մեր ժողովրդի հաղթանակները լինեն տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, դիվանագիտության ոլորտներում»։

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan