Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան. Տեսանյութ Դատարանը բավարարել է Արմեն Գևորգյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը Հայտնի է, թե ով կփոխարինի Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին
18
Մեկ անձի պատճառով սահմանադրական փոփոխություններ անելը մեր երկրի համար շռայլություն է․ Գևորգ Պետրոսյան Սա շատ մեծ հիմարություն է, որն արվում է սեփական մարդկանց ՍԴ-ում ունենալու համար․ Լևոն Քոչարյան. Տեսանյութ «Չեմ պատրաստվում հրաժարական տալ». Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. Տեսանյութ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «հիբրիդային հեղաշրջո՞ւմ» է նախապատրաստում Նիկոլ Փաշինյանի դեմ. Տեսանյութ Հայտնի է «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը Ադրբեջանում ցնծության մեջ են, ուղղակի երջանկացած են այդ հանդիպման արդյունքներով. Անժելա Էլիբեգովա. Տեսանյութ Մերկելը քննադատական հնչերանգով հարցրել է Ռոբերտ Քոչարյանի գործի մասին Ալիևը հստակ է իր պահանջներում և մեզ ուզում են վերադարձնել Արցախի հարցի լուծման փուլային տարբերակին․ Լարիսա Ալավերդյան. Տեսանյութ Խորհրդարանական ընդդիմություն «տակից» աշխատում է իշխանության օգտին
«Լուրեր կան, որ Պապիկյանը երեկվանից աշխատանքի է հաճախում նարնջագույն ժիլետով և սպիտակ սաղավարտով» Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ Ինչպես պատին դեմ տալ Հեյդարի որդի Իլհամին Մեր նախաձեռնող խումբը բաղկացած է իրավաբաններից և ոչ թե քաղաքական գործիչներից Իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին ժամանակին բերման էին ենթարկել ոստիկանություն՝ թմրադեղ պահելու կասկածանքով Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկը» Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու «Փաշինյանի քարոզչական ունակությունները, ուղղությունները, բնույթը»․ Նարեկ Սամսոնյան. Տեսանյութ ««Ադրբեջանական համայնքը», հայտնվելով բանակցային սեղանի շուրջ, ավտոմատ ստանում է բանակցային կարգավիճակ Հարգելի հանրային ծառայողներ, ձեզ արգելվում է քարոզչություն կատարել Բահչելի. «Թուրքիան Ռուսաստանին ճանաչում է դեռ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից» Մեզ հաջողվեց գտնել նոր տեսանյութ. 2008-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը քաղաքացիների մեջ եղել են ավտոմատավորներ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյան. «Հեռուստացույցը միացնում ենք մեզ հայհոյում են, անջատում ենք՝ հայհոյում են. ծանր է այս վիճակը» Պետությունների ղեկավարներից Նիկոլ Փաշինյանի ստացած 4 նախազգուշացումները Մերկելը հետաքրքրված է Քոչարյանի գործով և մանրամասներ Վանեցյան- Ծառուկյան հանդիպումից.Մամուլն այսօր Մեկ անձի պատճառով սահմանադրական փոփոխություններ անելը մեր երկրի համար շռայլություն է․ Գևորգ Պետրոսյան Երևանի քաղաքապետարան. վերադարձ դեպի ԽՍՀՄ Սա շատ մեծ հիմարություն է, որն արվում է սեփական մարդկանց ՍԴ-ում ունենալու համար․ Լևոն Քոչարյան. Տեսանյութ «Չեմ պատրաստվում հրաժարական տալ». Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. Տեսանյութ «ԱՅՈ»-«ՈՉ»-ը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի. լուսանկար Ախպեր ջան մեզ ամեն ինչ կարելի է, մենք հիմա Նիկոլի Հայաստանում ենք ապրում Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան. Տեսանյութ Դատարանը բավարարել է Արմեն Գևորգյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը Բանակը քաղաքական ենթամշակույթի զոհ Սահմանադրությունն ունի մի շատ վտանգավոր «բնավորություն» Հետաքրքի՞ր է, դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ հոգեկան վիճակում են այս երեխաները. Լուսանկար (18+) Սա հետևյալ հարցի հանրաքվեն է՝ դուք ուզո՞ւմ եք, որ երկրում հաստատվի բռնատիրություն․ Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Չեք պլստալու. Հատուկ ձեզ համար այս նյութը՝ ձեր ռուանդացի կոլեգաների ու իրենց հետագա ճակատագրի մասին Անցումային շրջանների և սահմանային իրավիճակների տրամաբանությունն է այդպիսին Ձեզ քֆուր գրողները կստանա՛ն պարգևավճար, իսկ դուք` ոչ, որովհետև ամեն ինչից վախենում եք. Լուսանկար Թե բա փաստը մնում է փաստ Ռազմական ոստիկանութան պետ Արթուր Բաղդասարյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին. Ինձ արգելել են խոսել Տասը մարդ է տուժել Բաքվի խոշորագույն առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից Այս իշխանությունները հենց զգացին, որ կարելի է ժողովրդին կրկին օգտագործել ու հետո անտեսել, մոգոնեցին հանրաքվեն ու հիմա էլի սկսում են սիրաշահել Արցախյան հակամարտության այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի հայկական և ադրբեջանական կողմերի համար, պարզամիտ պատրանք է Սահմանադրական դատարանի նիստ. Ուղիղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «հիբրիդային հեղաշրջո՞ւմ» է նախապատրաստում Նիկոլ Փաշինյանի դեմ. Տեսանյութ Հայտնի է «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը Արա­րատի կոկորդիլոսասեր մարզպետը ագիտացիա է սկսել՝ ուղղված սահմանադրական փոփոխու­թյուններին Հ1-ի լրագրողի վարքն անընդունելի է․ «Մեդիա պաշտպան» Ի՞նչ է սպասվում ազատ մամուլին «այո»-ի դեպքում Վթար Զովունիում՝ մի քանի մեքենաների, այդ թվում՝ երթուղային «Գազել»-ների մասնակցությամբ Աջափնյակի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց Իրանի քաղաքացի հանդիսացող կինը փորձել է առանձնակի մեծ չափերի թմրանյութ տարհանել «Զվարթնոց» օդանավակայանով Մեծ Բրիտանիա. ԱԱԾ. Տեսանյութ Երկրորդ տարբերակն էլ այն է, որ կեղծ տեղեկությունները հենց ՊՈԱԿ-ի կողմից են արտադրվում Բանակում մահվան դեպքերի վերաբերյալ խորհրդակցությունից հետո կայացվել են կադրային որոշումներ․ վարչապետ Ադրբեջանում ցնծության մեջ են, ուղղակի երջանկացած են այդ հանդիպման արդյունքներով. Անժելա Էլիբեգովա. Տեսանյութ Մերկելը քննադատական հնչերանգով հարցրել է Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

ՀՀ բանակը պատրաստ է ոչ միայն կասեցնելու հակառակորդին, այլեւ ստիպելու մտորել անվերադարձ կորուստների մասին. Արտակ Դավթյան

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ:

ՈՒղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, շարքայիններ, կուրսանտներ, ՊՆ համակարգի քաղաքացիական ծառայողներ, հայրենակիցներ

Հայոց բանակի կազմավորման օրն այն տոնն է, որի առիթով պիտի շնորհավորենք համայն հայությանը: Բանակն է այն հիմնաքարը, որի վրա կառուցված է մեր պետությունը՝ աշխարհասփյուռ հայության հայրենիքը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորման բարդ ընթացք ունեցավ՝ սկսվելով Արցախյան ազատամարտից և շարունակվելով մինչև մեր օրերը, սակայն այս տարիների ընթացքում բազմիցս ունեցանք հերոսական դրվագներ և հպարտանալու առիթներ:

Բանակը ոչ միայն համակարգն է, այլև անհատներն են, որ կերտում և ամրացնում են այն: Այսօր նախևառաջ ուզում եմ շնորհավորել հենց այդ անհատներին, որոնց նվիրյալ, երբեմն ինքնազոհ ծառայության շնորհիվ է, որ ունենք կուռ և ամուր կառույց, որին վստահում և ապավինում է ողջ ազգը: Պատմությունը ցույց է տալիս՝ հենց որակի և ներքին ուժի շնորհիվ է, որ դարեր շարունակ մենք կերտել ենք հաղթանակներ, և այդ ավանդույթը չի խախտվելու:

Մենք երբեք չենք մոռանում՝ հայկական բանակի ակունքներում նախևառաջ մեր զոհված հերոսների սխրանքն է. մենք շարունակում ենք բանակաշինության գործընթացը՝ հավատարիմ մնալով նրանց  հիշատակին: Փառք ու պատիվ մեր զոհված ընկերներին:

Նաև արձանագրում ենք՝ այսօր մենք ունենք սպայական կիրթ և ուժեղ կազմ, խելամիտ և պատրաստակամ ժամկետային զինծառայողներ, հոգատար և բանիմաց հրամանատարներ, և այս եռամիասնությունն է, որ անսասան է պահում մեր երկրի՝  ինչպես օդային, այնպես էլ ցամաքային սահմանները: Մենք բազմիցս հայտարարել ենք և կրկնում ենք՝ պատերազմ հրահրելու ցանկություն Հայաստանի զինված ուժերը չունի, բայց յուրաքանչյուր պահի պատրաստ է ոչ միայն կասեցնելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն, այլ նաև ստիպելու մտորել անվերադարձ կորուստների հետևանքների մասին:

Ոմանց համար բանակը որդու կամ եղբոր, մյուսների համար հոր պես թանկ է և հարազատ: Ամեն մեկս մեր չափաբաժին հոգածույունն ունենք տալու բանակին՝ փոխարենը ստանալով խաղաղ և զարգացող երկրում ապրելու հավաստիացումը, գրավականը: Վստահ եմ, որ բոլորս շարժվում ենք այս գիտակցմամբ՝ սկսած ընտանիքից մինչև դպրոց, բանակցային սեղանից մինչև մարտական դիրք:

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը և արձանագրում՝ Արցախյան ազատամարտից ծնունդ առած Հայոց բանակը հզոր է առավել, քան երբևէ և կատարելագործվում է ամեն օր:

Կեցցե՛ Հայոց բանակը: Փա՜ռք մեր բոլոր հերոսներին և այս պահին իրենց հայրենիքին ծառայություն մատուցող զինծառայողներին: Պատիվ ունեմ:

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan