Քոբի Բրայանթի և 8 հոգու տանող ուղղաթիռի օդաչուն հայ էր
Ամերիկյան լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի ուղղաթիռի օդաչուն եղել է ազգությամբ հայ Արա Զոբայանը: Ըստ Fox News-ի՝ նա բարձրակարգ օդաչու է եղել և ունեցել է անգամ մառախուղի պայմաններում թռիչքներ իրականացնելու իրավունք:
Արա Զոբայանի ընկերները սոցիալական ցանցերում սգում են նրա մահը՝ ասելով, որ նա ուղղաթիռի օդաչուներին սովորեցնում էր թռչել և շատ սիրված էր օդաչուների շրջանում:
The Mirror պարբերականը հաղորդում է, որ նախքան Կալաբասասի լեռներում կործանվելը ուղղաթիռը շուրջ 15 րոպե պտտվում էր Լոս Անջելեսի Գլենդեյլ քաղաքի երկնքում:
Քոբի Բրայանթի և ևս 8 հոգու մահվան պատճառ դարձած ավիավթարը տեղի է ունեցել հունվարի 26-ին, Կալիֆորնիայի Կալաբասաս քաղաքում, տեղի ժամանակով առավոտյան 9:47-ին: Բրայանթն իր 13-ամյա դուստր Ջիաննայի հետ մեկնում էր բասկետբոլի խաղի:
Zham.am