Չե՞ք կարծում, որ օդում կախված անազնվության կա
Դիտել նաև
Արսեն Թորոսյանն օրգանները պատրաստ է հանձնել․․․ Մահից հետո
Արսեն Թորոսյանի «ինադու» Անահիտ Ավանեսյանն իր խորհրդական է նշանակել Լեւոն Հակոբյանին
Փաշինյանը ժողովրդին ասում է` ես եմ միապետը. Արսեն Բաբայան (տեսանյութ)
Ինչո՞ւ իշխանությունները Դավիթ Բաբայանի հարցով չեն զբաղվում
Ինչու Դավիթ Բաբայանն ինքնակամ հանձնվեց
Վարչապետ Փաշինյանը, որ տեղյակ է նույնիսկ քննիչի մոտ իր սելֆիի մասին ֆեյսբուքյան արձագանքից, պարզվում է իբր տեղյակ չէ, որ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր նշանակվելուց հետո երբևէ չի աշխատել, բայց աշխատավարձ և պարգևավճար է ստանում ու ծառայողական մեքենան վայելում:
Ամիսներ շարունակ, նույնիսկ ԱԺ ամբիոնում, այս մասին խոսվել է, սակայն Փաշինյանը նայում է լրագրողի դեմքին ու ասում, թե ինքը տեղյակ չէ:
Իսկ հետո ասում է, թե տեղյակ է, որ ՍԴ դատավորների 80 տոկոսը արդյունավետ է աշխատում կամ ադեկվատ է: Տեսնես ինչպե՞ս է կարողացել տեղյակ չլինել ամիսներով ամբողջ մեդիան հեղեղած տեղեկության մասին, բայց տեղյակ է ՍԴ դատավորների 80 տոկոսից:
Չե՞ք կարծում, որ օդում կախված անազնվության կա:
Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից