Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների. ՄԻՊ
Դիտել նաև
Բերման են ենթարկվել ավելի քան 40 հոգի, ինչպես Երևանում, այնպես էլ՝ Ոսկեպարում. Արման Թաթոյան
Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով. Արման Թաթոյան
Չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվի ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները․ Թաթոյան
Կայացել է հաղորդավար Արման Մարգարյանի նշանադրությունը
Թաթոյան. Փաստահավաք այցով Ներքին Հանդում ենք
Խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի է Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր հետ։
Ու առհասարակ, հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձից խիստ պահանջում եմ հստակ գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի սահմաններում, դրսևորել պատշաճ վարքագիծ։ Դուք սահմանափակված եք ձեր պաշտոնական կարգավիճակով։
Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների ու լարվածությունն ուղղել այդ կողմ՝ անկախ նրանից պաշտոնյայի ընտանիքի մասին է խոսքը, թե ոչ։
Սոցիալական ցանցերի օգտատեր մեր հայրենակիցներին խնդրում եմ հարգանքով վերաբերվել իրար, հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի ու արժանապատվության նկատմամբ, անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ։
Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից