Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների. ՄԻՊ

Դիտել նաև
Էդմոնը ներողություն չի խնդրել 374 քվե ստացած գործակալին ԱԺ բերելու համար. Արմեն Գրիգորյան
Փաշինյանական իշխանություները հիմա ստեղծում են մի իրավիճակ, երբ ուղղակի չափազանց ծանրացնում են հայկական կողմի դիմադրելու հնարավորությունները. Ա. Աբովյան
ՄԻՊ-ը նոր ապացույցներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի խոսքից՝ որպես հայատյացության դրսևորում
Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ են ամրանում պետության հիմքերը․ Արման Թաթոյան շնոհավորել է կանանց
Մեր երկրում բոլոր իրադարձությունների զարգացումը պետք է ապահովվի մարդու արժանապատվության, նրա իրավունքների նկատմամբ հարգանքի ճանապարհով. ՀՀ ՄԻՊ
Խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի է Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր հետ։
Ու առհասարակ, հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձից խիստ պահանջում եմ հստակ գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի սահմաններում, դրսևորել պատշաճ վարքագիծ։ Դուք սահմանափակված եք ձեր պաշտոնական կարգավիճակով։
Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների ու լարվածությունն ուղղել այդ կողմ՝ անկախ նրանից պաշտոնյայի ընտանիքի մասին է խոսքը, թե ոչ։
Սոցիալական ցանցերի օգտատեր մեր հայրենակիցներին խնդրում եմ հարգանքով վերաբերվել իրար, հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի ու արժանապատվության նկատմամբ, անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ։
Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից