Բաց տարածքում դիմակ չկրելու համար՝ 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ տուգանք. նոր նախագիծ Ինչի՞ համար է պետք Փաշինյանին հսկել «Ձկան խանութի» մոտի գետնանցումը Պատասխան եք տալու. Կենտրոնական բանկի դիմաց իրավիճակը կրկին լարված էր. Տեսանյութ
6
Առնվազն եւս մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրությունը. Փաշինյան ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գանգատը ՄԻԵԴ-ում ստացվել է. պարզաբանումներ են պահանջել կառավարությունից Դու Ծառուկյանին ու Վանեցյանին կաջակցես ես էլ Նավալնիին կցուցադրեմ մեր եթերում Երևանում գործող երկու առևտրի կենտրոններում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել, մարդկանց տարհանել են. Տեսանյութ Հայն աշխարհի ամենավատ ժողովո՞ւրդն է Ո՞վ է պատասխանատու «ժողովրդի անպատասխանատվության» համար 330 նոր դեպք, մահվան՝ 7 դեպք. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 28936-ի Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ ԱԺ 89 պատգամավորներն ու Նիկոլ Փաշինյանը դատապարտվելու են երկարաժամկետ բանտարկության. Միքայել Մինասյան Խնդիր է դրված Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով պահել անազատության մեջ. Հովհաննես Խուդոյան Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Արտակարգ դրության ու համավարակի պայմաններում հանցագործությունները չեն պակասել Այս խումբը եկել է մեր արժեհամակարգը «խեղափոխելու»․ Լարիսա Ալավերդյան Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման համար պայքարում են թուրքերը, ադրբեջանցիները, սորոսները Բաց տարածքում դիմակ չկրելու համար՝ 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ տուգանք. նոր նախագիծ Բելառուսի նախագահը հարցազրույցի ոտաբոբիկ է եկել․ Տեսանյութ Բնակչության մեծամասնությունն իրենց երեխաների համար նախընտրում է ՀԱԵ պատմությո՞ւն, թե՞ սեռական դաստիարակության դասեր Առնվազն եւս մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրությունը. Փաշինյան ՀՀ 16-րդ վարչապետը չի կարողանալու Հայաստանում հաստատել ֆաշիզմ, թեպետ իր բոլոր՝ գիտակցական կամ անգիտակցական քայլերը միտված են դրան Սիրելի «հպարտ» վարորդներ, դուք գիտե՞ք, որ ձեր սրտի վարչապետը հերթական տուգանքն է մատուցելու ձեզ` 300.000 տուգանք առանց կատալիզատորի մեքենա վարելու համար Անդրանիկ Թևանյան. «Հեղափոխության թիրախները, որպես կանոն, հասարակության ավանդական ինստիտուտներն են (մասնավորապես՝ ընտանիքը) և եկեղեցին։ «Թավշյան» բացառություն չկազմեց» ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գանգատը ՄԻԵԴ-ում ստացվել է. պարզաբանումներ են պահանջել կառավարությունից Նիկոլի սպասվող հրաժարականը կամ Time To Say Goodbye Սլացիկ կազմվածք, լողավազան, ամառ․ Անժելա Սարգսյան Ինչո՞վ են բուժում կորոնավիրուսով հիվանդներին. այս արտադրատեսակը ներառված չէ ԱՀԿ ուղեցույցների մեջ Առանց շպար, առօրյա կերպար․ Լուսինե Թովմասյան Դու Ծառուկյանին ու Վանեցյանին կաջակցես ես էլ Նավալնիին կցուցադրեմ մեր եթերում Սորոսի կասիր, իմքայլական Սոս Ավետիսյանը որոշել է իմքայլական թրենդից հետ չմնալ ու Ծառուկյանի հասցեին գնահատականներ հնչեցնել Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 2-ով Երևանում 70-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել կայանված Toyota-ին. կա վիրավոր ՍԴ-ում Քոչարյանի գործով նիստն, ամենայն հավանականությամբ, չի կայանա Նույն ամբարո ոճով տարածում են իմ ընկեր Գեւորգ Պետրոսյանի ձայնագրությունը, որտեղ Գեւորգը իր ընտանիքն ու իր երեխաներին հայհոյողին փորձում է կանչել պատասխանատվության․ Տեսանյութ Երևանում հարձակման է ենթարկվել Հատուկ քննչական ծառայության աշխատակիցը. վնասել են նրան պատկանող ավտոմեքենան Երևանում գործող երկու առևտրի կենտրոններում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել, մարդկանց տարհանել են. Տեսանյութ Ինչո՞ւ այսքան հայատյաց Արցախում կխստացվեն հակահամաճարակային պայքարի միջոցները ՀՀ 16-րդ վարչապետը չի կարողանալու Հայաստանում հաստատել ֆաշիզմ, թեպետ իր բոլոր՝ գիտակցական կամ անգիտակցական քայլերը միտված են դրան Մեր պետության ողնաշարը կոտրում են Հորդորում եմ Հայաստանի ԱԳՆ-ին հայտնել հստակ եւ քննադատական գնահատական Էրդողանի հերթական ավանտյուրայի կապակցությամբ․ Արմեն Աշոտյան․ Տեսանյութ Ինչի՞ համար է պետք Փաշինյանին հսկել «Ձկան խանութի» մոտի գետնանցումը Արմեն Սարգսյան. Սահմանին ծածանվող Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշները մեր բարեկամական հարաբերությունների խորհրդանիշն են ՌԴ 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. Դատախազություն ՀՀ քաղաքացիներին շուտով կզրկեն նաև դատարան դիմելու հնարավորությունից ՀՀ դատական իշխանությունը դադարել է ենթարկվել Փաշինյանի կամքին ու քմահաճություններին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. օրակարգը հայտնի չէ Վրաստանում զբոսաշրջիկների համար նոր կարգ է գործում Մարդկանց 90%-ը սխալ կողմով է դնում բժշկական դիմակը․ ահա թե ինչպես է հարկավոր անել դա Կորոնավիրուսային «խեղափոխությունը»` գործողության մեջ Ադրբեջանի զինուժը զորավարժություններ է անցկացրել գիշերային պայմաններում արցախյան սահմանագոտում Սկսում ենք կենսաթոշակների նշանակման գործընթացների վերակազմակերպումը. Զարուհի Բաթոյան Թավշյա իշխանությունը լղոզեց եւ որեւէ բան չասեց. Էդուարդ Շարմազանով Պատասխան եք տալու. Կենտրոնական բանկի դիմաց իրավիճակը կրկին լարված էր. Տեսանյութ Եկեղեցու դեմ արշավներ միշտ են եղել, չի գտնվել ուժ, որ կհաղթի․ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ծրագրից հանելու և այլ առարկաների մեջ ներառելու մասին Նորակոչիկների՝ տարբեր ստորաբաժանումներում համալրման գործընթացը անհրաժեշտ է կանոնակարգել. Տիգրան Աբրահամյան Գաղտնալսել են Գևորգ Պետրոսյանին և հրապարակել զրույցը Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի եւ նրա ծնողների հայցադիմումն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի «Տուգանենք, հետո ասենք, որ քանդել չենք կարող, վերջում կօրինականացնես». Դավիթ Խաժակյան Ավելի գռեհիկ ու անճաշակ ու ավելի երեսպաշտ կարգախոս ուղղակի չեմ հիշում Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից. Տեսանյութ Նախկին համայնքապետը մեր բյուջեն փոշիացրել է. Եղեգնուտում բողոքի ակցիա է՝ ընդդեմ հին համայնքապետի՝ պաշտոնին վերադարձի․ Տեսանյութ

5 ինդեքսներից 2-ում «թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց, մեկով փոփոխություններ չկան և 2-ով էլ գրանցվել է առաջընթաց. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հունվարի 24-ի դրությամբ հրապարակվել են 2019-ի հիմնական ինդեքսները. doing business (Համաշխարհային Բանկ), մրցունակության ինդեքս (Կ.Շվաաբի Համաշխարհային տնտեսական ֆորում, Դավոս), Իննովացիոն ինդեքս (world intellectual property organization), ժողովրդավարության (The Economist) և կոռուպցիայի (Transparency International)։ Առայժմ չի հրապարակվել միայն 2019-ի Մարդկային զարգացման ինդեքսը (UNDP)։ Այնուամենայնիվ, 5 ինդեքսները կան և հնարավորություն կա դատելու, թե ի՞նչպիսին է դրանց էվոլյուցիան 2012-2019թթ։ Դա իր մեջ պարունակում է նաև հայկական "թավշյա" հեղափոխության գնահատականը։

Ինդեքսներից հիմնականը, անշուշտ, doing business-ն է։ Այն իր հերթին ներառում է 12 ցուցանիշ և ներկայումս աշխարհում միակ քիչ թե շատ ընդունելի համաթիվն է, ինչը ներառնում բիզնես բացելուց անցումը դրա կառավարմանը, ֆինանսներին, ընթացիկ գործունեությանն ու փակմանը։ DB 2020-ը հրապարակվեց 2019-ի հոկտեմբերին։ ՀՀ-ն 47-րդ տեղում է՝ 2018-ի համեմատ նահանջելով 6 տեղ։ Ու չնայած Կառավարության նիստի ժամանակ ԿԲ նախագահն ասաց, թե սխալմունք է եղել, հեսա կուղղենք, այդպես էլ ոչինչ չուղղվեց։ 47-րդ տեղը ընդհանրապես վատագույն ցուցանիշներից մեկն է ՀՀ տնտեսական պատմության մեջ (մի անգամ եղել է 48 և 2017-ին՝ էլի 47)։ Մենք ունեցել ենք 32, 34, 35 և այլն տեղեր։ Նշենք, որ 2019-ի Վրաստանի ցուցանիշն է՝ 7-րդ տեղ, Ադրբեջանինը՝ 34 և ՌԴ-ինը 28։

Հաջորդը մրցունակության ինդեքսն է։ Այս ցուցանիշով 69-րդն ենք, 2018-ի 70-րդի և 2017-ի 73-րդի փոխարեն։ Ընդհանրապես այս ցուցանիշով առաջ էլ ելևեջներ են եղել։ Այսպես, 2016-ին 79-րդն էինք, 2015-ին 82-րդը, իսկ 2014-ին 79-րդը և 2013-ին՝ 85-րդը։ Չնչին առաջընթաց կա։ Ոչ մի հեղափոխություն չկա։ Ի դեպ 2019-ին 1 աստիճանով բարձրանալը ոչ միայն և ոչ այնքան մեր առաջընթացի, այլ Սերբիայի ու Վրաստանի համապատասխանաբար 6 և 8 աստիճանով նահանջելու արդյունք է։

Իննովացիայի ինդեքս։ Այս ցուցանիշով Հայաստանը նահանջել է՝ 2017-ի 59-րդ տեղից իջնելով 68-րդ տեղ 2018-ին և ապա մի փոքր բարձրանալով 2019-ին՝ 64-րդ տեղ։ Սա էլ ոչ ավանդական էներգետիկայի, ՏՏ "առաջանցիկ" զարգացման ստերն է բացահայտում։

Ժողովրդավարության ինդեքսով ՀՀ-ն լուրջ առաջընթաց է գրանցել. 2017-ի 111-րդ տեղից հայտնվելով 86-րդ տեղում։ Այստեղ վճռական նշանակություն են ունեցել 2018-ի դեկտեմբերի պառլամենտական ընտրությունները։

Առայժմ չեն գտել իրենց արտացոլումը Սահմանադրական դատարանի նախագահի դեմ ձեռնարկած հալածանքները, մարդկանց պարտադիր նախնական կալանավորումները, դատարանների բացահայտ կողմնակալ դիրքորոշումները։ Առաջընթաց է գրանցվել նաև կոռուպցիայի ինդեքսում՝ 107-րդ տեղից 2 տարում բարձրացել ենք 77-րդ տեղը։ Ճիշտ է, այս ցուցանիշով մենք նախկինում եղել ենք նաև 94-95-րդ տեղերում (2013-2015թթ)։ Անառարկելի է, որ լուրջ առաջընթաց է գրանցվել հարկային և մաքսային ոլորտներում։

Բայց որոշակի դեր է խաղացել նաև հայկական Transparensy International-ը, որը մայր կազմակերպություններից "թաքցրել" է բյուջեի միջոցների գրպանումը անսահմանաչափ պարգևավճարների տեսքով։ Չի զեկուցվել երկրի առաջին տիկնոջ կողմից ֆոնդերի բացումը և այլն։ Ի վերջո, "տեղական" Transparensy International-ը ներկայումս պատգամավորներ ունի, "համագործակցում" է ՀՀ բյուջետային միջոցների հետ։

Այսինքն՝ նա շահառու է և ուրեմն չեզոք չէ գործող իշխանություններին։ Բայց ի՞նչն է հետաքրքիր. այդ ամենից հետո ՀՀ 77-րդ տեղում է. չնայած "առաջընթաց"ին, երկիրը գտնվում քյարթու կոռուպցիոն երկրների շարքում։ Այսպիսով, քննարկված 5 ինդեքսներից 2-ում "թավշյա'' հեղափոխությունն արձանագրել հետընթաց, մեկով գործնականում փոփոխություններ չկան և 2-ով էլ գրանցվել է առաջընթաց»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan