Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ)

Փաշինյանը հրաժարվո՞ւմ է Վանեցյանի հետ բաց հակամարտության մեջ մտնել

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին բոլորը սպասում էին մեկ ակնկալիքով, այն է` եղե՞լ է արդյոք Հայաստանում հեղաշրջման փորձ , թե` ոչ: Ավելի ճիշտ, ըստ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցի, այդպիսի փորձ եղել է: Եվ բոլորը սպասում էին, որ այս ասուլիսը նվիրված էր լինելու այդ հեղաշրջման փորձի  ենթադրյալ փաստերի շարադրմանը` վարչապետի կողմից: Սակայն կատարվեց զարմանալին, Փաշինյանը սկսեց խոսել ինչ - որ վիրտուալ «հիբրիդային պատերազմի» մասին, որն իբր տարվում է իր դեմ: Եվ իբր թե այդ «պատերազմը» նույնիսկ աջակցվում է դրսից: Բայց ամենակարևորը, Փաշինյանը ոչինչ չասաց Վանեցյանի մասին: Կամ նա, իր լրատվամիջոցը և աներձագը գիտեն ինչ - որ բան, սակայն ինչ - ինչ մտավախություններից  ելնելով չեն ուզում հրապարակայնացնել դա, կամ էլ  հայտնի   լրատվամիջոցը ներկայացնելով «հեղաշրջման» վարկածը, ավելի շատ ներկայացրել է  նրա տիրոջ վախերը այդ հեղաշրջման մասին: Կա նաև երրորդ վարկած, համաձայն որի,  քանի որ Փաշինյանին երկրում լուրջ չեն վերաբերվում, նրան ինչ - որ մեկը խորհուրդ է տվել վախի մթնոլորտ սերմանել երկրում, որպեսզի մարդիկ այդ մթնոլորտում իրար վրա սկսեն գործ տալ, և որի արդյունքում էլ իշխանության հանդեպ կարող է առաջանալ «հարգանք», այսինքն այն, ինչ որ կատարեց Ստալինը 1937 թվականից հետո: Սակայն հիշեցնենք, որ այն ժամանակ ժողովրդի մեջ կար հավատ կոմունիզմի հանդեպ: Բացի այդ, կոմկուսի դերը երկրի կյանքում չափազանց մեծ էր:  Եվ այդ ամենից հետո, Ստալինը 1935-ին Կիրովի սպանությունը կազմակերպելուց հետո, այն առիթ դարձրեց երկրում վախի մթնոլորտը սերմանելու համար:

Այսօրվա Հայաստանում Փաշինյանը չի կարողանա Ստալինի հնարավորությունները ձեռք բերել` մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով: Այդ իսկ պատճառով էլ երկրում վախի մթնոլորտ սերմանելը, այն էլ ինտերնետի դարում, պրակտիկորեն անհնարին կլինի:

Ահա թե ինչու «պետական հեղաշրջման» մասին խոսակցությունը առանց հիմնավորման հնարավոր չի լինի բարդել մեկ մարդու կամ մի ինչ - որ խմբի վրա:

Հասկանալով դա, Փաշինյանը երեկվա իր ասուլիսում փաստացի խոստովանեց, որ սխալվել է, որ սեփական թերթով փորձել է այդ վարկածը  փաթաթել նաև մյուսների վրա: Նույնիսկ իր թիմակիցները հրաժարվեցին հավատալ դրան: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այն գնահատեց որպես « անկապ խոսակցություն», իսկ Վանեցյանին էլ քաղաքական թշնամի չհամարեց: Հետո ԱԺ նախագահի գնահատականի հետ համաձայնվեցին Սուրեն Պապիկյանն ու Ռոմանոս Պետրոսյանը: Նույնիսկ աներձագի մի քանի հարցազրույցները այդ թեմայով «չսթափեցրին» վարչապետի թիմակիցներին: Այդ իսկ պատճառով, սեփական դեմքը փրկելու համար, Փաշինյանը Անվտանգության խորհրդի քարտուղարի միջոցով լղոզեց սեփական լրատվամիջոցի և աներձագի խոսքերը, որից հետո միայն երեկվա ասուլիսում արդեն այս խնդիրը վարչապետը վերածեց կատակի` հիշելով Հայկոի և Մկոյի հայտնի սքետչը:

Այս ամենը հուշում է, որ Փաշինյանը հույսը չի կորցրել`  երկրում իրավիճակը լարելու, մտածելով, որ այդ քայլով նա կկարողանա ամրապնդել իր իշխանությունը: Պարզապես զգալով, որ ներկա պահին դեռ թույլ է, որոշեց Վանեցյանի հետ հակամարտությունը տեղափոխել, ինչը ցույց տվեց իր դիրքերի ակնհայտ թուլացած վիճակը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan