100 տոկոսով համաձայն եմ տնտեսագետ Աջեմօղլուի հետ. Տեսանյութ
Դիտել նաև
Ինչո՞ւ ուղղաթիռով
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ)
Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»
Լիովին և 100 տոկոսով համաձայն եմ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի այն կարծիքի հետ, որ եթե որևէ առաջնորդ կամ խմբակցություն քաղաքական հետապնդում է իրականացնում իր հակառակորդների հանդեպ, ապա կասկածի տակ է դնում ամեն ինչ: Այս մասին Կապանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Tert.am-ի հարցին ի պատասխան:
«Կրկնեմ՝ եթե որևէ իշխանություն որևէ մեկին քաղաքական հետապնդման է ենթարկում, կասկածի տակ է դնում ամեն ինչ»,-ասաց վարչապետը:
Աջեմօղլուն կասկածի տակ էր դրել ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ կոչ անելով կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի:
«Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակորդներին, ապա դա թուլացնում է այդ մարմնի հեղինակությունը: Հայաստանում ի սկզբանե առկա էր վտանգ, որ երկիրը կառաջնորդվեր այդ արատավոր ուղիով»,-ասել էր Աճեմօղլուն՝ ընդգծելով, որ իր կարծիքով՝ այդ վտանգը դեռևս պահպանվում է:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում