Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
24
Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Մակրոնի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան. 100 փաստ նոր Հայաստանի մասին (Մաս 2)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում ներկայացրեց «Նոր Հայաստանի» մասին 100 նոր փաստ.

1-ն մասն՝ այստեղ

64. Հատուկ քննչական ծառայության 2019 թվականի գործունեության ընթացքում վերականգնված գումարը կազմել է 4 միլիարդ 331.9 միլիոն դրամ: Միայն նախորդ տարվա վերականգնված գումարը 7 անգամ ավել է, քան նախորդ 11 տարիների ընթացքում ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնված գումարը միասին վերցրած, որը կազմել է 597.6 միլիոն դրամ: Ընդ որում, սա միայն կանխիկ գումարով պետության բյուջե վերադարձված գումարի չափն է. դրանից բազմակի անգամ ավել չափով կալանք է դրվել մեղադրյալներին իրավաբանորեն և փաստացի պատկանող շարժական և անշարժ գույքերի, ինչպես նաև հանցագործության առարկա հանդիսացած ակտիվների վրա, որոնք կտնօրինվեն դատական ակտերով: Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը դարձել է պետական, այն աճուրդի է դրվել 7,5 մլրդ. դրամ մեկնարկային արժեքով:

65. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի իրավական գործառույթի իրականացման արդյունքում 2019 թվականին պետական բյուջե է գանձվել 50.9 մլրդ. դրամ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 60%-ով, 2017 թվականի ցուցանիշը՝ 90%-ով:

66. Բացահայտվել են օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են Հայաստանի քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումներ օտարերկրյա քաղաքացիների կողմից:

67. Վերջին 2 տարվա ընթացքում պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող հաստատություններում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանք չկատարած աշխատողների և նրանց անվամբ ձևակերպված աշխատավարձերի արձանագրված հափշտակության կամ կոռուպցիոն այլ դեպքերի վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 254 քրեական գործ, որից 129-ը վերաբերել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներին: Հարուցված քրեական գործերով բացահայտվել են 543 գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանքը չկատարած անձինք, նրանցից 222-ը հանդիսացել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներ:

68. 2019 թվականի հոկտեմբերից «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում սկսվել է հիմնարկներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը։ Սննդից օգտվող դատապարտյալների ու կալանավորված անձանց ցուցանիշը 100% է, և դրա հետևողական կենսագործումը կնպաստի հանձնուքների թվի կրճատմանը և քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացմանը։

69. 2020-ի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը, որի նպատակն է բարձրացնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության արդյունավետությունը՝ բացառելով նախկինում գործող քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու բաղադրատարրը: Նոր համակարգը միտված է վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը, վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը:

70. 2019-ի երեք եռամսյակների տվյալներով Հայաստանում բնական գազի փոխադրման և բաշխման համակարգերում, ինչպես նաև՝ էլեկտրաէներգիայի մատակարարման բարձր լարման և բաշխիչ ցանցերում արձանագրվել է կորուստների մակարդակի էական նվազում: Մասնավորապես՝ բնական գազի փոխադրման և բաշխման համակարգերում կորուստների մակարդակը 2018-ի համեմատ նվազել է 0.8%-ային կետով, 2017-ի համեմատ՝ 1.8%-ային կետով, իսկ 2016-ի համեմատ՝ 2.5%-ային կետով: Էլեկտրաէներգիայի մատակարարման բաշխիչ ցանցերում կորուստները 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են կրկին 0.8%-ային կետով, 2017-ի համեմատ՝ 1.7%-ային կետով, իսկ 2016-ի համեմատ՝ 3.1%-ային կետով:

71. 2019 թվականին լրացուցիչ 984 մլն. դրամ է հատկացվել ռազմարդյունաբերական, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերին: Այսպիսով, 2019թ․ ռազմարդյունաբերության հատկացումներն աճել են շուրջ 30%-ով։

72. Զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերների կողմից իրականացվում է ավելի քան 40 զորամասի պարենավորումը: Մարտական դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել է մեղր, ճարպ, սխտոր և սև պղպեղ: Շարունակվում են համազգեստի և ճտքավոր կոշիկների որակի բարելավման և հարմարավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս ծրագրի արդյունքում բարելավվում է ոչ միայն զինծառայողների սնունդը, այլև նրանց ծնողների սոցիալական վիճակը, քանի որ ծնողները ստիպված չեն լինում գումարներ ծախսել իրենց զավակների զինվորական ծառայության բերումով: Զորամասերի հրամանատարությանը տրամադրվում է ամենամսյա, ընթացիկ, չկանխատեսված ծախսերի գումար, որն ուղղվելու է զորամասերի առօրեական մանր ծախսերը հոգալուն, ինչը մինչ այժմ նախատեսված չի եղել:

73. 2019 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում և Արցախում անցկացվել են աննախադեպ ծավալների զորավարժություններ: Զորավարժությունների ամենակարևոր արդյունքներից է եղել այն, որ ոչ միայն մեր ընդհանուր վստահությունն է ավելացել մեր զինված ուժերի նկատմամբ, կազմակերպչական ռեսուրսների նկատմամբ, այլ նաև մեր զինված ուժերի անձանակազմի, նույնիսկ շարքային կազմի վստահությունն է ավելացել սեփական ուժերի նկատմամբ:

74. ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները` Ներկայացուցիչների պալատը և Սենատն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր: Պետք է արձանագրել, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լոբբիստական և դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև` աշխարհաքաղաքական նպաստավոր իրողությունների համադրման արդյունք է:

75. Հոկտեմբերի 17-ին Հայաստանն ընտրվել է աշխարհում մարդու իրավունքների առաջմղման և պաշտպանության հարցերով զբաղվող գլխավոր մարմնի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թվականների համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած մրցակցային այս ընտրություններում Հայաստանն իր տարածաշրջանային ենթախմբում ստացել է ամենամեծ թվով՝ 144 երկրների աջակցությունը, ինչը վկայում է ժողովրդավարական փոփոխությունների արդյունքում ՀՀ միջազգային վարկի նկատելի բարձրացման մասին։
ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որը հեղինակել է Հայաստանը և այն համահեղինակվել է 54 երկրի կողմից:

76. 2019-ի ընթացքում Հայաստանն հաջողությամբ նախագահել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում: Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, բացի ԵԱՏՄ երկրների ղեկավարներից, նախագահող Հայաստանի հրավերով մասնակցել են Սինգապուրի վարչապետը, Իրանի և Մոլդովայի նախագահները։ Երևանում ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ստորագրվել են ազատ առևտրի և համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրեր, որոնք կնպաստեն միության երկրների և աշխարհի հզորագույն տնտեսություններից մեկի միջև ապրանքաշրջանառության աճին։ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացված գագաթնաժողովը կազմակերպության պատմության մեջ աննախադեպ է եղել իր ծավալներով:

77. 2019-ի հոկտեմբերի 6-9-ը «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի» շրջանակներում աշխարհի շուրջ 70 երկրից Հայաստան ժամանեցին ավելի քանի 2500 մասնագետներ, ինչպես նաև 20 երկրներից նախարարական պատվիրակություններ։ Հայաստանը հայտնվեց աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցներում` որպես բարձր տեխնոլոգիական երկիր։ Բացի այդ, 2019թ․ վերջին եռամսյակում Կատարում, Սինգապուրում և Ուզբեկստանում տեղի ունեցած տեխնոլոգիական ցուցահանդեսների ընթացքում շուրջ 27 ընկերություններ հանդես եկան հայկական միասնական տաղավարով, որի արդյունքում ստորագրվեցին 9 հուշագրեր, ձեռք բերվեցին 200-ից ավելի պայմանավորվածություններ և ստեղծվեցին ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքների և ծառայությունների արտահանման նոր հնարավորություններ։

78. 2019-ի նոյեմբերին ՀՀ քաղաքացիների համար չեղարկվել է մուտքի արտոնագրերի պահանջը Սերբիայի և Քաթարի կողմից։ Այս տարվա հունվարի 19-ին ուժի մեջ է մտել Չինաստանի հետ կնքված մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրը։ Շվեդիան, Սլովակիան, Սերբիան եւ Նիդերլանդները Հայաստանում դեսպանատուն բացելու որոշում կայացրին:

79. Շարունակվել է ՀՀ ԶՈւ զորախմբերի մասնակցությունը միջազգային առաքելություններին, ինչպես նաև հայ մասնագետների հումանիտար առաքելությունը Սիրիայում, որտեղ հայ մասնագետներն առաքելության մեկնարկից ի վեր մինչ օրս տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 124.000 քառ. մ տարածք: Մարդասիրական խմբի բժիշկները թերապևտիկ և վիրաբուժական բնույթի բուժօգնություն են ցուցաբերել ավելի քան 8.500 քաղաքացիների:

80. Համահայկական հիմնադրամի մարաթոնին մասնակցած ՀՀ քաղաքացիների և կազմակերպությունների թվի դինամիկան՝ 2017թ - 3240, 2018թ - 5994, 2019թ - 9644 (նախորդ տարվա համեմատ ավել է 60%-ով, 2017-ի համեմատ՝ 197%-ով):

81. Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ միանգամից մի քանի բյուջետային ավիաընկերություններ մուտք են գործել հայկական շուկա: Եթե մինչև 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը դեպի Եվրոպա սպասարկվում էր 6-7 ուղղություն, ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ 10 ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար.
Փարիզ Օռլի օդանավակայան, «Transavia»
Վիեննա, «Wizz air»
Վիլնյուս, «Wizz air»
Բեռլին, «Ryanair»
Մեմինգեն (Գյումրիից), «Ryanair»
Հռոմ, «Ryanair»
Միլան, «Ryanair»
Աթենք (Գյումրիից), «Ryanair»
Սալոնիկ, «Ryanair»
Ռիգա, «Air Baltic»

82. 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ նվազել է 29%-ով, 2017-ի համեմատ՝ 47%-ով, իսկ 2016-ի համեմատ՝ 51%-ով: ԵՄ երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն այս տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 2670:

83. «Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը երկար դադարից հետո բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով: Վարկանիշի բարձրացումը շատ կարևոր է այն իմաստով, որ նախ` Հայաստանը հնարավորություն կունենա միջազգային կապիտալի շուկայից ներգրավել համեմատաբար ավելի էժան փոխառություններ կամ վերաֆինանսավորել եղած վարկերն առավել մատչելի պայմաններով, և երկրորդը՝ վարկանիշի բարձրացմամբ Հայաստանն ավելի վստահելի և գրավիչ է դառնում ներդրողների համար: Օգոստոսին Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրել էր նաև «Մուդիզ» վարկանիշային կազմակերպությունը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»։ Միջազգային ֆինանսատնտեսական կառույցների կողմից բարձրացվել են Հայաստանի տնտեսական աճի գնահատականները և կանխատեսումները 2020 և 2021 թվականների համար, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսության և տարածաշրջանի երկրների համար այդ կանխատեսումները հիմնականում նվազեցվել են: Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար առաջիկա երկու տարում կանխատեսում են մի կողմից արտահանման, ներդրումների ծավալների բարելավում, և մյուս կողմից, որպես դրա արդյունք, աղքատության և գործազրկության նվազում:

84. Ըստ «Freedom House»-ի 2019 թվականի զեկույցի՝ Հայաստանը համացանցի ազատության ինդեքսով դասվում է «ազատ» երկրների շարքին՝ Ֆրանսիայի հետ կիսելով 8-րդ հորիզոնականը աշխարհում։ Այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է:

85. Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից «Time»-ը, տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարներից մեկում Հայաստանը անվանել է «Կովկասյան վագր»:

86. Բրիտանական «Legatum» վերլուծական ինստիտուտի՝ 2019-ի Բարգավաճման ինդեքս վարկանիշում Հայաստանը մեկ տարում իր դիրքը բարելավել է միանգամից 7 կետով՝ 167 երկրների շարքում զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը: Տվյալ հետազոտության անցկացման 10 տարիների ընթացքում Հայաստանը նման բարձր վարկանիշ երբեք չի ունեցել:

87. Ըստ «Gallup» ամերիկյան ինստիտուտի հրապարակած «Օրենք և կարգապահություն 2019» ամենամյա զեկույցի՝ Հայաստանն ամենից ապահով երկրների շարքում զբաղեցրել է 7-րդ տեղն՝ այն կիսելով Շվեյցարիայի հետ: Ընդհանուր առմամբ, «Անվտանգության ինդեքս»-ում Հայաստանը 85 բալ է հավաքել՝ կիսելով 11-րդ տեղը մի շարք եվրոպական երկրների, Ճապոնիայի և Սաուդյան Արաբիայի հետ:

88. ՄԱԿ-ի սննդամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) ամենամսյա զեկույցի համաձայն՝ 2019 թվականի հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գները աճել են 6%-ով, մինչդեռ Հայաստանում 2019-ի դեկտեմբերին նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբում արձանագրվել է 0.3% գնանկում: Սա ակնհայտորեն Կառավարության վարած հակամենաշնորհային քաղաքականության արդյունքն է:

89. Հայաստանում փոխվել են բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքները: Երկու օրինակ՝ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ: Կադաստրի կոմիտեի ղեկավարի ընտրությունը կատարվել է կադրերի բանկից:

90. Ամանորյա միջոցառումները աննախադեպ բարձր մակարդակով իրականացնելու համար Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին է տրամադրել 271 մլն. դրամ: Դեկտեմբերի 31-ի գիշերը վարչապետի ամանորյա շնորհավորական ուղերձը հեռարձակվեց ուղիղ եթերում, բազմամարդ Հանրապետության հրապարակից։ Ավելի քան 20 հազար մարդ է մասնակցել Լոս Անջելեսի Գրանդ Փարքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Հայաստանի ղեկավարի մասնակցությամբ նման մասշտաբի միջոցառում Սփյուռքում երբեք տեղի չէր ունեցել:

91. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ և քննիչի աշխատասենյակում հարցաքննվել:

92. Հայաստանի Կառավարությունը Արցախին 10 նոր շտապօգնության մեքենա նվիրելու որոշում է կայացրել: Մեքենաները կգնվեն Հայաստանի պետական բյուջեի միջոցներից և Արցախում կլինեն մարտ ամսին:

93. 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում զինծառայության հետ կապված զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն` մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին:

94. 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողները հայտարարագրել են 764.5 մլրդ. դրամ հարկ, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 90.7 մլրդ դրամով կամ 13%-ով: 2017-ի հունվար-սեպտեմբերի համեմատ խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի աճը կազմել է 185.5 մլրդ դրամ կամ 32%:

95. Սեպտեմբերի 21-ին Գյումրիում անցկացվեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։ Առաջին անգամ Հայաստանում պետական մակարդակով խրախուսվեց աշխատող, գործ անող մարդը։ Վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպված մրցանակաբաշխությանը պարգևատրվեցին միջին բիզնեսով զբաղվող 13 գործարարներ։ Գլխավոր մրցանակը հանձնեց վարչապետը։ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը ամենամյա է լինելու, այս տարի այն կանցկացվի Վանաձորում։

96. 2019-ին դատական համակարգի աշխատակիցների համար ձեռք են բերվել 320 նոր համակարգիչներ, որոնք փոխարինել են 2005-ից գործող համակարգիչներին: Այսպիսով, Հայաստանի բոլոր դատավորների համակարգիչները փոխարինվում են նորերով:

97. «Իմ քայլը» հիմնադրամի և Կառավարության համատեղ ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում բնակվող և սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 1000 երեխաներ 2019 թվականի դեկտեմբերին ամանորյա շրջայցով եկել են Երևան, այցելել թատրոն, մանկական զվարճանքի կենտրոններ: Նմանօրինակ ծրագրեր իրականացվում են ոչ միայն Ամանորի, այլև այլ առիթներով: 2018-ից ի վեր ծրագրին մասնակցել է շուրջ 2800 երեխա` այցելելով թանգարաններ, թատրոններ, զվարճանքի կենտրոններ, զբոսայգիներ:

98. 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով: Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է:

99. Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծություն/կանխատեսումներով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվով Հայաստանը 2019 թվականին գերազանցել է Վրաստանին և 2020 թվականին կգերազանցի Ադրբեջանին:

100. 2020 թվականի պետական բյուջեով զինծառայողների, փրկարարների, անտառապահների, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման, նվազագույն աշխատավարձի բարձրացման, կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար հատկացվել է շուրջ 71.6 միլիարդ դրամ լրացուցիչ գումար: Ղեկավար պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար հատկացվել է շուրջ 1 միլիարդ դրամ լրացուցիչ գումար, որը կազմում է վերոնշված գումարի 1.4%-ը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan