Փաշինյանը՝ պետական հեղաշրջում իրականացնելու լուրերի մասին. Տեսանյութ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապան քաղաքում 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ «Նոր Հայաստանի» մասին, անդրադարձել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը Հայաստանում պետական հեղաշրջման փորձ կանխելու մասին:
«Արմեն Գրիգորյանի հայտարարության դեպքում մենք գործ ունենք ժամանակակից լրագրության մի ֆենոմենի հետ, որը կոչվում է վերնագրային ընթերցում… Արմեն Գրիգորյանը հենց կոնկրետ նման հայտարարություն չի արել: Արմեն Գրիգորյանը արել է, տվել է ձևակերպումներ, որը լրագրողին բերել է նման եզրակացության: Սրանք տարբեր բաներ են, և հետևաբար ես ուզում եմ ասել հետևյալը: Շատ կարևոր եմ համարում այդ հարցի պարզաբանումը… Ժամանակակից աշխարհում կա տերմին՝ «հիբրիդային պատերազմ, որի ամբողջ իմաստն այն է, որ այդ պատերազմ ընթանում է, բայց իրականում այն ոչ մեկ չի նկատում»», - ասաց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ ովքե՞ր են այդ հեղաշրջման փորձի հեղինակները, արդյո՞ք նրանք ձերբակալված են::
Ըստ նրա, եթե Արմեն Գրիգորյանի հայտարարությունները ճշգրիտ ձևակերպվի, ապա կարելի է այն մեկնաբանել ինչպես հիբրիդային մի երևույթ:
«Եթե դա այդպես ձևակերպենք կարող ենք դա այդպես անվանենք՝ հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ: Եւ հիմա մենք կարող ենք դրա մասին խոսել, որովհետև այդ պրոցեսը լիարժեք և վերջնականորեն պարտված է և ջախջախված…», - ասաց նա:
Zham.am
Մանրամասները՝ կից տեսանյութում քիչ անց: