Ձյուն, ցուրտ, քամի․ ի՞նչ եղանակ է սպասվում
Դիտել նաև
Հանրապետության տարածքում՝Հունվարի 24-ի ցերեկը հատկապես Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ:Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, 27-28-ի գիշերը նույնքանով կբարձրանա:
Երևան քաղաքում՝Հունվարի 24-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։