Ռուսական շրջանակները արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել
Դիտել նաև
Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ)
Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Դուք շոկ եք ապրելու, երբ իմանաք՝ ինչքան փող ունեն նիկոլենք․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի ղեկավարի ընտրության հարցում միշտ կարևոր է եղել Ռուսաստանի դիրքորոշումը։ Նիկոլ Փաշինյանի դեպքում դա չեղավ, ավելին, փորձագիտական շրջանակներից հակառակ տեսակետն է մշտապես հնչում։ Նա ընդունված չէ Հյուսիսում։ «Իրատեսը» ավելի վաղ, իր աղբյուրներին հղում կատարելով, գրել էր, որ ռուսական շրջանակները շոշափում են Հայաստանի քաղաքական դաշտը և արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել։
Մեր աղբյուրի պնդմամբ, Արևմուտքն էլ արդեն Փաշինյանին այլընտրանք է փնտրում։ Այդ մասին նույնիսկ նրանց դիվանագետներն են ակնարկել։ Իսկ որ Հայաստանում ԱՄՆ-ի «ամենատես աչքերը» շատ բան են փոխանցել համապատասխան կառույցներին, կասկածից վեր է։
Եթե երկու բևեռների շահերը համընկան ու Նիկոլ Փաշինյանին փոխարինողի դերում նույն անձին տեսան… բավական ծանր օրեր են սպասում Փաշինյանին։ Ու այստեղ պետք չէ ասել՝ իսկ Հայաստանի ժողովո՞ւրդը։ Հիշենք, թե Նիկոլ Փաշինյանին ինչ ասաց Սերժ Սարգսյանը. «Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու»։ Պարզվեց՝ ուներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: