Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե»
19
Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացող կնոջը (տեսանյութ) Եվ նորից՝ Կոմիտասի շուկայի մասին Պատերազմ Արցախում
Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Ադրբեջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... Ադրբեջանի գազը շատ կարևոր է». Սթոլթենբերգ 20 Հարց՝ ԱԺ օրակարգում. Տեսանյութ Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից Ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի եղբայրները բիզնեսմեններ են Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․ Յըլդըրըմ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Երկիրը չունի խորհրդարան, չունի կառավարություն, միայն Նիկոլն է»

Խորհրդարանը հիմնարկ չէ, այլ քաղաքական հարթակ, որտեղ քաղաքական գնահատականների հիման վրա օրինակելի օրենքներ են ընդունվում: ԱԺ-ն գործադիր մարմին չէ, որ կրտսեր մասնագետ գա, հետո դառնա գլխավոր մասնագետ և այսպես շարունակ... «Երկիրը չունի խորհրդարան, չունի կառավարություն, միայն Նիկոլն է».

ՀՀ խորհրդարանը կորցրել է իրեն քաղաքական մակարդակը, ամենօրյա ռեժիմով ապացուցվում է այն պնդումը, որ քաղաքական կերպարներն ու դիլետանտ սկսնակները փողոցից միանգամից անցան խորհրդարան՝ իրական քաղաքական մակարդակը հասցնելով «պլինտուսի» աստիճանի։ Այն, ինչ տեսնում ենք ԱԺ-ում, ոչ մի աղերս չունի դեմոկրատական պետության, առավել ևս՝ պառլամենտական հանրապետության խորհրդարանի հետ, քանի որ ՀՀ թիվ մեկ քաղաքական մարմինը գործում է անատամ, չունի ոչ մի բովանդակային և կառուցողական գործելաոճ։ Յոթերորդ գումարման ԱԺ-ի որակն էականորեն ցածր է և ոչ մի քաղաքական հատկանիշով աչքի չի ընկնում: Ամեն օր տեսնում ենք նույն դատարկ դահլիճը, քաղաքական գաղջ ու բուտաֆորիկ դեմքերը: Այլ կերպ ասած՝ խորհրդարանում «գալոչկայի» համար զուտ «կալենդարնի» հարցեր են քննարկվում, ավելի կոնկրետ՝ ընտրում են արհեստական թիրախներ և, ըստ այդմ, ողջ իշխանական թիմով գրոհում այդ ուղղությամբ։ Արդեն չորրորդ օրն է, ականատես ենք լինում, թե ինչպիսի անբովանդակ ու անհասկանալի քննարկումներ են ընթանում խորհրդարանում, և հատկանշականն այն է, որ իշխանական խմբակցությունն ամեն ինչ անում է, որ այդ «բեսեդկային» բանավեճն օրըստօրե լայն թափ հավաքի, քանի որ ձեռնտու է, որպեսզի բոլոր լրատվականներում, ԱԺ «բոլոլայից» բացի, ուրիշ թեմաներ չքննարկվեն, իսկ հասարակությանը մատուցվի հերթական «ժանգլյորական» տեսարանը։ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հանրության մոտ այնպիսի սպասում կար, որ ընտրությունների արդյունքում կձևավորվի իսկական ժողովրդամետ օրենսդիր, երբ այնտեղ կիշխի մտքի ստեղծարարությունը, հայրենիքին նվիրվածությունը, երբ այնտեղ կաշխատեն ոչ թե ձևականորեն, այլ իրոք երկրի հոգսերով մտահոգ պատգամավորներ, որոնք իրենց օրենսդիր գործունեությամբ պիտի նպաստեն ՀՀ առաջընթացին: Ցավոք, իրականությունն այս մեկ տարվա ընթացքում այլ բան ապացուցեց. ժողովրդի կողմից ընտրյալները այդպես էլ չգիտակցեցին, որ հարկատուների հաշվին գործունեություն ծավալելն ԱԺ-ից ստացած բարձր աշխատավարձը կամ ստրասբուրգյան թանկարժեք, բայց անարդյունավետ գործուղումները չեն: ԱԺ-ն, իր ուռճացված ապարատով, արդեն իսկ ֆինանսական ծանր բեռ է մեր հասարակության համար, սրան գումարած նաև՝ այն թանկարժեք ու բազմամարդ գործուղումները, որոնք տեղի են ունենում ամեն ամիս, ընդհանուր պատկերը դարձնում են սյուրռեալ:

Հ.Գ. ժամանակին ընդդիմադիր Նիկոլը խոսում էր ԱԺ-ի՝ կառավարության կցորդը լինելու և գործադիրի կողմից ներկայացված որոշումներն ու նախագծերը դակող մարմին լինելու մասին, հավանաբար իր ամենադառը երազում անգամ չէր կարող պատկերացնել, որ կառերեսվի նման դաժան իրականության հետ։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan