Հունվարի 28-ի կապակցությամբ 4 օր ոչ աշխատանքային կլինի
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել հունվարի 27-ի աշխատանքային օրը փետրվարի 1-ի շաբաթ օրը տեղափոխելու մասին։
Այդպիսով քաղաքացիները կհանգստանան չորս օր՝ հունվարի 25-28-ը:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաեւ Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ:
Zham.am