Տավուշի մարզում ամուսինը հակի թելով խեղդամահ է արել 30-ամյա կնոջը
Տավուշի մարզի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել: Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ հունվարի 22-ին ոստիկանության Տավուշի բաժնին ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 30-ամյա բնակչուհիներից մեկը տանը կախվել է:
«Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, կատարվել են անհրաժեշտ գործողություններ, ինչի արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կատարվածը ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն: Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ ամուսինը հակի թելով խեղդամահ է արել կնոջը»,-ասաց Էդգար Ջանոյանը:
Նա տեղեկացրեց, որ դեպքից ժամեր անց տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Տավուշի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին և ձերբակալվել:
Ոստիկանությունից նշանակված են փորձաքննություններ, դեպքի հանգամանքները պարզվում են, կատարավում է նախաքննություն: