Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի

Երևանում վերելակները փոխվում են բնակչի գրպանի հաշվին

«168 ժամ»-ը գրում է. «Նախորդ տարեվերջից՝ դեկտեմբերի 27-ից, Երևանում մեկնարկեց հին վերելակները նորով փոխարինելու փորձնական ծրագիրը: Փոխվել են Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 20 շենքի և 1-ին թաղամասի 3-րդ շենքի վերելակները:

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 28-ին կգործարկվեն ևս 20 նոր վերելակ 10 վարչական շրջաններում, իսկ մնացած 100-ը փորձնական ծրագրով կտեղադրվեն 2020-ին:

«Ակնկալվում է, որ դրան կհաջորդի վերելակների փոխարինման հիմնական ծրագիրը փոխառու միջոցներով: Դա նշանակում է, որ քաղաքապետարանը կտեղադրի վերելակները, իսկ բնակիչները տարիների ընթացքում կվճարեն արժեքը։ Այդ վճարը ներկայիս ամսական վճարից ավելի կլինի շուրջ 20-30%-ով»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր Կարապետյանը:

Երևանի քաղաքապետի խոսնակը նաև հայտնել էր, որ նախնական տեղադրվող այս թվով 20 վերելակների դեպքում վարձավճարի գինը դեռևս չի բարձրանալու: Սա փորձնական ծրագիր է:

Երևանի Քաղաքապետարան 168.am-ը հարցում ուղարկեց՝ խնդրելով տրամադրել այն հասցեները, որոնցում 2019-ին տեղադրվել են նոր վերելակներ:

Հարցրել էինք նաև, թե Երևան քաղաքում 2019թ. ընթացքում փոխված 20 վերելակներից յուրաքանչյուրը որքա՞ն արժի, ի՞նչ պայմաններով է քաղաքացին դրանք շահագործելու, ո՞ր ընկերությունից է կատարվել գնումը և ի՞նչ պայմաններով:

Ի պատասխան մեր հարցման՝ տեղեկացրել էին, որ 1-ին, 3-րդ և 4-րդ հարցերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը տեղադրված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

«Վերելակների սպասարկումն իրականացվում է մասնագիտացած կազմակերպությունների և որակավորում ունեցող մասնագետների կողմից, որոնց հետ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները կնքում են սպասարկման պայմանագիր: Սպասարկման գումարները նախատեսվում են բազմաբնակարան շենքերի տարեկան բյուջեներով:

Նոր տեղադրված 20 վերելակների շահագործումը և սպասարկումը իրականացվում է վերոնշյալ ձևով»,- ասված էր Քաղաքապետարանի պատասխանում:

Ըստ նշված կայքում տեղադրված տեղեկատվության՝ գնման հայտեր են ներկայացրել 8 ընկերություններ, որոնցից մրցույթով հաղթող են ճանաչվել նվազագույն գնային առաջարկներ ներկայացրած «ՌԱՖԷԼԳՐԻԳ» ՓԲԸ-ն, «ՎԵՐԵԼԱԿ ՄՈՆՏԱԺ» ՍՊԸ-ն և «Էլիվեյթոր Շեն» ՍՊԸ-ն:

Ըստ էության, մրցույթին մասնակցած 8 կազմակերպությունների հայտերը բաժանված են 12 լոտերի վրա, լոտերն էլ բաժանված են ըստ վարչական շրջանների ու ըստ վերելակների տեսակների, և յուրաքանչյուր կազմակերպություն հնարավորություն է ունեցել յուրաքանչյուր լոտի համար առանձին դիմել: Դիմել են, հայտերը ստացվել են, դրանց արդյունքում եղել է բանակցային գին, և եղած 12 լոտերը բաժանվել են վերոնշյալ 3 շահող կազմակերպությունների վրա, որոնցից յուրաքանչյուրն իր լոտի մասով առաջարկել է նվազագույն արժեքը:

Ի դեպ, մրցույթին մասնակցած 8 կազմակերպություններից մեկը՝ «Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ-ն, այն ընկերությունն է, որի մուտքի մասին ուղիղ մեկ տարի առաջ՝ 2019 թ. հունվարի 23-ին, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց մեծագույն հպարտությամբ: Ըստ ամենայնի, բացի աշխատատեղեր ստեղծելուց, այս հիմնարկը նաև պետք է լուծեր տեղական արտադրության վերելակներով մեր վերելակային խնդիրները լուծելու հարցը: Նախատեսվում էր, որ արտադրամասի թողունակությունը կլինի տարեկան 2000-3000 վերելակ, որը նախատեսված է թե՛ ներքին սպառման, և թե՛ արտահանման համար: Սակայն, փաստորեն, վերելակ հավաքող տեղական ընկերությունը չի կարողացել դիմանալ մրցակցությանը և հաղթող չի ճանաչվել, այն դեպքում, երբ նախնական ամենացածր գինը բոլոր լոտերով ինքն է ներկայացրել: Ենթադրաբար՝ շահագրգիռ են եղել ու ցանկացել են, որ հենց տեղական ընկերությունը հաղթի, ու հուշել են նաև այն գինը, որը և ներկայացրել է, սակայն մրցույթի ընթացքում մյուս ընկերությունները բանակցային ավելի ցածր գին են առաջարկել, և տեղական արտադրողը, փաստորեն, մրցունակ չի եղել:

Անվիճելի է, որ մեր քաղաքի վերելակները, որոնք արդեն վաղուց «մահվան վերելակներ» անունն են վաստակել, պետք է օր առաջ փոխվեն, և շատ լավ է, որ քաղաքային իշխանությունները ձեռնամուխ են եղել վերելակները նորերով փոխարինելու գործին, սակայն մեր ազգաբնակչությունը պետք է իմանա, որ այդ վերելակները նվեր չեն տրվելու իրենց, և դրանց համար պետք է վճարել 18 տարի կամ 216 ամիս:

Յուրաքանչյուր բնակարան, յուրաքանչյուր ամիս, կախված շենքի բնակարանների քանակից, պետք է 18 տարի վճարի իր շենքի կամ մուտքի վերելակի համար: Ըստ էության, մինչև պարտքը փակեն, կգա այդ վերելակները փոխելու ժամանակը, և բնակիչը պետք է իմանա, որ հայտնվելու է փակ շրջանի մեջ, եթե ցանկանում է անվտանգ վերուվար անել: Բնակիչը պետք է գիտակցի, որ վերելակը թանկ հաճույք է, որի համար պետք է շարունակ վճարել: Եվ ազնիվ կլինի, որ Քաղաքապետարանը անթաքույց հայտարարի, որ բնակիչն ինքն է վճարելու նոր վերելակի համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan