Իշխող խմբակցությունը, իր վախերից ելնելով, սահմանափակում է խորհրդարանական ուժի իրավունքը
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի՛ լրագրողներ,
այսօր՝ ժամը 12։00-ին, ԱԺ 134-րդ սենյակում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հրավիրում է բրիֆինգ՝ իշխող խմբակցության կողմից քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթացը տապալելուն ուղղված գործողությունների վերաբերյալ։
Սա աննախադեպ գործընթաց է, երբ իշխող խմբակցությունը, իր վախերից ելնելով, արհեստականորեն սահմանափակում է խորհրդարանական ուժի սահմանադրական իրավունքը և փակում հնարավորության այն դուռը, որով պետք է համակողմանի բացահայտվեին կոռուպցիոն և ոչ իրավաչափ գործընթացը քաղաքապետարանում»: