Իրանը Հայաստանում նոր դեսպան ունի

Դիտել նաև
Միջադեպ՝ իրանա-ադրբեջանական սահմանին. Մեկ ադրբեջանցի սպանվել է
Թեհրանը պատրաստ է իրականացնել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև Իրանով անցնող տրանսպորտային միջանցքը
Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ կապերը «թշնամիների դավադրություններից» պաշտպանելու հարցը
Անհրաժեշտ է արագացնել հայ-ադրբեջանական համատեղ նախագծերի իրականացումը. Իրանի դեսպան
Ի պատասխան ՀՀ գործողությունների՝ Իրանը հրաժարվել է միջպետական համաձայնագրից. Իրան մուտք գործող հայկական բոլոր մեքենաները կվճարեն 120 դոլար տուրք
Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը Աբաս Բադախշան Զոհուրին է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը:
«Իրանի նախագահն այսօր ընդունել է 13 երկրներում՝ Հայաստանում, Բելգիայում, Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Բելառուսում, Սերբիայում, Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում, Նիգերիայում, Ղրղզստանում, Շրի Լանկայում, Մավրիտանիայում և Խորվաթիայում Իրանի նորաշանակ դեսպաններին»,- տեղեկացրել է նա: