Երբ խոսում էիք, ուզում էի ասել՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել եք այստեղ որ ի՞նչ անեք. Գորգիսյանը՝ Գրիգորյանին. Տեսանյութ
Երբ խոսում էր պարոն Սուրեն Գրիգորյանը, ես ուզում էի ասել՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել եք այստեղ որ ի՞նչ անեք: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Ոնց որ բառացի նույն ելույթները, նույն տոնայնությամբ, նույն այսպես ինքնասիրահարված մոտեցմամբ։ Հարգելիներս, եթե ձեր նախագծին դեմ ենք, չի նշանակում՝ պետական շահին դեմ ենք։ Լավ, ժողովուրդն էլ եք դուք, պետությունն էլ եք դուք, պետական շահն էլ դուք, իշխանությունն էլ եք դուք, բա հետո՞ Հյուսիսային Կորեա եք կառուցում»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ Facot.am-ի տեսանյութում։