«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանը դարձել է միջազգային ճաշասեղանին հայտնված ճաշատեսակ. Թևան Պողոսյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանը քննության շրջանակներում ցույց է տվել իր վրա կատարված հարձակման վայրը «Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ

Թոշակառուն հիմա հավանաբար «լավ կապրի»

«168 ժամ» թերթը գրում է. «Հունվարի 1-ից կենսաթոշակները Հայաստանում բարձրացան մինչև 10 տոկոսով, և հիմա արդեն թոշակառուները մի քանի հազար դրամով ավելի շատ գումար են ստանում, քան նախկինում։ Այլ բան, թե դա որքանո՞վ է լուծելու այն սոցիալական խնդիրները, որոնք ունեն թոշակառուները։ Եթե հաշվի առնենք, որ վերջին անգամ թոշակները Հայաստանում բարձրացել են 2015 թ., ապա պարզ կդառնա, թե ինչ է տալու նրանց այդ մի քանի հազար դրամը։

Նախորդ բարձրացումից անցել է 4 տարի, և այդ ընթացքում կյանքը հասցրել է բավականաչափ թանկանալ։ Մի քանի հազար դրամ ավելացումը չի ծածկելու անգամ այն գնաճը, որն արձանագրվել է վերջին 4 տարվա ընթացքում։ Ու դեռ չհաշված, թե այդ ընթացքում որքան են թանկացել առաջին անհրաժեշտության ապրանքները և շարունակելու են թանկանալ նաև այս տարի։

Կենսաթոշակների ավելացումը, անշուշտ, դրական քայլ է, բայց դա մեծ խնդիր չի լուծում։ Դրանից հետո էլ հասարակության այդ ամենաանապահով հատվածը շարունակելու է նույնքան վատ ապրել, որքան 1 տարի, 2 տարի, 3 տարի առաջ։ Կենսաթոշակի 3-4 հազար դրամ ավելացումը շատ բան չի փոխում թոշակառուի կյանքում։ Հատկապես՝ 4 տարվա ընդմիջումից հետո։

Կառավարությունը հպարտանում է, որ 4 տարվա դադարից հետո իրեն հաջողվել է, թեկուզ ոչ մեծ չափով, այնուհանդերձ բարձրացնել կենսաթոշակները։ Բայց մոռանում է, որ կենսաթոշակների բարձրացում ավելի վաղ էր նախատեսվում։ Դա պիտի արվեր դեռ անցած տարի, եթե ոչ՝ ավելի շուտ։ Իշխանափոխությունից հետո, երբ բազմաթիվ անորոշություններ կային՝ պետական բյուջեի եկամուտների ապահովման հետ կապված,  կառավարությունը ռիսկ չարեց մտնել նման ծանրության տակ։ Ուստի ստիպված ևս մեկ տարով հետաձգեց կենսաթոշակների բարձրացումը։ Ու միայն այս տարվանից համարձակվեց գնալ դրան` ընդամենը մի քանի հազար դրամով ավելացնելով կենսաթոշակները։ Մի դեպքում դա կլինի 2 հազար, մեկ այլ դեպքում` 3 հազար, մյուս դեպքում` գուցե նաև 4 հազար դրամի չափով։

Դա, անշուշտ, դժվար է մեծ ձեռքբերում համարել, որքան էլ կառավարությունը փորձի ցույց տալ, որ անհավանական քայլ է կատարել` բարձրացրել է թոշակները։ Անկախ նրանից` Հայաստանում իշխանափոխություն կլինե՞ր, թե՞ ոչ, թոշակները բարձրանալու էին, նույնիսկ ավելի շուտ ու գուցե և ավելի շատ, քան այս տարվա հունվարի 1-ից։

Այն, ինչ արել է կառավարությունը, մեծ ձեռքբերում չէ։ Առավել ևս, դա այն չէ, ինչ ակնկալում էր թոշակառուն իշխանափոխությունից։ Մարդիկ հույս ունեին, որ իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե մի քանի հազար դրամով, այլ կտրուկ բարձրացնելու է կենսաթոշակները, լուծելու է իրենց սոցիալական խնդիրները։ Բայց դա տեղի չունեցավ։

Հիմա թոշակառուն արտաքուստ մի քանի հազար դրամով ավելի շատ գումար կստանա, բայց դրանից նրա ապրելու պայմանները չեն բարելավվի, որովհետև ստիպված է լինելու ավելի շատ վճարել հացամթերքի համար, մսամթերքի համար, կաթնամթերքի համար, դեղորայքի համար և բազմաթիվ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների համար։ Թոշակների ավելացումն ինչ-որ չափով գուցե մեղմելու է այն ազդեցությունները, որոնք գալիս են տարբեր ոլորտներից, բայց դա սոցիալական խնդիր չի լուծում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan