Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Պատերազմ Արցախում
Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից

Ինչո՞ւ Պուտինը որոշեց փոխել Սահմանադրությունը և ի՞նչ պաշտոնի է նա հավակնելու 2024-ից հետո

Այսօրվա համաշխարհային տեղեկատվական հոսքերի թոփ թեմաներից է Պուտինի մտադրությունը՝ փոխել երկրի Սահմանադրությունը, որպեսզի նա կարողանա վերարտադրել իր իշխանությունը 2024-ից հետո նույնպես: Այն, որ նման մտադրություն Պուտինն ուներ, դեռ վաղուց էին խոսում: Շատերը կարծում էին, որ Ռուսաստանի ներկայիս նախագահն այդ քայլին կգնար ավելի ուշ: Բացի այդ, տեսակետ էր հնչում, որ Պուտինը կփորձեր ոչ թե երկրի Սահմանադրությունը փոխել, այլ Լուկաշենկոյի հետ պայմանավորվել նոր միութենական պայմանագիր կնքելու շուրջ, որտեղ Պուտինը կարող էր հայտ ներկայացնել՝ դառնալ այդ նորաստեղծ միության ղեկավար: Սակայն, Լուկաշենկոյի հետ այդ պայմանավորվածությունը չստացվեց, և Պուտինը որոշեց ժամանակ չկորցնել ու մինչև 2021 թվականի Պետական դումայի ընտրությունները նոր սահմանադրական փոփոխություններով հանդես գալ:

Բանն այն է, որ եթե Պուտինը այս փոփոխության հարցը թողներ 2021-ի ընտրություններից հետո, ապա նա կարող էր դառնալ քաղաքական «կաղ բադ», և չկարողանար իր ուզած փոփոխությունները լիարժեքորեն իրականացնել:

Ահա, թե ինչու տարեկան իր ուղերձի վերջում նա, անսպասելի շատերի համար, սկսեց խոսել հիմնական օրենքի` Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին: Եվ որի տրամաբանական արդյունքը դարձավ նաև Մեդվեդևի հրաժարականը: Ինչո՞ւ Մեդվեդևի տեղը հենց Միշուստինը նշանակվեց, նույնպես առանձին խնդիր է, որին մենք կանդրադառնանք հետագա մեր վերլուծություններում:

Եվ այսպես, ի՞նչ է առաջարկում փոխել Պուտինը և ինչո՞ւ:

Առաջին

Ըստ նրա՝ հասունացել է, որպեսզի երկրի նախագահի լիազորությունների մի մասը վերաբաշխվի Պետդումային և կառավարությանը: Այսօր կառավարության կազմը և վարչապետը նշանակվում են նախագահի կողմից և հաշվետու են առաջին հերթին նախագահին: Պետդուման միայն «համաձայնում է» նախագահի հետ կամ ոչ:

Պուտինն առաջարկում է 180 աստիճանով փոխել կարգը՝ ըստ որի կառավարության կազմը և վարչապետին կձևավորի ամբողջովին Պետդուման: Եվ, բնականաբար, գործադիրը հաշվետու կլինի բացառապես Պետդումային, այլ ոչ թե նախագահին:

Երկրորդ

Երկրի իշխանության ուժային բլոկը, օրենսդիր մարմնի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի համաձայնությամբ, կնշանակվի նախագահի կողմից: Գործնականում դա կնշանակի, որ նախագահն առանց Դաշնային խորհրդի՝ ոչ մի ուժային կառույցի ղեկավար ինքնակամ չի կարող նշանակել:

Երրորդ

Պետխորհուրդը, որը նախագահին կից խորհրդակցական մարմին է մինչև այսօր, նույնպես պիտի դուրս բերվի նախագահի վերահսկողությունից և դառնա սահմանադրական մարմին:

Կարելի է նկատել, որ այս փոփոխությունների արդյունքում Ռուսաստանը փաստացի կդառնա պառլամենտական կառավարման երկիր: Իսկ երկրի նախագահը կունենա առավելապես խորհրդանշական լիազորություններ:

Ճիշտ է, Պուտինն առաջարկում է, որ այս ամենի փոխարեն նախագահն ստանա իրավունք փոխել ՍԴ դատավորներին: Սակայն հաշվի առնելով այն, որ այսօր այդ երկրի դատական մարմինը էապես կախված է գործադիրից՝ կարելի է պնդել, որ այս նոր լիազորությունով նախագահն շոշափելի լծակ չի ստանա:

Այսպիսով կարելի է հաստատապես պնդել, որ այս փոփոխություններից հետո երկրի իշխանությունը կանցնի վարչապետի ձեռքը: Իսկ վարչապետը կախված կլինի Պետդումայում քաղաքական մեծամասնությունից: Ինչից էլ կարելի է ենթադրել, որ Պուտինը իրեն ապագա քաղաքական կոնֆիգուրացիայում տեսնում է երկրի վարչապետի պաշտոնում: Ճիշտ է, նա չի ունենա այսօրվա անսահմանափակ լիազորությունները, բայց կպահպանի երկրի ղեկավարի իր դիրքը: Թե ինչպիսին կլինի այդ ժամանակ «նոր Պուտինը», կներկայացնենք մեր հաջորդ վերլուծություններում: Իսկ այսօր ակնհայտ է, որ Պուտինն իր հետագա վերարտադրության մոդելներից ընտրել է «հայկական» տարբերակը: Ճիշտ է, մեզ մոտ դա չհաջողվեց, որն ուներ իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները:

Կստացվի՞ դա Ռուսաստանում, թե՞ ոչ, ցույց կտա ապագան: Սակայն, հաշվի առնելով հայկական անհաջող փորձը, Պուտինը որոշել է ապահովագրվել՝ առաջարկելով իր մյուս փոփոխությունները:

Որո՞նք են այդ փոփոխությունները և ո՞ւմ համար է դա արվում

Պետք է նշել, որ ներկայիս քաղաքական դաշտը, որ ներկայացված է օրենսդիր մարմնում, Պուտինը լուրջ հակառակորդ չունի: Կոմկուսը, Ժիրինովսկու կուսակցությունն ու «Արդար Ռուսաստանը» միայն ձևով են ընդդիմադիր: Իրականում նրանք հանդիսանում են իշխանության քաղաքական հաճախորդները, որոնք լուրջ մրցակից չեն ոչ Պուտինին, ոչ էլ իշխող «Միացյալ Ռուսաստանին»:

Պառլամենտից դուրս մյուս ուժերը նույնպես հեղինակություն չունեն՝ բացառությամբ Նավալնու կուսակցության, որը միակն է քաղաքական դաշտից, ով ունի, թեկուզ և փոքրաթիվ, բայց քաղաքական «փողոց», կարողանում է աշխատել հանրության տարբեր շերտերի հետ և նույնիսկ արդեն մեծ հեղինակություն է ձեռք բերել երիտասարդների շարքերում:

Բացի այդ, Նավալնին պոպուլիստ է, անխնա քննադատում է իշխանություններին՝ մեղադրելով, որ նրանք թաղված են կոռուպցիայի մեջ: Հերիք է նշել, որ 2013-ի Մոսկվայի Դումայի ընտրություններին նա զբաղեցրեց երկրորդ տեղը իր 27 տոկոսով՝ հավաքելով ավելի շատ ձայն, քան մնացած բոլոր ընդդիմադիր ուժերը՝ նեռարյալ կոմունիստները, Ժիրինովսկու կուսակցությունը և ելցինյան ժամանակվա տարատեսակ դեմոկրատական կոչվող ուժերը:

Հենց այս ամենը հաշվի առնելով՝ իշխանությունը թույլ չտվեց, որ Նավալնին կարողանա մասնակցել 2017-ի խորհրդարանական և 2018-ի նախագահական ընտրություններին: Դրա համար նրա վրա քրեական գործ հարուցվեց և նա դատապարտվեց պայմանական ժամկետի: Սակայն, Եվրոպական դատարանը արդարացրեց այդ գործով Նավալնուն: Որի արդյունքում, որպեսզի նա խաղից դուրս բերվի, կրկին դատապարտվեց մեկ այլ գործով: Եվ այս անգամ Եվրոպական դատարանը չհասցրեց արդարացնել այս գործով էլ, որի արդյունքում Նավալնին զրկվեց մասնակցելու թե՛ 2017-ի, և թե՛ 2018-ի ընտրություններին:

Եվ ահա, որպեսզի այսպիսի խնդիր կրկին չառաջանա, Պուտինն առաջարկում է նոր Սահմանադրության մեջ Եվրոպական դատարանի որոշումն առաջնային չհամարել ռուսական դատարանի որոշումից: Այս թեզը հիմնականում ուղղված է, որպեսզի Նավալնին չկարողանա մասնակցել ոչ 2021-ի խորհրդարանական, ոչ էլ ապագա նախագահական ընտրություններին: Իսկ որպեսզի այս դրույթը քաղաքական քննարկման առարկա չդառնա, Պուտինը առաջարկեց նաև, որ գալիք նախագահական ընտրություններում թեքնածուն առնվազն 25 տարի անընդհատ ապրած լինի Ռուսաստանում: Այս դրույթը վերջնականապես է փակում Նավալնու առջև դռները ընտրություններին մասնակցության համար: Հաշվի առնելով Նավալնիի անձնակենտրոն հատկությունները՝ նրա ստեղծած կառույցները հաստատ ամբողջ թափով չեն աշխատի մյուս քաղաքական ուժերի համար: Իսկ թե ի՞նչ են իրենցից ներկայացնում Նավալնիի այդ կառույցները, ո՞րն է նրա գաղափարական ուղղվածությունը և ինչպիսի՞ն է նրա դիրքորոշումը Հայաստանի, Ղարաբաղի նկատմամբ, մենք կներկայացնենք մեր հետագա վերլուծություններում:

Բացի այդ, Պուտինն առաջարկում է, որ հաջորդ նախագահը երկու անգամից ավելի այլևս չկարողանա ընտրվել այդ պաշտոնում: Այս կետը գործնականում հենց Մեդվեդևի համար է նախատեսված: Եթե նա փորձի դնել իր թեկնածությունը, ապա մեկ ժամկետից ավելի չի կարողանա մնալ նախագահի պաշտոնում: Իսկ դա կնշանակի, որ նա հենց ընտրվելուց անմիջապես հետո կդառնա «կաղ բադ»: Այս դրույթը անհրաժեշտ է Պուտինին, որպեսզի նա հեշտ համոզի իր կուսակիցներին, թե ինչու չի կարելի նախագահի պաշտոնում առաջադրել Մեդվեդևին: Վերջինի դեմ Պուտինը ոչինչ չունի, պարզապես շատ լավ հասկանում է, որ եթե իշխող ուժը որոշի ներկայացնել Մեդվեդևի թեկնածությունը, ապա նրա հաջողությունը կդրվի կասկածի տակ: Այսօրվա ռուս հանրությունը նոր դեմքեր է ուզում տեսնել, և եթե նրան առաջարկեն Մեդվեդևին, ապա չի բացառվում, որ կրկնվի այն, ինչ եղավ Հայաստանում 2018-ի ապրիլին: Ահա թե ինչու, հաշվի առնելով հայկական դառը փորձը, Պուտինը փորձում է ապահովագրել իրեն անկանխատեսելի զարգացումներից:

Իսկ այսօր ավարտելով Պուտինի առաջարկությունների քաղաքական տրամաբանությունը՝ նշենք, թե ինչով կարող է փոփոխվել Ռուսաստանի քաղաքական համակարգը:

Այսօր այն իրենից ներկայացնում է փաստացի սուպերնախագահական կառավարման համակարգ: Թեև ֆորմալ տեսանկյունից այս կոնֆիգուրացիայում կա վարչապետի պաշտոն, իրականում, նախագահն՝ իր մեծ լիազորություններով, փաստացի ունի Ռուսաստանի նախկին թագավորների՝ ցարի կարգավիճակ: Արդյունքում, երկրի օրենսդիր մարմինը կատարում է սիմվոլիկ դեր: Բնականաբար, կառավարությունն էլ կարող է լինել բացառապես տեխնիկական բնույթի:

Այս պարագայում քաղաքական ուժերի դերը նույնպես սիմվոլիկ բնույթ է ունեցել, որի արդյունքում իշխանության կապը հանրության հետ խոր խզման վիճակի մեջ է եղել: Իշխանության լեգիտիմության խնդիրը փորձել է կոմպենսացնել անձամբ Պուտինը՝ ժողովրդի հետ ուղիղ շփումներում: Սակայն բոլորի համար էլ ակնհայտ էր, որ 21-րդ դարում այսպես կոչված «մեխանիկական կառավարման» միջոցով երկիր չի կարելի կառավարել:

Այս փոփոխության արդյունքում Պուտինն այլևս չի ունենա գերլիազորություններ, և նա ոչ թե վերհամակարգային կարգավիճակ կունենա, այլ կդառնա երկրի ղեկավար՝ որպես քաղաքական համակարգի կերևոր օղակ, և ոչ ավելի:

Եթե Պուտինին այս փոփոխությունը հաջողվի և նա չընկնի այն ծուղակը, որն ընկավ Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին, ապա վստահ կարող ենք նշել, որ այդ փոփոխություններից հետո Ռուսաստանը կունենա նոր տիպի քաղաքական համակարգ, որն ավելի կախված կլինի հանրային պահանջներից, քան այսօր:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan